Ռոնալդուն նոր ռեկորդներ հեղինակեց, թարմացրեց նախկինում գրանցածը - VNews
Բաժիններ

Ռոնալդուն նոր ռեկորդներ հեղինակեց, թարմացրեց նախկինում գրանցածը

Ռոնալդուն նոր ռեկորդներ հեղինակեց թարմացրեց նախկինում գրանցածը - Ռոնալդուն նոր ռեկորդներ հեղինակեց, թարմացրեց նախկինում գրանցածը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Մանչեսթեր Յունայթեդը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում տպավորիչ քամբեք է իրականացրել՝ 3-2 հաշվով հաղթելով «Ատալանտային»:

Մանկունիական ակումբի հաղթական գնդակը հեղինակել է Կրիշտիանու Ռոնալդուն, որը հերթական ռեկորդային ցուցանիշները գրանցեց եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարում:

«Ատալանտան» Չեմպիոնների լիգայի խաղարկությունում 38-րդ թիմն է, որի դարպասը գրավում է պորտուգալացի հարձակվողը: Սա ռեկորդային ցուցանիշ է: Օրեր առաջ Լիոնել Մեսին հավասարվել էր Կրիշտիանուին այս ցուցանիշով՝ գրավելով «Լայպցիգի» դարպասը: Մեսիի համար «Լայպցիգը» 37-րդ թիմն է մրցաշարում, որի դեմ խաղում արգենտինացին գոլ է հեղինակել: Այժմ Ռոնալդուն այս հաշվարկում միանձնյա առաջատար է:

Կրիշտիանու Ռոնալդուն նաև գերազանցեց Մադրիդի «Ռեալի» լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասի ցուցանիշը՝ դառնալով եվրագավաթներում ամենաշատ հանդիպում անցկացրած խաղացողը: Ռոնալդուի համար «Ատալանտայի» դեմ խաղը 187-րդն էր եվրագավաթային խաղարկություններում: Պորտուգալացին 183 խաղ անցկացրել է Չեմպիոնների լիգայում(ներառյալ որակավորման փուլը), 2-ական հանդիպում՝ ՈՒԵՖԱ-ի գավաթի ու Սուպերգավաթի խաղարկություններում: Կասիլյասը եվրագավաթային խաղարկություններում անցկացրել է 186 խաղ:

Ռոնալդուն նաև թարմացրեց Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկուի իր ռեկորդը: «Ատալանտայի» դեմ խաղում խփած գնդակը Կրիշտիանուի համար 137-րդն էր մրցաշարում: Երկրորդը Լիոնել Մեսին է, որը դարձել է 123 գոլի հեղինակ:

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Պեպը բուժեց չղջիկի կոտրված թևերը». Ֆերան Տորեսը համաշխարհային ֆուտբոլի ապագան է

Նագեսլմանը՝ Ռալֆ Ռանգնիկի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ նշանակվելու մասին

Կանտոնան հայտարարել է, որ ինքը «Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչն է (տեսանյութ)

Անրի. «Եթե ՊՍԺ-ն ցանկանում է հաղթել ՉԼ-ն՝ չպետք է 7 հոգով պաշտպանվի»

Հայտնի է ՉԼ-ի շաբաթվա լավագույն գոլը (տեսանյութ)

Վան դեր Վարտ. «Ռոնալդուն պայքարում է, իսկ Մեսին՝ երբեմն քայլում խաղադաշտում»

Կարագեր. «Մեսին, Մբապեն և Նեյմարն ուղևորներ են. ՊՍԺ-ն չի հաղթի ՉԼ-ն»

Անչելոտի. «Մենք ճիշտ ուղու վրա ենք»

Գրիզման. «Միլանն» ամեն ինչով գերազանցում էր մեզ»

ՉԼ-ի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները

«Ռեալի» ռեկորդային ցուցանիշը Չեմպիոնների լիգայում

«Միլանը» նվազագույն հաշվով հաղթեց «Ատլետիկոյին», մյուս արդյունքները (տեսանյութ)

«Ռեալը» վստահ հաղթանակ տոնեց «Շերիֆի» նկատմամբ (տեսանյութ)

«Մանչեսթեր Սիթին» կամային հաղթանակ տոնեց ՊՍԺ-ի նկատմամբ (տեսանյութ)

Պատմության առաջին ֆուտբոլիստը, որը ՉԼ-ի առաջին 5 խաղում 9 գոլ է խփում

«Ինտերը» հաղթեց «Շախտյորին», «Այաքսը»՝ «Բեշիքթաշին» (տեսանյութ)