-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Բրազիլական ֆուտբոլի լեգենդ Ռոնալդոն խոսել է «Միլանի» կազմը համալրելու իր որոշման մասին։
«Բեռլուսկոնին ու Գալիանին շատ լավ էին ինձ վերաբերվում։ Մինչև հիմա էլ հարգանքը պահպանվել է։ Կարող է թվալ՝ հիմա հեշտ է խոսելը, սակայն ես ճշմարտությունն եմ ասում։
Ես ամեն ինչ արեցի, որպեսզի վերադառնամ «Ինտեր», սպասեցի այնքան, որքան հարկավոր էր։ Սակայն երբ «Ինտերն» ինձ պետք է ասեր՝ այո կամ ոչ ու չէր ասում, ես հասկացա, որ «ոչ» է։
Զգացողություն չունեմ, թե «Միլանին» միանալով՝ դավաճանել եմ «Ինտերին»։ Ավելի շուտ՝ ես եմ խաբված եղել «Ինտերի» կողմից։ Ես երբեք չեմ երկնչել ոչ միանշանակ ընտրություն կատարելուց»,- ասել է Ռոնալդոն Sportweek-ի հետ զրույցում։
Հիշեցնենք, որ բրազիլացին «Ինտերի» կազմում ելույթ է ունեցել 1997-2002 թվականներին՝ 98 խաղում դառնալով 59 գոլի հեղինակ։ Նախկին հարձակվողն «Ինտերի» կազմում անցկացրած հենց առաջին մրցաշրջանում դարձել է «Ոսկե գնդակի» դափնեկիր։
«Ներաձուրիների» կազմում հիանալի ելույթից հետո Ռոնալդոն 5 տարի անցկացրել է Մադրիդի «Ռեալում», իսկ 2007 թվականի հունվարին համալրել է «Միլանի» կազմը։
«Միլանի» կազմում Ռոնալդոն վնասվածքի պատճառով չկարողացավ ելույթ ունենալ այնպես, ինչպես ցանկանում էր։ Բրազիլացին անցկացրեց 20 հանդիպում մինչև 18 ամիս անց՝ 2008 թվականի ամռանն ակումբից հեռանալը։
Կատարե՛ք խաղադրույք Ա սերիայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո