-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Իտալիայի գավաթի 1/8 եզրափակչում «Ռոման» 2։4 (լ․ժ․) հաշվով պարտվել է «Սպեցիային» և դուրս մնացել հետագա պայքարից։
Այդուհանդերձ, եթե «գայլերը» կարողանային 9 ֆուտբոլիստով քամբեք կատարել, միևնույն է նրանց տեխնիկական պարտություն էր գրանցվելու, քանի որ գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան սխալմամբ 6 փոխարինում է կատարել թույլատրելի 5-ի փոխարեն։
Romapress.net-ից տեղեկանում ենք, որ հանդիպումից հետո պորտուգալացին ընդունել է սխալը և ասել․
«Ժամանակ կունենանք ակումբի ներսում քննարկել նման սխալները»։
«Ռոման» 92-րդ րոպեին երկու կարմիր քարտ է ստացել։ Ֆոնսեկան անմիջապես երկու փոփոխություն է կատարել՝ խաղադաշտ դուրս բերելով դարպասապահ Դանիել Ֆուսուատոյին և պաշտպան Ռոխեր Իբանյեսին, սակայն մինչև այդ արդեն 4 փոխարինում կատարած է եղել։
Ըստ կանոնադրության՝ 5 փոխարինում կարելի է կատարել 3 անգամից, չհաշված ընդմիջումը։ Սակայն այդ ժամանակահատվածը չի նախատեսված 6-րդ փոխարինման համար։ Մրցավարն էլ նման դեպքերում իրավունք չունի թույլ չտալ փոխարինում կատարել։
Այդ խաղում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խփել է հռոմեացիների 2-րդ գոլը։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո