Թվերի խաղը՝ Ռոնալդուի և Պելեի միջև. Ինչպես է բրազիլացին ԴԵՌ բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն - VNews
Բաժիններ

Թվերի խաղը՝ Ռոնալդուի և Պելեի միջև. Ինչպես է բրազիլացին ԴԵՌ բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն

Վերջին ամիսների ընթացքում ակտիվորեն խոսում են, որ Ռոնալդուն գերազանցել է Պելեի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուի ռեկորդը: Վերջերս պորտուգալացի ռոբոտը խփեց իր 760-րդ գոլն ու գերազանցեց Ավստրիայի ու Չեխոսլովակիայի հավաքականի նախկին գոլահար Յոզեֆ Բիցանի ցուցանիշը՝ (759): Սակայն Rec.Sport.Soccer Statistics Foundation (RSSSF) ֆուտբոլային պորտալի տեղեկություններով՝ Բիցանը դեռ ռեկորդակիր է՝ խփած առնվազն 805 գոլով: Երբ առաջին անգամ համացանցում երկրպագուները շոշափեցին Բիցայի ազգանունը, ֆաներն հուզեց երկու հարց.

  • Ո՞վ է Յոզեֆ Բիցան
  • Բա ո՞ր տեղում է Պելեն

Ժամանակակից ֆուտբոլի երկրպագուների մի մասը պնդում է. «Ձեր Պելեների ու Բիցաների վիճակագրությունը ֆեյք է. Ավելին՝ շատերը վստահ են, որ Պելեն իր խփած գոլերում «հաշվել է լողափնյա վոլեյբոլի ու բակային խաղերի գոլերը»: Դե իսկ «Համ էլ այն ժամանակվա ֆուտբոլն ի՞նչ էր» «հանճարեղ» պնդումները «զինաթափ» են անում:

Ճի՞շտ են արդյոք այս պնդումները: Իրո՞ք Պելեն բակում խփած գոլերը վերագրել է պրոֆեսիոնալ արդյունքներին, թե՞ իրոք լեգենդար բրազիլացու ցուցանիշները պատմական են, և Ռոնալդուն դեռ կիլոմետրերով է հեռու նրանից: Առաջարկում ենք պարզել, թեպետ դա այդքան էլ հեշտ ու միանշանակ չէ:

Այլ հաշվարկներ, այլ գոլեր

Ըստ նույն RSSSF-ի՝ Պելեն էլ է գերազանցում Ռոնալդուին: «Ֆուտբոլի արքան» խփել է 767 գոլ: Ինքը՝ Պելեն, համարում է, որ խփել է 1283 գնդակ: Հենց այդ թիվն է զարդարում իր ինստագրամի պաշտոնական էջը: Ոմանք պնդում են, որ թվերը փոխվել են, սակայն բրազիլացին հաստատակամ է. էջը բացվելուց ի վեր, bio-ում ոչինչ չի փոխվել:

Բայց իրականում որտեղի՞ց են այս թվերը: Ըստ վիճակագրության՝ Պելեն միայն 520 գոլ ընկերական խաղերում է խփել: Առաջանում է տրամաբանական հարց. «Մարդ որքա՞ն ագահ պետք է լինի, որ հաշվի նաև ընկերական խաղերում խփած գոլերը»: Բայց, իրականում, այդ ընկերականները մի փոքր տարբերվում են այսօրվա խաղերից և լիարժեք իրավունք ունեն համարվելու պաշտոնական:

Այդ ի՞նչ պաշտոնական խաղեր են, որոնք պաշտոնականի տեղ կարող են անցնել

Հասկանալի է ձեր զարմանքը, սակայն Պելեի մասնակցությամբ հանդիպումները դուրս էին, ու, հավանաբար, դուրս են մեր պատկերացումներից: Մենք սովոր ենք, որ ընկերական հանդիպումների ժամանակ թիմերը փորձարկումներ են անում ու խաղում են, այսպես ասած, կես ուժով: Սակայն Մունդիալ 1958-ից հետո երիտասարդ բրազիլացին դարձավ գերաստղ: Այն ժամանակ սոցցանցեր չկային, որ Պելեն ակնթարթորեն ձեռք բերեր միլիոնավոր ֆոլովերներ, իսկ նրա գոլերը կդիտեին ոչ պակաս, քան PSY-ի տարօրինակ Gangnam Style-երը: Եվրոպայում Պելեի հանճարի մասին շատ էին լսել, սակայն նրա խաղերը տեսնելու հնարավորություն, պարզ է, գրեթե չկար:

Այդպես բրազիլական «Սանթոսը» աշխարհահռչակ երաժշտական խմբերի պես սկսեց բառի ուղիղ իմաստով շրջագայել Եվրոպայով: Դա ոչ միայն պոպուլարիզացիայի տեսանկյունից էր ձեռնտու, այլև ֆինանսական: Եկամուտների մասին ճշգրիտ ինֆո չկա, կարելի է միայն ենթադել: Բայց պատկերացրեք. միայն 1959 թվականին «Սանթոսն» անցկացրել է 99 հանդիպում, դրանցից 83-ում Պելեն առնվազն 1 գնդակ է խփել: Դրան էլ գումարեք նաև ազգային հավաքականում նրա ելույթրներն ու խելագարվեք թվերից: Մեկ տարում Պելեն անցկացրել է 103 հանդիպում ու դարձել 126 գոլի հեղինակ: Նման ցուցանիշների մասին այսօրվա անգամ հանճարեղ հարձակվողները կարող են միայն երազել:

