Ռոնալդուն հաղթական գոլից հետո հաղորդագրություն է ուղարկել Ռիո Ֆերդինանդին - VNews
Բաժիններ

Ռոնալդուն հաղթական գոլից հետո հաղորդագրություն է ուղարկել Ռիո Ֆերդինանդին

Screenshot 1 90 - Ռոնալդուն հաղթական գոլից հետո հաղորդագրություն է ուղարկել Ռիո Ֆերդինանդին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» տնային խաղում 2-1 հաշվով հաղթել է «Վիլյառեալին» Կրիշտիանու Ռոնալդուի՝ 95-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ:

Անգլիայի հավաքականի ու մանկունիական ակումբի նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը BT Sport-ի եթերում ասել է, որ խաղից հետո Կրիշտիանու Ռոնալդուից հաղորդագրություն է ստացել:

«Նա ինձ խաղից հետո գրեց, որ լավ հանդիպում չի անցկացրել, բայց գիտեր, որ գոլ է խփելու: Սա այն համոզմունքն է, որ նա ունի:

Մյուս խաղացողները սնվում են այս համոզմունքով: Ակումբի խաղը հիանալի չէր, հեռու էր այն մակարդակից, որ Սուլշերն է ցանկանում, բայց երբ քեզ գոլ է անհրաժեշտ, հենց Ռոնալդուն է, որ ակտիվանում է:

Նրա վիճակագրությունն ասում է ամեն բան: Նա մեծ պահերի համար է այստեղ, նա մեծ պահերի մեծ բաղկացուցիչն է:

Երբ թիմում ունես այնպիսի ֆուտբոլիստ, ինչպիսին Ռոնալդուն է, դա կարծես երկրորդ կյանք է հաղորդում հանդերձարանի խաղացողներին: Կան նոր շունչ, հավատ… Թիմում գիտեն, որ եթե պահը գա, Ռոնալդուն այն կօգտագործի»,- ասել է Ֆերդինանդը:

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ռանգնիկը մեկնաբանել է «Քրիսթալ Փելասի» դեմ տարած հաղթանակը

Ռանգնիկն ԱՊԼ-ի պատմության առաջին գերմանացի մարզիչն է, որը հաղթել է նորամուտի խաղում

«Մանչեսթեր Յունայթեդը» նվազագույն հաշվով հաղթեց «Քրիսթալ Փելասին» (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմը «Քրիսթալ Փելասի» դեմ խաղում

Ֆատին չի մասնակցի «Բավարիայի» դեմ խաղին

Հալանդը գերազանցեց Ռոնալդուի ցուցանիշը

Ռոնալդու. «Ուրախ եմ, որ պաշտոնական խաղերում 800 և ավելի գոլ խփած առաջին ֆուտբոլիստը դարձա»

«Բավարիա» – «Բարսելոնա» խաղը՝ առանց հանդիսականների

Պատկանո՞ւմ է միտքը Լեո Մեսիին, թե՞ ոչ. VNews-ի Quiz-ը

Մայքլ Կարիկը հեռացավ «Մանչեսթեր Յունայթեդից»

Ռոնալդուի գրառումն «Արսենալի» դեմ խաղից հետո

Կրիշտիանու Ռոնալդուն հատեց 800 գոլի սահմանը

«Մանչեսթեր Յունայթեդը» գոլառատ խաղում հաղթեց «Արսենալին». Ռոնալդուն՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Յուվենտուսը» հետաքրքրված են Դեմբելեի ծառայություններով

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Արսենալ». Մեկնարկային կազմեր

Ռոնալդուի զարմանալի վիճակագրությունը