«Ռոմայի» գլխավոր մարզիչը խոսել է Հենրիխ Մխիթարյանի՝ հռոմեական ակումբում ապագայի մասին - VNews
Բաժիններ

«Ռոմայի» գլխավոր մարզիչը խոսել է Հենրիխ Մխիթարյանի՝ հռոմեական ակումբում ապագայի մասին

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան ուկրաինական «Ֆուտբոլ 1» հեռուստաընկերության «Великий футбол» հաղորդաշարի ընթացքում անդրադարձել է հռոմեական ակումբում վարձակալական հիմունքով հանդես եկող, Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի ապագային։

«Ես արդեն ասել եմ և հաստատում եմ՝ ցանկանում եմ՝ Մխիթարյանը մնա։ Հենրիխը նույնպես ցանկանում է մնալ։

Այնուամենայնիվ, հարկավոր է հասկանալ, որ այժմ ամեն բան է դադարեցված։ Հիմա պետք է խոսել «Արսենալի» հետ։ Ես ուզում եմ շարունակել նրա հետ աշխատանքը։ Նա գերազանց ֆուտբոլիստ, տղամարդ ու անձնավորություն է»,- ասել է հռոմեական ակումբի գլխավոր մարզիչը։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Արսենալին»։ Հայ կիսապաշտպանը հռոմեական ակումբին վարձավճարով միացել է 2019 թվականի սեպտեմբերի 2-ին։ Պայմանագրի ժամկետը լրանում է սույն թվականի հունիսի 30-ին։ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը Transfermarkt-ը գնահատում է 20 միլիոն եվրո։

Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Հենրիխը մասնակցել է 13 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մխիթարյանը և թիմակիցները ծնկի են եկել՝ հարգանքի տուրք մատուցելով Ջորջ Ֆլոյդի հիշատակին (լուսանկար)

«Ռոմայի» խաղերի ժամանակացույցն Ա Սերիայի մնացած տուրերում

Հայտնի է «Ռոմայի» առաջիկա հանդիպման ժամանակացույցը

Հենրիխ Մխիթարյանը լուսանկար է հրապարակել որդու հետ ու շնորհավորել հունիսի 1-ը

Վենգերը նախապես ցանկացել է Սանչեսի փոխարեն ստանալ ոչ թե Մխիթարյանին, այլ Մարսիալին

Մխիթարյանը ֆուտբոլի վերադարձի առիթով նոր խաղակոշիկներ է ներկայացրել

«Ռոմայի» նախկին ֆուտբոլիստը մահացել է 21 տարեկան հասակում

«Ռոման» Մխիթարյանին ձեռք բերելու նոր տարբերակ է մտածել

Հենրիխ Մխիթարյանը համեմատել է իր և հոր՝ Համլետ Մխիթարյանի գոլերը (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանի գրառումը մեծ ոգևորություն է առաջացրել «Յունայթեդի» երկրպագուների շրջանում (տեսանյութ)

3 տարի առաջ՝ այս օրը, Մխիթարյանը նվաճեց իր առաջին և դեռևս միակ եվրագավաթը (տեսանյութ)

«Ռոման» որոշում է կայացրել Քրիս Սմոլինգի ապագայի վերաբերյալ

Ա սերիայի վատագույն տրանսֆերների խորհրդանշանական հավաքականը՝ ըստ La Gazzetta Dello Sport-ի

«Միլանի» կիսապաշտպանը մոտ է «Ռոմա» տեղափոխությանը

Ռայոլան ծրագրում է իրականացնել Մխիթարյան-Կլյուվերտ փոխանակում

Մխիթարյանը՝ Ջորդանի խոսքերի մասին. «Ես նույնպես ակտիվիստ չեմ»