-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Յուվենտուս
ՍՊԱԼ 2013
1 - 0 - 16`
2 - 0 - 33`
3 - 0 - 78`
4 - 0 - 94`
Գոլերը՝ Մորատա 16՛, 11մ, Ֆրաբոտա 33՛, Կուլուշևսկի 78՛, Կիեզա 90+4՛
Թուրինում «Սպալին» հաղթելով՝ «Յուվենտուսը» նվաճում է Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչի ուղեգիր: Այդ փուլում թուրինյան ակումբի մրցակիցը կլինի Միլանի «Ինտերը», որը հաղթահարել էր «Միլանի» արգելքը:
«Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոյի որոշմամբ չէր ընդգրկվել հանդիպման հայտացուցակում: Ծնկի վնասվածքի պատճառով բացակայում էր Պաուլո Դիբալան:
Հատկանշական է, որ «Յուվենտուսն» Իտալիայի գավաթի չեմպիոնության ռեկորդակիր է: Թուրինյան ակումբն իր պատմության ընթացքում տիտղոսը նվաճել է 13 անգամ, 6 անգամ պարտվել է եզրափակիչում: «Յուվենտուսը» միաժամանակ Իտալիայի գավաթի գործող դափնեկիրն է:
Անդրեա Պիռլոյի սաներն իրենց հաջորդ հանդիպումը կանցկացնեն հունվարի 30-ին՝ Ա Սերիայի 20-րդ տուրի շրջանակում հյուրընկալվելով «Սամպդորիային»:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո