«Ռոման» իր սկուդետոյի համար պարտական է լրագրողին». Ա սերիայի ամենաաղմկահարույց տրանսֆերի չլսված պատմությունը - VNews
Բաժիններ

«Ռոման» իր սկուդետոյի համար պարտական է լրագրողին». Ա սերիայի ամենաաղմկահարույց տրանսֆերի չլսված պատմությունը

2018 թվականի ամռանը տրանսֆերային պատուհանը բառի ամենափոխաբերական և բուն իմաստով ճաքեց, երբ «Ռեալը» հրապարակեց նոր մրցաշրջանի պաշտոնական մարզաշապիկները։ Դրանք ներկայացնող ֆուտբոլիստների շարքում բացակայում էր Կրիշտիանու Ռոնալդուն։ Ֆուտբոլի մեջ չխորացած, և միայն գլորային պատկերացումներ ունեցող երկրպագուների համար դա ոչինչ չասող փաստ է, սակայն մարկետոլոգներն ու իսկական ֆաները միաբերան հայտարարեցին. Ռոնալդուն հեռացել է «Ռեալից»։

Պորտուգալացի ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայի և 2018 թվականի աշխարհի առաջնությունից հետո լքեց Մադրիդն ու հայտնվեց այնտեղ, որտեղ ամենաքիչն էին նրան սպասում։ Մանչեսթերում արդեն երգեր էին գրում նրա մասին, ՊՍԺ-ի նախագահը «թագավորության կեսը» պատրաստ էր տալ «Ռեալին»՝ հանուն Ռոնալդուին։ Սակայն Կրիշի ինքնաթիռը վայրէջք կատարեց Թուրինում։ Նա պայմանագիր կնքեց «Յուվենտուսի» հետ ու թարմացրեց Ապենինյան թերակղզու մի շարք տրանսֆերային ռեկորդներ։

Դրանցից մեկը Եվրոպայում ձգվել էր մոտ 17 տարի։ 2000 թվականի ամռանը Իտալիայում քննարկվում էր երկու երևույթ՝ Եվրո 2000-ն ու մոտալուտ խոշորագույն տրանսֆերը։ Իտալիայի առաջնության ամենաբոմբ հարձակվողներից մեկի համար պայքար էին մղում «Ռոման», «Ինտերն» ու «Լացիոն», մինչդեռ ամբողջ Ֆլորենցիան ծնկաչոք խնդրում էր Աստծուն միջամտել ու թույլ չտալ իրենց քաղաքի գլխավոր հերոսին հեռանալ։ Գաբրիել Բատիստուտային «մանուշակներն» ավելի շատ էին սիրում, քան ժամանակին Նեապոլում Մարադոնային….

2000 թվականի մայիսին 14-ին՝ Իտալիայի առաջնության վերջին տուրում «Ֆիորենտինան» մրցում էր «Վենեցիայի» հետ։ Խաղի ավարտին մնում էր 6 րոպե։ Բատիստուտան դուրս եկավ մրցակցի դարպասապապահի հետ մեն մենակ ու ոտնաթաթի դրսի հատվածով գնդակն ուղարկեց դարպասը՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ։ Գոլից հետո արգենտինացին ընկավ գետնին ու սկսեց մանկան պես արտասվել։

Արցունցները պատահական չէին. Բատիստուտան այդ պահին գիտակցեց երկու բան.

  • Բատիստուտան գերազանցեց Կուրտ Համրինի մոտ 50 տարվա ռեկորդը։ Արգենտինացին «Ֆիորենտինայի» մարզաշապիկով խփեց իր 152-րդ գոլն ու դարձավ ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն։
  • Բատիստուտան հասկանում էր, որ դա իր խփած վերջին գոլն էր «մանուշակների» կազմում, քանի որ նա որոշել էր հեռանալ՝ Ֆլորենցիային նվիրելով իր պրոֆեսիոնալ կարիերայի առյուծի բաժինը՝ ավելի քան 9 տարի։

Ամբողջ հանդիպման ընթացքում երկրպագուները, որոնք ավելի քան երբևէ, բարձր երգերով էին լցրել «Արտեմիո Ֆրանկին», նրան ծափահարում էին կանգնած, պաստառներ էին բացել՝ «ինչ ուզում եք՝ արեք, միայն Բատիստուտային» ձեռք մի տվեք» գրություններով։ Սակայն ակումբի նախագահ Վիտորիո Չեկի Գորին հասկանում էր. այս անգամ Բատիգոլին համոզել հնարավոր չի լինի։

