Ռոնալդուն խաբեության զոհ է դարձել՝ կորցնելով մոտ 300 հազար եվրո - VNews
Բաժիններ

Ռոնալդուն խաբեության զոհ է դարձել՝ կորցնելով մոտ 300 հազար եվրո

Ռոնալդուն խաբեության զոհ է դարձել՝ կորցնելով մոտ 300 հազար եվրո - Ռոնալդուն խաբեության զոհ է դարձել՝ կորցնելով մոտ 300 հազար եվրո

Պորտուգալիայի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խաբեության զոհ է դարձել, ինչի պատճառով կորցրել է մոտ 288 հազար եվրո՝ հաղորդում է Jornal de Notícias-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ Կրիշտիանուն երեք տարի շարունակ օգտվել է մի տուրիստական գործակալության ծառայություններից, որի աշխատակցուհին տիրապետել է ֆուտբոլիստի բանկային քարտերից մեկին ու այդ քարտի ծածկագրին:

2007-2010 թվականներին տուրիստական գործակալությունը Կրիշտիանուի անունով ամրագրել է ավելի քան 200 ուղևորություն: Ֆուտբոլիստը, սակայն, այդ ուղևորությունները չի կատարել:

Ռոնալդուն կրել է ընդհանուր 288 հազար եվրոյի վնաս: Միաժամանակ նշվում է, որ Ռոնալդուն մինչև վերջերս տեղյակ չի եղել գումարի կորստից:

Այս գործով Կրիշտիանուն ֆուտբոլային աշխարհում միակ հայտնի մարդը չէ, որ տուժել է: Խաբեության զոհ են դարձել նաև ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշն ու պորտուգալացի կիսապաշտպան Նանին:

Մեքենայացման համար տվյալ աշխատակցուհին Պորտուի դատարանի կողմից արդեն իսկ դատապարտվել է 4,5 տարվա պայմանական ազատազրկման՝ պարտավորվելով փոխհատուցել իր հասցրած վնասներն ամսական վճարումներով:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ռոնալդուն նոր ռեկորդներ հեղինակեց, թարմացրեց նախկինում գրանցածը

«Մանչեսթեր Յունայթեդը» տպավորիչ քամբեք իրականացրեց և գլխավորեց H խմբի մրցաշարային աղյուսակը (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմը «Ատալանտայի» դեմ խաղի համար

«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Մանչեսթեր Սիթին» ընդհանուր տրանսֆերային թիրախ ունեն

Ռոնալդուի խորհրդով «Մանչեսթեր Յունայթեդը» բանակցում է Զիդանի հետ

Կասանո. «Ռոնալդուն պատմության լավագույն ֆուտբոլի՞ստն է. նա նույնիսկ հնգյակում չկա»

Մատիչը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»

«Բարսելոնան» Պոգբայի հարցով որոշում է կայացրել

Ռոնալդուն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել ԱՊԼ-ի վերջին 3 խաղում

«Մանչեսթեր Յունայթեդի» ռեկորդային շարքն ընդհատվեց

ՄՅՈՒ-ն պարտվեց գոլառատ խաղում, «Մանչեսթեր Սիթին» խնդիրներ չունեցավ հետնապահի դեմ խաղում (տեսանյութ)

Պոգբայի ծառայություններն առաջարկվել են «Բարսելոնային»

Մենդեշ. «Նա պատմության լավագույն ֆուտբոլիստն է»

Ալեքս Ֆերգյուսոնն ասել է՝ ով պետք է ստանա «Ոսկե գնդակը»

«Ոսկե գնդակի» հավակնորդների լավագույն եռյակը՝ ըստ Մաուրիսիո Պոչետինոյի

Լինգարդը կարիերան կարող է Իսպանիայում կամ Իտալիայում շարունակել