Ռոնալդուի հետ «Մանչեսթերում» աշխարհի չեմպիոն էր խաղում. ինչու նա չդարձավ թոփ ու փախավ Թուրքիա - VNews
Բաժիններ

Ռոնալդուի հետ «Մանչեսթերում» աշխարհի չեմպիոն էր խաղում. ինչու նա չդարձավ թոփ ու փախավ Թուրքիա

kleberson - Ռոնալդուի հետ «Մանչեսթերում» աշխարհի չեմպիոն էր խաղում. ինչու նա չդարձավ թոփ ու փախավ Թուրքիա

2021 թվականի ամառային տրանսֆերային պատուհանը բոլոր առումներով պատմական էր։ Մարզաձևի արքաներ Լեո Մեսին ու Կրիշտիանու Ռոնալդուն փոխեցին իրենց ակումբային գրանցումները. արգենտինացին «Բարսելոնայից» փախավ Փարիզ, պորտուգալացին էլ վերադարձավ «Մանչեսթեր»։ Երկու թիմերի սոցցանցերը վերջին շրջանում աշխատում էին իրենց նորեկների շնորհիվ ակտիվ դիվիդենտներ հավաքելու նպատակով։ Հատկապես ակտիվ էին «կարմիր սատանաները»՝ գրեթե ամեն օր հրապարակվում էին Կրիշտի հին գոլերը, հայտարարություններն ու նկարները։ Սա խոսում է ֆուտբոլիստի ու ակումբի բացառիկ կապի մասին, որը ձևավորվել է պայմանագիր կնքելու առաջին օրվանից։ Եվ դա այն դեպքում, CR7-ի հետ նույն օրը «Մանչեսթերը» ներկայացրել էր աշխարհի նորաթուխ չեմպիոնի։

2003 թվականի դրությամբ Ռոնալդուն մեծահասակների մակարդակում անցկացրել էր միայն 1 լիարժեք մրցաշրջան։ Ֆերգիին երիտասարդ վինգերը տպավորել էր «Սպորտինգ» – «Յունայթեդ» ընկերական հանդիպման ժամանակ, որի ընթացքում պորտուգալացի երիտասարդ ֆուտբոլիստն իր հնարքներով կաթվածի հասցրեց «մանկերի» պաշտպաններին։ Իսկ բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Կլեբերսոնն աշխարհի չեմպիոն էր, որը փայլել էր աշխարհի 2002 թվականի առաջնությանը։

ClT IPLWgAADfyH 960x758 - Ռոնալդուի հետ «Մանչեսթերում» աշխարհի չեմպիոն էր խաղում. ինչու նա չդարձավ թոփ ու փախավ Թուրքիա

Մունդիալից առաջ Կլեբերսոնը պահեստային ֆուտբոլիստ էր, սակայն «Ատլետիկո Պարանաենսեի» կիսապաշտպանը ժամանակի ընթացքում տպավորեց Լուիշ Ֆելիպե Սկոլարիին ու դուրս եկավ Անգլիայի հետ քառորդ եզրափակիչ խաղի մեկնարկային կազմում։ Արդյունքը հայտնի է. Բրազիլիան հաղթեց Ռոնալդինյոյի ֆանտաստիկ գոլի շնորհիվ, Կլեբերսոնն էլ հաղթանակի գործում ունեցավ անգնահատելի ներդրում՝ փակելով Պոլ Սքոուլզին։ Թուրքիայի հետ կիսաեզրափակիչում Ռոնալդինյոն չէր խաղում։ Կլեբերսոնը հենակետային կիսապաշտպանից վերածվեց իդեալական box-to-box-ի, եզրափակիչում էլ «կերավ» իր անմիջական մրցակից Դիտմար Համանին. թեքահարթակը դեպի Եվրոպա գցված էր։

Ինչպես «Ռեալի» աստղից դառնալ ոչինչ 7 տարում. Խամեսի կործանման պատճառները

«Մունդիալն ու ԵՎՐՈ-ն այլևս հաշի՞վ չեն». ինչու են նվազել տրանսֆերները թոփ մրցաշարերից հետո

Թվեք Ռոնալդուի բոլոր գոլերը «Մանչեսթեր Յունայթեդում» 2003-2009 թվականներին. VNews-ի Quiz-ը

Աշխարհի առաջնության ավարտից անմիջապես հետո Կլեբերսոնին պատրաստ էին տանել «Բարսելոնան» ու «Լիդսը», սակայն բրազիլաղի ֆուտբոլիստը որոշեց անմիջապես չգնալ Եվրոպան գրավելու և նախըտրեց ևս մեկ տարի կոփվել։ Սա պաշտոնալան դիրքորոշումն էր, սակայն իրականում Կլեբերսոնը սպասում էր, մինչև իր ընկերուհին դառնա 16 տարեկան, որպեսզի նրանք ամուսնանան ու միասին տեղափոխվեն Հին Աշխարհամաս։ Այդ 1 տարվա ընթացքում նրան «աստղյաինը չտարավ» ու սպասեց ավելի ուժեղ առաջարկի։ Բեքհեմի գնալուց հետո Ֆերգսյուսոնը աչք էր դրել Ռոնալդինյոյի վրա։ Իսկ երբ Կլեբերսնոը տեղափոխվեց «Մանչեսթեր», շատերի կարծիքով այդպես «կարմիրների» ղեկավարությունը ցանկանում էր համոզել Ռոնիին։

«Երբ «Մանչեսթերի» հետաքրքրության մասին շշուկները տարածվեցին, ես հավաքականի ճամբարում էի։ Ռոնիին ասացի, որ նրանք ցանկանում են ձեռք բերել մեզ երկուսիս։ Նա ինձ ասաց, որ երկուսով ավելի հեշտ կլինի ու շոտով միասին կկրենք «Յունայթեդի» մարզաշապիկը։ Հավաքականի խաղերից հետո բանակությունները շարունակեցի, իսկ Ռոնալդինյոն ինձ խաբեց ու տեղափոխվեց «Բարսելոնա» ու Անգլիայում մնացի միայնակ», – տարիներ անց հիշում է Կլեբերսոնը։ Այդպես, «Ռեալը» հույսը դրեց Բեքհեմի, «Բարսան»՝ Ռոնալդինյոյի, «Մանչեսթեր Յունայթեդն» էլ՝ Կլեբերսոնի վրա։

71789d784841ba045d179964519d3e76 crop exact 960x641 - Ռոնալդուի հետ «Մանչեսթերում» աշխարհի չեմպիոն էր խաղում. ինչու նա չդարձավ թոփ ու փախավ Թուրքիա

Կլեբերսոնը տեղափոխվեց 8,6 մլն եվրոյի դիմաց։ Ֆերգյուսոնը ծրագրում էր աշխարհի չեմպիոնին օգտագործել միջին գծում՝ տեղավորելով նախ Ռոյ Քինի կողքին, հետո, իռլանդացու հեռանալուց հետո, Կլեբերսոնն արժանիորեն կդառնար նրա հետնորդը։ Ֆերգսյուսոնը շատ էր ցանկանում ինչ-որ կերպ փոխահատուցել Խուան Սեբաստիան Վերոնի տրանսֆերային ձախողումը։ Բացի դրանից, շոտլանդացի գուրուն ցանկանում էր երիտասարդեցնել 1999-ի հաղթական թրեբլի կազմը, որը գրեթե չէր փոխվել այդ 3-4 տարվա ընթացքում։ Այդ նպատակով Մանչեսթեր էին ժամանել Էրիկ Ջեմբա-Ջեմբան, Դևիդ Բելիոնը, Կրիշտիանու Ռոնալդուն ու Կլեբերսոնը։ Թվում էր՝ Ֆերգին հերթական անգամ շախ ու մատ կանի իր մրցակիցներին, սակայն իրականում վերոնշյալ 4 ֆուտբոլիստներից 3-ը հիասթափեցրին «Չելսիի» մեծ շոփինգի ու այդ տարիների զորեղագույն «Արսենալի» ֆոնին։

Երկրպագուների ու Ֆերգյուսոնի լավատեսությունը Կլեբերսոնի վերաբերյալ մարեցին շատ շուտ։ Եվրոպայում երբեք չխաղացած Կլեբերսոնը դանդաղ էր հարմարվում անգլիական արագ ու ինտենսիվ ֆուտբոլի։ Առաջին երկու տուրում նա չէր ընգրվել հայտացուցակում։ «Վուլվերհեմփթոնի» հետ 3-րդ տուրի խաղում նա դուրս եկավ դաշտ, սակայն դժգույն ֆուտբոլ ցույց տվեց։ 4-րդ տուրում նա դուրս գցեց ուսը, վերկանգնվելու համար պահանջվեց 2 ամիս։ Վնասվածքից հետո Ֆերգին սկսեց վստահել Ռոնալդուին. հավակնուտ պորտուգալացին, չնայած երիտասարդ տարիքին, արդարացրեց սպասելիքները։

Ապաքինումից հետո Կլեբերսոնը վատ տեսք չուներ. գոլեր «Բլեքբերնի» ու «Էվերտոնի» հետ խաղերում, ևս 3 խաղում կատարեց 5 գոլային փոխանցում։ Սակայն այս փայլատակումը տևեց ընդամենը 1 ամիս։ Ֆերգյուսոնին հաճելի չէր, որ իր ֆուտբոլիստը չի կարողանում ստաբիլ ֆուտբոլ ցուցադրել երկար տարածության վրա։ Կլեբերսոնը հիմնականում դուրս էր գալիս դաշտ Ռոյ Քինի հետ, ինչը նրան թույլ չէր տալիս գնալ առաջ, եզրում էլ չէր բավականացնում տեմպը։ Յուրաքանչյուր դիրքում մրցակցությունը ազդում էր Կլեբերսոնի վրա։ «Նա իրեն ավելի լավ էր զգում Նիկի Բատի հետ դաշտի կենտրոնում, սակայն ես քիչ էի գնում այդ քայլին, քանի որ Բատը առանց Քինի լավ չէր պաշտպանվում, իսկ Կլեբերսոնը թողնում էր կենտրոնն ու գնում էր առաջ, մենք զիջում էինք խաղը կենտրոնում», – հիշում է Ֆերգյուսոնը։

kleberson manchester united c01nvm7dnssj12h58opn90cym 960x640 - Ռոնալդուի հետ «Մանչեսթերում» աշխարհի չեմպիոն էր խաղում. ինչու նա չդարձավ թոփ ու փախավ Թուրքիա

Առաջնության երկրորդ հատվածում Կլեբերսոնն ավելի վատն էր։ Այնպես չէ, որ «Յունայթեդը» ահ ու սարսափ էր. Ֆերգիի թիմը չկարողացավ պայքարել «Չելսիի» ու «Արսենալի» հետ, բրազիլացին էլ վերջնականապես իր տեղը զիջեց Կրիշտիանու Ռոնալդուին։ Մրցաշրջանի եզրափակիչ հատվածում, երբ չեմպիոնական մրցավազքը տանուլ էր տված, շոտլանդացի մասնագետը կարող էր շանս տալ Կլեբերսոնին, սակայն նույնիսկ «Միլուոլի» հետ Գավաթի եզրափակիչ խաղի հայտացուցակում չկար նրա անունը։

«Ռոյ Քինը գրեթե միշտ բղավում էր նրա վրա, բայց ի պատասխան Կլեբերսոնը լուռ ժպտում էր։ Նրա համար իրոք բարդ էր, քանի որ Քինը դաժան ավագ էր։ «Վազիր գնդակի հետևից, սա քեզ համար Կոպակաբան» չէ» ու այս բնույթի խոսքեր, որոնց դիմանալը հեշտ չէր», – հիշում է Կլեբերսոնի ակումբակից Էրիկ Ջեմբա-Ջեմբան։ Աշխատասեր բրազիլացին կերպարանափոխվում էր, երբ հագնում էր ազգային թիմի մարզաշապիկը (Սարգիս Ադամյանի հակառակ էֆեկտը)։ 2004 թվականի Ամերիկայի գավաթի խաղարկությունում Կլեբերսոնը հիմնական կազմի ֆուտբոլիստ էր. Սկոլարիին փոխարինած Կառլոս Ալբերտո Պարեյրան վստահում էր նրան։ Ի դեպ, Բրազիլիան Կլեբերսոնի հետ դարձավ Ամերիկայի գավաթի հաղթող։

Հավաքականի մակարդակով Կլեբերսոնն, իրոք, լավն էր, բայց «պենտակամպիոնների» ճամբարից հեռանալու ու Անգլիա վերադառնալուն պես նա վնասվածք ստացավ ու բաց թողեց նախապատրաստական շրջանը։ Առաջին մի քանի տուրը Կլեբերսոնը բաց թողեց, հետո էլ, երբ վերադարձավ, այլևս ցույց չտվեց իր մակարդակի ֆուտբոլ։ 04/05 մրցաշրջանում «Յունայթեդը» տիտղոս չնվաճեց, Ֆերգյուսոնի ու ղեկավարության համաբերության բաժակը լցվեց. Կլեբերսոնին հանեցին տրանսֆերի։ Առաջարկները շատ չէին. «Բեշիկթաշն» առաջարկեց 2,6 մլն եվրո, սակայն «Յունայթեդում» երկար չմտածեցին ու հանգիստ ազատվեցին Ռոյ Քինի չստացված հետնորդից։

0 Roy Keane Kleberson 960x540 - Ռոնալդուի հետ «Մանչեսթերում» աշխարհի չեմպիոն էր խաղում. ինչու նա չդարձավ թոփ ու փախավ Թուրքիա

Իսկ այն ինչ եղավ հետո, բոլորովին հուզիչ չէր, այլ կանխատեսելի. «Բեշիկթաշում» ոչ մի լավ բան չտեսած Կլեբերսոնը  վերադարձավ հարազատ մայրցամաք, որտեղ խաղաց մի քանի ակումբում։ ՄԼՍ-ում, «Ֆլամենգոյում» ու հարազատ «Ատլետիկո Պարանաենսեում» «ծիկ» անելուց հետո 2016 թվականին Կլեբերսոնը որոշեց վերջ դնել բոլորի, այդ թվում՝ իր տանջանքներին և հայտարարեց կարիերան ավարտելու մասին։ Բրազիլացի ֆուտբոլիստի՝ հետմանչեսթերյան սթրեսի ընթացքում Ֆերգին գտավ նոր տաղանդներ, Ռոնալդուն ու Ռունին աճեցին ու Մանչեսթեր վերադարձրին ականջավոր գավաթը։ Չնայած դրան, Կլեբերսոնը երբեք վատը չի ասել «Ման.Յունայթեդի» հասցեին։

«Իմ թիմակիցները աճել ու զարգացել են ԱՊԼ-ում։ Ես ու Էրիկ Ջեմբա-Ջեմբան երազում էինք նրանց մակարդակին հասնելու մասին։ Նրանք ցանկանում էին օգնել մեզ, համբերատար էին, միշտ տալիս էին օգտակար խորհուրդներ։ Բայց նրանց մակարդակը չափից ավելի բարձր էր մեզ համար», – բացատրում է Կլեբերսոնը։

Առաջին հայացքից, Կլեբերսոնը եկավ «Մանչեսթեր» այն ժամանակ, երբ Ֆերգին ուներ լուրջ խնդիրներ՝ վետերանները ծերանում էին, երիտասարդները չէին ամրապնդվում, լրագրողները քննադատում էին Ֆերգյուսոնին։ Մյուս կողմից՝ Կլեբերսոնը մի մրցաշարի փայլատակման տիպիկ օրինակ է։ Անգլիայում նրանից ակնկալում էին Քինի ու Սքոուլզի մակարդակի ֆուտբոլ, բայց նույնիսկ 16 տարի անց նրա մասին խոսելիս «մանկերի» ֆաները ոչ նոստալգիա են են ապրում, ոչ հիասթափություն։ Ավելին. ոչինչ չեն ապրում։ Այստեղ առավել ակտուալ է հայտնի անեկդոտը.

– Պապա, դու հիասթափություն ապրել ե՞ս։

– Այո, տղա ջան, հայրդ որտեղ ասես՝ չի ապրել։

 

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մարադոնայի դստրերը ներկա չեն գտնվի «Բարսելոնայի» ու «Բոկա Խունիորսի» միջև կայանալիք հիշատակի հանդիպմանը

Ռոնալդուի կոչը՝ ՄՅՈՒ-ի ֆուտբոլիստներին

Չավին մեկնաբանել է «Բարսելոնան» գլխավորելու լուրերը

«Բարսելոնան» ձմռանը կփորձի ազատվել թիմի հարձակվողից

Կրիշտիանու Ռոնալդուն ու Ջորջինան երեխայի են սպասում

Սերխի Բարխուանը՝ «Բարսելոնայի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար

Պիկեն, Ալբան ու Բուսկետսը կարող են հեռանալ «Բարսելոնայից»

Sport.es. Չավին ու «Բարսելոնան» համաձայնության են եկել

Անչելոտին՝ Ռոնալդ Կումանի հեռացման մասին

Որքան փոխհատուցում կստանա Կումանը

Ռոնալդուն ստիպված կլինի քանդել իր առանձնատան տարածքում կառուցած որոշ շինություններ

Ով կփոխարինի Կումանին մինչև նոր գլխավոր մարզչի նշանակումը

«Բարսելոնան» սկսել է Չավիի հետ բանակցելու գործընթացը

Կումանը հեռացվեց «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնից

Բուսկետս. «Իրավիճակն անհանգստացնող է, չնայած մենք ծայրահեղ վատ չենք խաղում»

«Բարսելոնան» կրկին պարտվեց (տեսանյութ)