«Ռոլան Գարոս». Ջոկովիչը կիսաեզրափակիչում է. հաջորդ մրցակիցը Նադալն է - VNews
Բաժիններ

«Ռոլան Գարոս». Ջոկովիչը կիսաեզրափակիչում է. հաջորդ մրցակիցը Նադալն է

E3d5nFZVoAANNCU - «Ռոլան Գարոս». Ջոկովիչը կիսաեզրափակիչում է. հաջորդ մրցակիցը Նադալն է

Փարիզում ընթացող թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության՝ «Ռոլան Գարոսի» տղամարդկանց մենախաղի պայքարում հայտնի են կիսաեզրափակիչի բոլոր մասնակիցները:

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի մրցակիցը քառորդ եզրափակիչում իտալացի Մատեո Բերետինին էր: Սերբ թենիսիստը 4 սեթում կարողացավ առավելության հասնել մրցակցի նկատմամբ: Գրանցվեց 6-3, 6-2, 6-7(5), 7-5 հաշիվը:

Նովակ Ջոկովիչը 11-րդ անգամ դուրս եկավ «Ռոլան Գարոսի» կիսաեզրափակիչ: Եզրափակիչի ուղեգրի համար Ջոկովիչը կմրցի մրցաշարի 13-ակի չեմպիոն Ռաֆայել Նադալի հետ: Իսպանացին քառորդ եզրափակիչում հաղթել էր Դիեգո Շվարցմանին: Սա Նադալի ու Ջոկովիչի 58-րդ հանդիպումն է լինելու:

Տղամարդկանց մենախաղի մյուս կիսաեզրափակիչում հանդիպելու են Ստեֆանոս Ցիցիպասն ու Ալեքսանդր Զվերևը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Դանիիլ Մեդվեդևը 3-0 հաշվով հաղթեց Ջոկովիչին՝ դառնալով US Open-2021-ի հաղթող (տեսանյութ)

Ռաֆայել Նադալ․«Այս խնդիրն ինձ անհանգստացնում է արդեն մի քանի ամիս»

Այդպես էլ չհասնելով ոսկուն․ 5 աշխարհահռչակ մարզիկ, որ չեն նվաճել Օլիմպիական ոսկին

ՏՈԿԻՈ 2020. Նովակ Ջոկովիչը՝ առանց մեդալի

Տոկիո-2020․ Զվերևը հաղթեց Ջոկովիչին ու դուրս եկավ եզրափակիչ

Տոկիո-2020․ Ջոկովիչը քառորդ եզրափակիչում է

ՏՈԿԻՈ 2020. Հնարավոր է՝ Ջոկովիչը մասնակցի նաև խառը զուգախաղի մրցաշարին

Ֆեդերերի շնորհավորանքը Նովակ Ջոկովիչին

Կրեմով ելակը, սպիտակ շապիկները․ Ուիմբլդոնի 5 ավանդույթ, որոնք կզարմացնեն ձեզ

Նովակ Ջոկովիչն անհավանական հաղթանակ տոնեց՝ դառնալով «Ռոլան Գարոսի» հաղթող

Ռաֆայել Նադալը, հնարավոր է, չմասնակցի Ուիմբլդոնին

Ջոկովիչը հաղթեց Նադալին «Ռոլան Գարոսի» կիսաեզրափակիչում

Նադալը «Ռոլան Գարոսի» կիսաեզրափակիչում է

«Ռոլան Գարոս»․ Ջոկովիչն ու Նադալը դուրս են եկել քառորդ եզրափակիչ

Նադալը Հռոմի մրցաշարում հաղթեց Ջոկովիչին՝ նվաճելով կարիերայի 88-րդ տիտղոսը

Laureus. Ռաֆայել Նադալը՝ տարվա լավագույն մարզիկ, «Բավարիան»՝ լավագույն ակումբ (տեսանյութ)