-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Ռոմայում» լարվածություն է հասունացել՝ գրում է Football Italia-ն: Պատճառն այն է, որ ֆուտբոլիստները դժգոհ են ակումբի աշխատակից Ջանլուկա Գոմբերին պաշտոնից ազատելու որոշումից:
Հաղորդման համաձայն՝ Էդին Ջեկոն ու Լորենցո Պելեգրինին հանդիպել են գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկայի հետ ու թիմի ֆուտբոլիստների անունից արտահայտել իրենց դժգոհությունը:
Իրավիճակը սրվել է գավաթային խաղում «Սպեցիայից» կրած պարտությունից հետո: Հիշեցնենք, որ այդ խաղում «Ռոման» թույլատրելի 5 փոփոխության փոխարեն կատարել էր 6 փոփոխություն, և հռոմեական ակումբի հաղթանակի դեպքում թիմին գրանցվելու էր տեխնիկական պարտություն:
6-րդ փոփոխության շուրջ մեծ աղմուկ բարձրացավ, որի պատճառով աշխատանքից ազատվել են թիմի մի քանի աշխատակիցներ, այդ թվում՝ Գոմբերը:
Corriere dello Sport-ը և Gazzetta dello Sport-ը ևս հաստատում են, որ «Ռոմայի» մարզումն անցել է լարված մթնոլորտում: Այս աղբյուրները պնդում են, որ Ջեկոն ու Պելեգրինին ելույթ են ունեցել թիմի անունից՝ պահանջելով վերադարձնել Գոմբերին:
Կատարե՛ք խաղադրույք Ա սերիայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո