-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն վարակվել է կորոնավիրուսով: Տեղեկությունն անձամբ հաստատել է ֆուտբոլիստը՝ գրառում կատարելով իր ինստագրամյան էջում:
Նշենք, որ այս պահին Ձանիոլոյի էջից բացակայում է կորոնավիրուսով վարակված լինելու մասին գրառումը, սակայն այն պահպանվել է «Ռոմայի» թվիթերյան էջում:
«Ցավոք սրտի, առավոտյան պարզ դարձավ, որ ես վարակվել եմ կորոնավիրուսով:
Ախտանշաններ չունեմ, սակայն ինքնամեկուսացել եմ: Տանից կհետևեմ թիմակիցներիս»,- գրել է Ձանիոլոն:
Նշենք, որ ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով «Ռոմայի» կազմում ոչ մի հանդիպման չի մասնակցել ընթացիկ մրցաշրջանում: 21-ամյա Ձանիոլոն «Ռոմայի» կազմում վերջին խաղն անցկացրել է 2020 թվականի օգոստոսի 6-ին «Սևիլիայի» դեմ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչում:
Կատարե՛ք խաղադրույք Ա սերիայի հանդիպումների վրա“Unfortunately this morning I have tested positive for Covid-19.
“I don’t have any symptoms but I will obviously now begin self-isolating … in the meantime I will be cheering on my teammates from home!”
Forza Nico 💪 #ASRoma pic.twitter.com/bduR55fscd
— AS Roma English (@ASRomaEN) January 18, 2021
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո