Ռոդիկ․ «Ջոկովիչի մայրը Ֆեդերերին չպիտի անվաներ ամբարտավան» - VNews
Բաժիններ

Ռոդիկ․ «Ջոկովիչի մայրը Ֆեդերերին չպիտի անվաներ ամբարտավան»

Աշխարհի նախկին առաջին ռակետ, ամերիկացի Էնդի Ռոդիկին դուր չի եկել, որ Նովակ Ջոկովիչի մայրը, Ռոջեր Ֆեդերերի մասին խոսելիս, շվեյցարացուն «մի փոքր ամբարտավան» է անվանել։

«Այդ բառը միանշանակ ավելորդ է։ Չի կարելի այդպես հարձակվել մարդու վրա։ Եթե ես Ֆեդերերին նկարագրեի, այդ բառը չէր մտնի նկարագրության առաջին 6000 բառերի մեջ։

Անձնական անհամաձայնությունն ինձ երբեք չի կարող խանգարել, որ ես գնահատեմ մարդու նվաճումները կորտում։ Հնարավոր է՝ Նովակը դառնա պատմության լավագույն թենիսիստը՝ չնայած նրան, որ որոշ հարցերում չեմ կիսում նրա տեսակետները»,- ասել է Ռոդիկը Tennis Channel-ի եթերում։

Նշենք, որ Ջոկովիչի մայրը՝ Դիանան, խոսելով Ֆեդերերի մասին, ասել էր․ «Ես շատ խաղերի եմ ներկա գտնվել, բայց նախորդ տարվա Ուիմբլդոնը բարդագույնն էր։ Տրիբունայում բոլորն աջակցում էին Ֆեդերերին։ Մենք այն սակավաթիվ մարդկանց շրջանակում էինք, որոնք աջակցում էին Նովակին։ Իհարկե դա տհաճ է, ու Ֆեդերերն այդ պահերին ինձ նյարդայնացնում է։ Նա մի փոքր ամբարտավան է։ Ֆեդերերի մաթչբոլների ժամանակ ես աղոթում էի։ Խաչը հաճախ է մեզ օգնել բարդ իրավիճակներում, ու Աստված օգնեց Նովակին։ Նովակը ևս հավատում է Աստծուն ու իրեն համարում է ընտրված։ Նա աղոթում է առավոտից մինչև երեկո»։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Նովակ Ջոկովիչի ջանքերով շուտով կվերադառնա մեծ թենիսը

Ֆեդերերն ասել է՝ ինչու վերջին տարիներին չի կարողանում «Մեծ սաղավարտ» նվաճել

Կրոս․ «Միանգամայն վստահ եմ՝ նա բոլոր ժամանակների լավագույն մարզիկն է»

Ջոկովիչ․ «Ստադիոնների մեծ մասում Ռոջերին ավելի շատ կծափահարեն, քան ինձ, քանի որ նա Ռոջերն է» (տեսանյութ)

Ինչպես է Ռոջեր Ֆեդերերն անցկացնում իր ժամանակը կարանտինի ընթացքում (տեսանյութ)

Երկրպագուհին ներխուժել է այգի և ընդհատել Նովակ Ջոկովիչի ֆոտոսեսիան (տեսանյութ)

Ջոկովիչն 8-րդ անգամ դարձավ Australian Open-ի հաղթող (տեսանյութ)

ԱՕ 2020. Կանանց աշխարհի առաջին ռակետը լքեց պայքարը, Ջոկովիչը պարտության մատնեց Ֆեդերերին

ԱՕ 2020. Մուգուրուսան ճողոպրեց կիսաեզրափակիչ, Նադալին ճանապարհեցին տուն. 1/4-ի արդյունքները

AO. Ջոկովիչն ու Ֆեդերերը կպայքարեն եզրափակիչի ուղեգրի համար

Ֆեդերերը ֆանտաստիկ քամբեք իրականացրեց ու դուրս եկավ կիսաեզրափակիչ(տեսանյութ)

AO-2020. Ֆեդերերը ծանրագույն պայքարում անցավ հաջորդ փուլ, Սերենան պարտվեց. օրվա արդյունքները (տեսանյութ)

Խաչանովը հայերեն գրառում է կատարել Ֆեդերերի հետ համատեղ լուսանկարի մեկնաբանություններում

Ֆեդերեր․ «Չգիտեմ՝ ինչու են ինձ համեմատում Մեսիի, իսկ Ռաֆային՝ Կրիշտիանուի հետ»

Բուֆոնը համեմատական է անցկացրել Ֆեդերերի ու Նադալի միջև ու ասել, թե ով է նրանցից ավելի տաղանդավոր

Ջոկովիչը Տոկիոյում կարճ ժամանակով սումոիստ է դարձել (տեսանյութ)