Ռոբինյոն՝ ամսական 270 դոլար աշխատավարձի մասին. «Ուզում եմ օգնել թիմին, որն ինձ շատ բան է տվել» - VNews
Բաժիններ

Ռոբինյոն՝ ամսական 270 դոլար աշխատավարձի մասին. «Ուզում եմ օգնել թիմին, որն ինձ շատ բան է տվել»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ռոբինյոն վերադարձել է հարազատ ակումբ՝ «Սանթոս»: Ֆուտբոլիստը մեկնաբանել է իր վերադարձն ու անդրադարձել ամսական 270 դոլար աշխատավարձին:

«Սանթոսը» միշտ իմ տունն է եղել: Իմ նպատակը թիմին ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս օգնելն է: Ուզում եմ այնպես անել, որ «Սանթոսը» նորից վերադառնա իր բարձունքին՝ այնտեղ, որտեղից երբեք չպետք է իջներ:

Հրաշալի է, որ ես կարողացա վերադառնալ այն թիմ, որտեղ զարգացել եմ: Ես միշտ երազել եմ ֆուտբոլիստ դառնալ, ու «Սանթոսն» ինձ համար ամեն բան արել է:

Հիմա թիմը ֆինանսական բարդ շրջան է ապրում: Այնպես որ, եկել է նրանց ժամանակը, որոնց համար թիմն ինչ-որ բան է արել: Ուզում եմ հնարավորն անել թիմի համար, որն ինձ շատ բան է տվել: Վերադարձը միայն բավական չէ: Ես խաղալու եմ նվազագույն աշխատավարձի չափով: Կարևորագույնն այն է, որ ես այստեղ եմ»,- բրազիլական ակումբի պաշտոնական կայքը փոխանցում է Ռոբինյոյի խոսքը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Պաշտոնական․ Ռոբինյոն վերադարձավ հարազատ ակումբ

Սանչոյի՝ 5 ֆուտբոլիստից կազմված խորհրդանշական հավաքականը

«Պելեի որդին մսխեց տաղանդն ու հայտնվեց բանտում». Էդինյոն ուներ շանսեր, բայց դարձավ հանցագործ

Ռոբինյո․ «Մի անգամ Զլատանը Գատուզոյին ջիու-ջիթսուի մարտահրավեր նետեց»

«Յուվենտուսը» հետաքրքրված է բրազիլացի հարձակվողի ծառայություններով

«Սանթոսի» ֆուտբոլիստը գեղեցիկ գոլ է խփել, ապա տոնել այն նմանակելով VAR-ը (տեսանյութ)

Չկայացած տրանսֆերներ, որ կարող էին փոխել պատմության ընթացքը․ Մաս 2-րդ

Նեյմարն ասել է, թե ով է իր կուռքը

Պելե. «Մարդիկ մտածում են, որ ես չափազանց հաճախ եմ քաշում Նեյմարի ականջները»

Եվս մեկ աստիճան և Մեսին կդառնա բացարձակ առաջատար այդ ցուցանիշով

Պելեն Փարիզ նվեր է ուղարկել Կիլիան Մբապեին (լուսանկար)

Պաշտոնական. «Ռեալը» ձեռք կբերի հերթական ծագող աստղին

Ռոբինյո․ «Նեյմարի տեղափոխությունը «Ռեալ» հնարավոր է»

«Հայկական ազգանունով իրանյան քամին հարավամերիկյան շուկայում». Կիա Ջուրաբչյանի թոփ 10 աղմկահարույց տրանսֆերները

Լիոնել Մեսին հավասարվեց Գերդ Մյուլերի ռեկորդին

9 տարվա ազատազրկում. Միլանի դատարանը Ռոբինյոյին մեղավոր է ճանաչել