Ռոնալդո. «ՊՍԺ-ն ու Չեմպիոնների լիգա՞ն... Ես 5 տարի խաղացի «Գալակտիկոսում», բայց մենք գավաթը չհաղթեցինք» - VNews
Բաժիններ

Ռոնալդո. «ՊՍԺ-ն ու Չեմպիոնների լիգա՞ն… Ես 5 տարի խաղացի «Գալակտիկոսում», բայց մենք գավաթը չհաղթեցինք»

Ռոնալդո. ՊՍԺ ն ու Չեմպիոնների լիգա՞ն... Ես 5 տարի խաղացի Գալակտիկոսում բայց մենք գավաթը չհաղթեցինք scaled - Ռոնալդո. «ՊՍԺ-ն ու Չեմպիոնների լիգա՞ն... Ես 5 տարի խաղացի «Գալակտիկոսում», բայց մենք գավաթը չհաղթեցինք»

Բրազիլացի լեգենդար հարձակվող, «Վալյադոլիդի» նախագահ Ռոնալդոն DAZN-ի հետ զրույցում խոսել է ՊՍԺ-ի մասին: Չեմպիոնների լիգայի նոր մրցաշրջանում փարիզյան ակումբի հարձակման եռյակը կկազմեն Նեյմարը, Մբապեն ու Մեսին: Ռոնալդոն, սակայն, հավատացած է, որ չնայած այս եռյակին՝ ՊՍԺ-ի հաջողությունները եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարում երաշխավորված չեն, քանի որ ֆուտբոլում հաղթելը «երբեք մաթեմատիկական հաշվարկ չի եղել»:

«Դեռ վաղ է ասել, թե ով կհաղթի Չեմպիոնների լիգայում: Հավակնորդները ձևավորվում են քառորդ եզրափակիչից: Իհարկե, ՊՍԺ-ն ազդեցիկ դիրքերում է, բայց մի բան է խոսել, մեկ այլ բան է խաղալ: Ես խաղում էի «Ռեալում»՝ «Գալակտիկոսի» կազմում, բայց 5 մրցաշրջանում մենք չկարողացանք դառնալ Չեմպիոնների լիգայի հաղթող: Կան շատ գործոններ: Հաղթելը երբեք մաթեմատիկական հաշվարկ չի եղել, նույնիսկ այն դեպքում, երբ քո թիմում խաղացել են լավագույնները: Սա վերաբերում է նաև ՊՍԺ-ին»,- ասել է բրազիլացին:

Ռոնալդոն խոստովանել է, որ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի խաղը նմանեցնում է իր խաղին:

«Այո՛, մենք նմանություններ ունենք: Նա ունի խելահեղ որակներ՝ ֆանտաստիկ տեխնիկա, որն իրականացնում է շատ բարձր արագությամբ: Չնայած շատ երիտասարդ լինելուն՝ նա արդեն վաստակ ունի: Ինձ դուր է գալիս Մբապեն»:

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


ՊՍԺ-ի մեկնարկային կազմն «Անժեի» դեմ խաղում

Սերխիո Ռամոսը շնորհավորել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի տարեդարձը

«Երազանքի հետևից». Մբապեն հաստատակամ է իր որոշման մեջ

Նավասը վնասվածքի պատճառով չի մասնակցի ՊՍԺ-ի առաջիկա խաղին

ՊՍԺ-ն պատրաստ է աստղաբաշխական աշխատավարձ առաջարկել Հալանդին

Պոչետինոն՝ Մեսիի ՊՍԺ տեղափոխվելու մասին. «Մտածում էի, թե կատակ է»

Ռոնալդոն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակին»

Ռամոսը բուժզննում է անցել. ապաքինման ժամկետը հայտնի է

Պոչետինոն ասել է՝ ով է Չեմպիոնների լիգայի հաղթողի հավակնորդը

Ագուերո. «Մեսիի հետ խաղալու հույսով էի տեղափոխվել «Բարսելոնա»

Մբապեն կոմիքսի տեսքով ինքնակենսագրական կթողարկի

Ֆոդեն. «Մեսիի հետ ձկնորսության կգնայի, ու դա կլիներ կյանքիս ամենաերջանիկ օրը»

Դոնարումա. «Սիրտս դեռ պատկանում է «Միլանին»

Երբ կկայանա Ռամոսի նորամուտը ՊՍԺ-ում

«Բարսելոնան» վերհիշել է Ռոնալդոյի խելահեղ գոլը (տեսանյութ)

Իկարդին «Նյուքասլ» տեղափոխվելու հարցով որոշում է կայացրել