«Ռոմայի» հավանական մեկնարկային կազմը «Լացիոյի» դեմ խաղում՝ ըստ VNews-ի - VNews
Բաժիններ

«Ռոմայի» հավանական մեկնարկային կազմը «Լացիոյի» դեմ խաղում՝ ըստ VNews-ի

Խաղի մանրամասները

Իտալիա, Սերիա A, 18 տուր

15 Հունվար 2021 - 23:45

3

Լացիո

0

ԱՍ Ռոմա

1 - 0 Չիրո Իմմոբիլե - 14`

2 - 0 Լուիս Ալբերտո Ռոմերո Ալկոնչել - 23`

3 - 0 Լուիս Ալբերտո Ռոմերո Ալկոնչել - 67`

«Ռոման» շարունակում է պայքարն Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում: Հենրիխ Մխիթարյանի թիմի առաջիկա խաղն առանձնահատուկ է՝ հռոմեական դերբի պատմական մրցակից «Լացիոյի» հետ: Հանդիպումը ոչ միայն ունի խորհրդանշական բնույթ, այլ նաև չափազանց կարևոր է մարզական՝ մրցաշարային աղյուսակի տեսանկյունից. «Ռոման» 3-րդ հորիզոնականում է՝ վաստակած 34 միավորով, սակայն նրան հաջորդող թիմերը՝ «Յուվենտուսն» ու «Ատալանտան», որոնք 3 միավոր ավելի քիչ ունեն, 1 խաղ ավելի քիչ են անցկացրել, ինչը սխալվելու իրավունք չի տալիս Ֆոնսեկայի թիմին:

VNews-ը փորձել է կանխատեսել, թե ինչ մեկնարկային կազմ կընտրի պորտուգալացի մասնագետն այս սկզբունքային մրցավեճում:

Իշխան Մելքոնյան

Պաշտպանություն

Պաշտպանությունն ու հետին գիծն այս գեղեցիկ թիմի ամենաթույլ օղակն է, որը երբեմն (ինչպես, օրինակ՝ «Ատալանտայի» դեմ խաղում) քանդվում է: Այնուամենայնիվ՝ պաշտպանությունում ֆուտբոլիստների ընտրության հարցում կասկածներ առանձնապես չկան: Դարպասում կրկին կտեսնենք Պաու Լոպեսին, իսկ պաշտպանության կենտրոնում, բնականաբար, «Ինտերի» դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ Ջիանլուկա Մանչինիին և Սմոլինգ-Իբանյես անձեռնմխելի զույգին. նրանց փորձը հենց այսպիսի խաղերում պետք կգա:

Կիսապաշտպանություն

Ամենաանկանխատեսելին Ֆոնսեկայի ընտրության մեջ կիսապաշտպանության կենտրոնն է. Ֆոնսեկան այստեղ անդադար փորձարկումներ է անում՝ Վերետու – Վիլյար, Վերետու – Կրիստանտե, Կրիստանտե – Վիլյար… «Լացիոյի» դեմ խաղում, կարծում եմ, երաշխավորված է Վերետուի տեղը մեկնարկային կազմում. 27-ամյա ֆրանսիացին կարևոր ֆիգուր է Ֆոնսեկայի համար, և այս կարևոր խաղում նա չի նստի պահեստայինների նստարանին: Վերետուի հետ զույգ կկազմի Վիլյարը, որն «Ինտերի» դեմ վերջին խաղում նույնպես սկսեց հանդիպումն առաջին րոպեներից:

Աջ եզրում կտեսնենք Ռիկ Կարսդորպին, որը վերջին խաղերում մեծ ծավալի աշխատանք է կատարում՝ թե՛ պաշտպանությունում, թե՛ հարձակմանն իր միացումներով: Ձախ եզրում, կարծում եմ, կխաղա Բրունո Պերեսը, որը չի փայլում արդյունավետ գործողություններով, սակայն ֆիզիկապես ավելի լավ վիճակում է, քան վնասվածքից նոր ապաքինված Սպինացոլան: «Լացիոյի» դեմ խաղում եզրայինների աշխատանքից շատ բան է կախված:

