Ռոնալդինյոն ազատ է արձակվել Պարագվայի բանտից - VNews
Բաժիններ

Ռոնալդինյոն ազատ է արձակվել Պարագվայի բանտից

Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն ազատ է արձակվել ու լքել Պարագվայի բանտը, այս մասին տեղեկացնում է AS-ը։

Փոփոխվել է «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստի խափանման միջոցը։ Այսուհետ նա գտնվելու է տնային կալանքի տակ։ Նա ազատ է արձակվել 1.6 մլն. եվրո գրավի դիմաց։

Հետաքննության ընթացքում Ռոնալդինյոն հանգրվանելու է Պարագվայի հյուրանոցներից մեկում ու լինելու է մշտական վերահսկողության ներքո։

Այսպիսով, «Կախարդը» բանտում անցկացրեց մեկ ամիս։ Ռոնալդինյոն և նրա եղբայր Ռոբերտո դե Ասիս Մորեյրան ձերբակալվել էին Ասունսյոնա օդանավակայանում կեղծ անձնագրերով ներկայանալու համար։ Մարտի 5-ին Պարագվայի գլխավոր դատախազը որոշում էր ընդունել բրազիլացուն կալանքի տակ պահելու վերաբերյալ, այնուամենայնիվ, հաջորդ օրը նախկին ֆուտբոլիստը ազատվել էր կալանքից: Մի քանի ժամ անց, գլխավոր դատախազի պահանջով, Ռոնալդինյոյին կրկին ձերբակալել էին: Դատարանը հետագայում որոշեց Ռոնալդինյոյի կալանքը երկարաձգել վեց ամսով:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Նեյմարը Բրազիլիայի հավաքականում գերազանցել է Ռոնալդոյին

Ֆիրմինո․ «Նա կախարդ է և անում է բաներ, որոնք պարզապես չեն կարող իրական լինել»

Բրազիլիայի հավաքականը ջախջախեց Բոլիվիային (տեսանյութ)

Նեյմարը վնասվածք է ստացել Բրազիլիայի հավաքականի մարզմանը

35-ամյա Տիագո Սիլվան ցանկանում է մասնակցել ԱԱ 2022-ին

Սանչոյի՝ 5 ֆուտբոլիստից կազմված խորհրդանշական հավաքականը

Ռոնալդինյոն ազատվել է տնային կալանքից

«Թմրամոլ Սուպեր Մարիոն». Ինչու և ինչպես փոշիացավ լավագույն գոլահարներից մեկի կարիերան

«Մեկ գոլի պատճառով ցմահ անտեսվածը». Ինչու են բոլորն ատում Բրազիլիայի պատմության ամենատաղանդավոր դարպասապահին

Կախարդը վերադառնո՞ւմ է. Ռոնալդինյոն կարող է վերսկսել կարիերան

Կասերես․ «Ռոնալդինյոյին ասացի, որ ինձ փող են առաջարկել՝ նրա ոտքերը կոտրելու համար»

Սքոուլզ. «Մենք նույնիսկ խաղահամար էինք պահել Ռոնալդինյոյի համար, բայց նա «Բարսելոնա» գնաց»

Թվեք 21-րդ դարի աշխարհի չեմպիոն հավաքականների կազմերը. VNews-ի Quiz-ը

Բրունո Ֆերնանդեշ. «Դժվար է հասկանալ, թե ինչպես է նա մնացել առանց «Ոսկե գնդակի»

Ֆաբրեգաս․ «Նեյմարն ունի Ռոնալդինյոյի մակարդակին համապատասխանող որակներ»

Ռոնալդինյո. «Չէի կարող պատկերացնել, որ կհայտնվեմ բանտում»