fbpx
Բաժիններ

Ռոնալդու. «Անմոռանալի մրցաշրջան էր»

«Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն ինստագրամի իր էջում ամփոփել է ավարտված մրցաշրջանը, որի արդյունքից իր գոհունակությունն է ցույց տվել:

«Ի՜նչ անմոռանալի մրցաշրջան էր: Նոր տպավորություններ, հսկա ակումբ, զարմանահրաշ քաղաք, գրանցած ռեկորդներ ու ևս 3 տիտղոս:

Պետք է շնորհակալությունս հայտնեմ «Յուվեի» երկրպագուներին՝ Իտալիայում ինձ այսքան ջերմ ընդունելու համար: Դուք մեր հաղթանակների կարևոր մասնիկն եք: Շնորհակալ եմ նաև պորտուգալացի երկրպագուներին: Միասին մենք ևս մեկ պատմական նվաճման հասանք մեր երկրի համար: Դուք միշտ հատուկ տեղ կունենաք իմ սրտում:

Ես երբեք չեմ մոռանա այն հրաշալի պահերը, որ ես ունեցա 2019 թվականին.

  • Հաղթական գոլ Իտալիայի սուպերգավաթում
  • Սկուդետո, Ա սերիայի լավագույն ֆուտբոլիստ ու խփած 21 գոլ
  • Հաղթանակ Ազգերի լիգայում ու հեթ-տրիկ
  • Առաջին խաղացողը, որ Չեմպիոնների լիգայում 125 գոլ է խփում ու 100 հաղթանակ տանում
  • Առաջին ֆուտբոլիստը, որ ՈւԵՖԱ-ի մրցաշարերի 10 գավաթ է նվաճում
  • Առաջին ֆուտբոլիստը, որ գոլ է խփում հավաքականում բոլոր մրցաշարերի եզրափակիչ փուլերում՝ Աշխարհի առաջնությունում, Եվրոյում, Ազգերի լիգայում, Կոնֆեդերացիայի գավաթում
  • Առաջին ֆուտբոլիստը, որ 2004-ից 2019 թվականին գոլ է խփել բոլոր միջազգային մրցաշարերում անընդմեջ

Մինչ հանդիպում: Միասին մենք պայքարելու ենք նոր հաղթանակների համար», – գրել է պորտուգալացին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Սարի. «Շնորհավորում եմ Ռոնալդուի մորն այսպիսի որդի ունենալու համար»

«Յուվենտուսը» հաղթեց «Ռոմային» և Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչում է (տեսանյութ)

Առաջին կեսից հետո «Յուվենտուսը» խոշոր հաշվով հաղթում է «Ռոմային» (տեսանյութ)

«Յուվենտուս» – «Ռոմա»․ Մեկնարկային կազմեր

«Բավարիայի» առաջատարները գլխավոր մարզչին հուշել են, թե ում տրանսֆերը կարելի է ձեռք բերել

Մբապե. «Չեմ ցանկանում նսեմացնել Մեսիի արժանիքները, բայց ինձ ոգեշնչում է Ռոնալդուի կարիերան»

ՊՍԺ-ն մտադիր է գնել «Յուվենտուսի» հարձակվողին՝ որպես Կավանիի փոխարինողի

Սարի. «Ռոնալդուն կարող է խնդիրներ ստեղծել, բայց դրանցից 100-ը լուծել»

Մեսին ու Ռոնալդուն չեն կանգնում. «այլմոլորակայինները» 2 նոր՝ բացառիկ ցուցանիշներ են գրանցել

«Ոսկե խաղակոշիկ». Եվրոպայի լավագույն ռմբարկուներն այս պահին

Ռոնալդու. «Պարմային» դժվար է հաղթել»

Ռոնալդուի դուբլը «Յուվենտուսին» հաղթանակ պարգևեց «Պարմայի» դեմ խաղում (տեսանյութ)

Հիգուային. «Ես ու Սարին հաճախ ենք վիճում»

«Բարսելոնան» ու «Յուվենտուսը» կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով

Ռոնալդուն անհատական լավագույն ցուցանիշն է գրանցում 2014-ից հետո

Վարանը բացահայտել է Մեսիին չեզոքացնելու գաղտնիքը