Հարձակում

Հարձակման գծում առանձնակի կասկածներ չկան: Մխիթարյան – Պելեգրինի զույգը, որ գործում է կենտրոնական հարձակվողի թիկունքում, անձեռնմխելի է: 2 ֆուտբոլիստներն էլ հրաշալի մարզավիճակում են, հատկապես՝ Մխիթարյանը, որը գրեթե ոչ մի խաղում խաղադաշտից չի հեռանում առանց արդյունավետ գործողության, ու հիմա վստահորեն կարելի է ասել, որ Հայաստանի հավաքականի ավագը Ա սերիայի ընթացիկ խաղարկության լավագույն ֆուտբոլիստներից է: Մխիթարյանի համար առաջիկա դերբին առաջինն է լինելու, այնպես որ՝ նա մեծ մոտիվացիա է ունենալու հերթական թոփ խաղն անցկացնելու և աչքի ընկնելու այս սկզբունքային խաղում:

Կենտրոնական հարձակվողի դիրքում, բնականաբար, կլինի Էդին Ջեկոն: Բորխա Մայորալը շատ լավ տպավորություն է թողնում, երբ խաղում է, սակայն մեկնարկային րոպեներից պետք է խաղա Ջեկոն. հենց այսպիսի խաղերում Ջեկոն կարող է ցույց տալ իր լավագույն որակները, իսկ Մայորալը 2-րդ խաղակեսում թարմություն կհաղորդի թիմին:

Խաղացե՞լ է ֆուտբոլիստը «Ռոմայի» և «Լացիոյի» կազմերում, թե՞ ոչ. VNews-ի Quiz-ը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

«Ռոմայի» հայտացուցակը «Ջենոայի» դեմ խաղին

Ֆոնսեկան չի բացառել՝ Մխիթարյանը կարող է զբաղեցնել հենակետային կիսապաշտպանի դիրքը «Ջենոայի» դեմ խաղում

Մխիթարյանը նախապատրաստվում է այն թիմի դեմ խաղին, որի հետ նախորդ մրցավեճում հեթ-տրիկ էր գրանցել (լուսանկարներ)

«Ռենեսանսի ժամանակաշրջան». 5 ֆուտբոլիստ, որ շունչ են առել նոր ակումբում

Մխիթարյանը հնարավոր է չմասնակցի «Ռոմա» – «Ջենոա» խաղին

Il Romanista․ Մխիթարյանի՝ «Ռոմայում» մնալ-չմնալու հարցը կարող է մոտ օրերս լուծում ստանալ

Մխիթարյանը մասնակցեց «Ռոմայի» հաղթական խաղին, «Միլանը» փրկվեց, «Ատալանտան» ջախջախեց մրցակցին (տեսանյութ)

«Ռոմայի» մեկնարկային կազմը

Ինչ վիճակագրություն ունի Մխիթարյանը «Ֆիորենտինայի» դեմ խաղերում

«Ռոմայի» հայտացուցակը «Ֆիորենտինայի» դեմ հանդիպման համար

Մխիթարյանը նոր դիրքում է փորձարկվելու. նա արդեն փայլել է այդ դերում

Մխիթարյանն ընդդեմ նախկին թիմի, Մեսսին ու Ռոնալդուն փայլում են, հայ մարզիկների մեդալները. ինչ կատարվեց նախորդ շաբաթ

«Գրողը տանի». Մխիթարյանի մասնակցությամբ դրվագը՝ իտալական թերթի շապիկին (նկար)

Ֆոնսեկան՝ Մխիթարյանի նկատմամբ չգրանցված խախտման մասին. «Ինձ արդարացում հարկավոր չէ»

«Ռոման» սեփական հարկի տակ պարտվեց «Միլանին», Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին (տեսանյութ)

«Ռոմա» – «Միլան»․ Մեկնարկային կազմեր