Ռոնալդուի՝ ընթրիքի հրավերի ակնարկն ու Մեսիի ժպիտով պատասխանը (տեսանյութ) - VNews
Բաժիններ

Ռոնալդուի՝ ընթրիքի հրավերի ակնարկն ու Մեսիի ժպիտով պատասխանը (տեսանյութ)

Մադրիդի «Ռեալի» նախկին առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, որն այժմ պաշտպանում է Թուրինի «Յուվենտուսի» գույները, Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի մրցանակաբաշխության ժամանակ խոսել է իր և Լիոնել Մեսիի փոխհարաբերությունների մասին:

«Չեմ կարծում, թե ֆուտբոլում հաճախակի է լինում, որ երկու տղա նույն մակարդակով հանդես են գալիս շուրջ 15 տարի: Սա բացառիկ երևույթ է: Իհարկե, մենք ունենք լավ փոխհարաբերություններ: Դեռևս միասին չենք ճաշել, բայց հուսով եմ՝ ապագայում դա կլինի:

Ես, իհարկե, կարոտում եմ Իսպանիայում խաղալը, քանի որ այնտեղ մենք միասին մրցակիցներ էինք: Հիասքանչ է, որ մենք ֆուտբոլի պատմության մի մասն ենք»,- ասել է Կրիշտիանուն:

Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն այս մրցանակաբաշխության ընթացքում ոչ մի մրցանակ չստացավ: Լիոնել Մեսին, որը հավակնում էր տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը(Ռոնալդուն՝ նույնպես), բավարարվեց Չեմպիոնների լիգայի՝ մրցաշրջանի լավագույն հարձակվող մրցանակով: Տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


France Football. Լավագույն հարձակվողների հավակնորդները

«Ռեալը» ևս մեկ կորուստ ունի Կլասիկոյից առաջ

Կուման. «Մեսին կարող է ավելի լավ խաղալ»

Տրանսֆերային կլասիկո. «Ռեալն» ու «Բարսելոնան» կպայքարեն «Մանչեսթեր Յունայթեդի» աստղի համար

Թե՛ «Ռեալը», թե՛ «Բարսելոնան» ձախողում են ռոտացիոն մարտավարությունը

«Բարսելոնայի» ֆուտբոլիստներից միայն Տեր Շտեգենը, Դե Յոնգն ու Լանգլեն են համաձայն աշխատավարձի կրճատմանը

Զիդանն անդրադարձել է «Կադիսից» կրած պարտությանը

Կուման․ «Բարսելոնան» առաջին խաղակեսում ավելի լավ տեսք ուներ»

Ռամոսը ծնկի վնասվածք է ստացել «Բարսելոնայի» դեմ խաղից մեկ շաբաթ առաջ

«Բարսելոնան» նույնպես պարտվեց՝ հետևելով «Ռեալի» օրինակին (տեսանյութ)

«Յուվենտուսը» սայթաքեց արտագնա խաղում (տեսանյութ)

Բուֆոնն Ա Սերիայում 650 հանդիպում անցկացրած առաջին ֆուտբոլիստն է

«Ռեալը» տնային խաղում զիջեց նորեկ «Կադիսին» (տեսանյութ)

Տեր Շտեգենը չի մասնակցի Մադրիդի «Ռեալի» դեմ հանդիպմանը

Առանց կիսապաշտպաններից մեկի․ «Ռեալի» հայտացուցակը «Կադիսի» դեմ խաղի համար

ՊՍԺ-ն նոր պայմանագիր է առաջարկել Մբապեին, ֆուտբոլիստը հայտնել է իր ցանկության մասին