Համոզելու իմաստ էլ չկար։ Բատին արդեն երիտասարդ չէր։ 1994 թվականի Մունդիալից հետո նրան թիմում պահելն ամեն անգամ ավելի դժվար էր դառնում։ Չեկի Գորիների ընտանիքը 1991 թվականից նրան խոստանում էր ոսկե սարեր, սակայն փոխարենն ամեն տարի «Ֆիորենտինան» հիասթափեցնում էր նրան։ Բատիստուտան միայնակ քարշ էր տալիս թիմին։ Հետո միայն եկան կարգով ավելի բարձր խաղացողներ՝ Տոլդո, Ռույ Կոշտա, Էդմունդո։ Բատին իր թիմի համար նվաճեց Իտալիայի գավաթն ու սուպերգավաթը, Բատին իր թիմին դուրս բերեց Չեմպիոնների լիգա, գնդակահարեց «Արսենալին», «Բարսելոնային», «Մանչեսթեր Յունայթեդին»։ Բայց խմբային երկրորդ փուլից այն կողմ թիմը չգնաց։

«Ես անձամբ եմ խնդրել ակումբի ղեկավարությանը վաճառել ինձ։ Ու ամենևին էլ խնդիրը գումարը չէ։ Ես գժվում եմ Ֆլորենցիայի ու երկրպագուների համար, սակայն իմ և ակումբի հայացքներն արմատապես տարբերվում են։ Ես այստեղ եմ արդեն ավելի քան 10 տարի ու այս թիմին տվել եմ ավելին, քան հասարակ ֆուտբոլիստը։ Ես պարզապես ցանկանում եմ ֆուտբոլ խաղալ, իսկ այսօրվա «Ֆիորենտինայում» դա անելն անհնար է։ Հույս ունեմ՝ երկրպագուներն ինձ կհասկանան։ Չեկի Գորին, իհարկե, ունի ծրագրեր, բայց ես դրանց չեմ հավատում։ Հավաստ չի գալիս, որ առաջիկա տարիներին թիմը հաղթանակներ կունենա, իսկ ես ուզում եմ մի բան հաղթել», – «Վենեցիայի» հետ խաղից անմիջապես հետո հայտարարել է Բատիստուտան։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3

Լուկակուն ԱՄՆ-ում կատարվածից հետո նամակով դիմել է սևամորթներին

Մխիթարյանը և թիմակիցները ծնկի են եկել՝ հարգանքի տուրք մատուցելով Ջորջ Ֆլոյդի հիշատակին (լուսանկար)

«Ռոմայի» խաղերի ժամանակացույցն Ա Սերիայի մնացած տուրերում

Հայտնի է «Ռոմայի» առաջիկա հանդիպման ժամանակացույցը

Վենգերը նախապես ցանկացել է Սանչեսի փոխարեն ստանալ ոչ թե Մխիթարյանին, այլ Մարսիալին

Պաշտոնական․ ՊՍԺ-ն ձեռք բերեց Մաուրո Իկարդիի տրանսֆերը

Մխիթարյանը ֆուտբոլի վերադարձի առիթով նոր խաղակոշիկներ է ներկայացրել

«Ինտերը» կողմնորոշվել է Լաուտարոյին փոխարինողի հարցում

«Ինտերն» ու ՊՍԺ-ն համաձայնության հասան Իկարդիի տրանսֆերի հարցում

«Ինտերը» ցանկանում է համալրվել «Բարսելոնայի» ֆուտբոլիստով

«Ինտերի» սպորտային տնօրենը խոսել է Սանչեսի ու Յանգի ապագայի մասին

«Բարսելոնան» նոր առաջարկ է պատրաստել Լաուտարո Մարտինեսի համար

Լակազետը Իտալիայում կարիերան շարունակելու տարբերակ ունի

«Ինտերը» հաստատել է, որ «Բարսելոնան» հետաքրքրված է Լաուտարոյի ծառայություններով

ՊՍԺ-ն մոտեցել է հարձակվողի ձեռքբրեմանը

«Ինտերը» եռընտրանքի առաջ է կանգնած