Հարավային ու Կենտրոնական Ամերիկաների շրջագայությունների գրաֆիկը դեռ հասկանալ կարելի է՝ 14 խաղ 42 օրում՝ իսկ մրցակիցները՝ Պերու, Էկվադոր, Կոստա-Ռիկա, Գվատեմալա, Մեքսիկա և Վենեսուելա: Գրեթե միաժամանակ անցկացվեց նաև Ամերիկայի գավաթի խաղարկությունը, որտեղ Պելեն, իհարկե, դարձավ լավագույն ռմբարկու: Նա դարձավ 8 գոլի հեղինակ՝ աչքի ընկնելով 6 խաղից 5-ում:

Միջազգային «դադարից» հետո «Սանթոսին» նորից սպասում էր մեծ տուրը, այս անգամ՝ Եվրոպա: Այստեղ գրաֆիկն ավելի խելահեղ էր: Բրազիլացիները հին աշխարհամասում անցկացրել են 22 հանդիպում ընդամենը 44 օրվա ընթացքում: Միայն պատկերացրեք՝ 9 երկիր ու 20 տարբեր քաղաք: Պելեն մասնակցել է բոլոր հանդիպումներին՝ խփելով 28 գնդակ: Մրցակիցներն էլ հենց այնպես թիմեր չէին. «ծեծ էին ուտում» բացառապես ամենա-ամենաթոփերը: Պելեն ու ընկերները Միլանում տապալեցին «Ինտերին» 7-1 հաշվով, «Բարսան» «Կամպ Նոու» ստադիոնում ջախջախվել է 1-5 հաշվով: Պելեն «Բարսայի» դարպասն ուղարկել է 2, «Ինտերի»՝ 4 գնդակ:

Զարմանալի է, բայց Պելեի «Սանթոսը» «Ռեալին» այդ տարիներին հանդիպել է միայն 1 անգամ: Նույն 1959-ին թիմերը պետք է մրցեին բրազիլական ակումբի եվրոպական տուրի վերջին խաղում: «Ռեալը», որը հաղթել էր արդեն ՉԼ 5 գավաթ, «Սանթոսի» հետ խաղին պատրաստվում էր ավելի քան 1 շաբաթ, մինչդեռ «Սանթոսն» այդ ընթացքում 1 օրիվ ավելի հանգիստ չի ունեցել: «Բերնաբեուում» «Ռեալը» հաղթեց 5-3 հաշվով, բայց հետագայում չցանկացավ ընդունել «Սանթոսի» ռևանշի պահանջ/առաջարկը: Սակայն երկրպագուները շատ էին ցանկանում սեփական աչքերով տեսնել Պելեի ֆուտբոլը: «Սան Սիրոյում» նրան տեսնելու համար հավաքվել էր 110 հազար մարդ, «Շեֆիլդի» հետ ընկերական խաղում՝ 93 հազար:

Փաստենք նաև, որ այդ ընկերական հանդիպումները ոչ մի կերպ «ընկերական» համարել չէր կարելի: Պելեին դաշտում այնպես էին հարվածում, կարծես մարդկության թշնամին լիներ: Բնականաբար, խաղերի ժամանակ գրանցվել են նաև լուրջ բախումներ, որտեղ Պելեն եղել է գլխավոր գործող անձանցից: Ըստ տեղեկությունների՝ նրան 3 անգամ պադգարակով հանել են դաշտից վնասվածքի պատճառով:

«Նրա վրա բառի ամենաուղիղ իմաստով հարձակվում էին մրցակիցները: Խաղից հետո բոլորը շտապում էին գրկախառնվել նրա հետ, բայց բուն խաղի ընթացքում նրան քիչ էր մնում սպանեին: Մի անգամ նրա ոտքը արնահոսում էր. ես պնդեցի, որ նրան տեղափոխեն հիվանդանոց, սակայն նա Պելեն էր. ոչ միայն հիվանդանոց չգնաց, այլ 2 օր հետո մտավ դաշտ ու «Անդերլեխտին» 3 գոլ խփեց: Այսօրվա ֆուտբոլիստները նման գրաֆիկին չէին դիմանա միանշանակ», – ՖԻՖԱ-ի մամուլի ծառայության հետ զրույցում պատմել է «Սանթոսի» այն տարիների գլխավոր մարզիչ Լուլան:

Պելեն իրեն վերագրել է բակային առաջնությունների ու նմանատիպ խաղերի գոլերը

Ժամանակից աշխարհում մարդիկ պայքարում են աշխատանքային օրենսգրքով իրենց իրավունքների պահպանման և քիչ աշխատելու համար: Եթե դա ակտուալ լիներ 50-60-ական թվականներին, Պելեն կլիներ իր ժամանակների Գրետա Թունբերգը: Դատեք ինքներդ. 1959 թվականի նրա հագեցած գրաֆիկի մասին արդեն խոսել ենք. հիմա պատկերացրեք, որ այդ տարի նա հասցրել է ծառայել բանակում: Բրազիլիայի, այսպես կոչված, ՊՆ-ն առաջարկել էլ Պելեին հրաժարվել ծառայությունից, սակայն բրազիլացի հանճարը որոշել է գնալ բանակ և օրինակ ծառայել իր հասակակիրցների համար:

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Պելեն մասնակցել է բանակային թիմի ընդամենը 10 հանդիպման ու խփել 14 գնդակ: Դրանցից 6-ը նա գրանցել է ծովափնյա անվտանգության, 4-ը՝ ՊՆ թիմում: Սրանով «տարօրինակ» գոլերը չեն սահմանափակվում՝ 9 գոլ Պելեն խփել է Պաուլիստայի հավաքականում, 6՝ «Սանթոսի» ու «Բոտաֆոգոյի» խառը թիմում, 5-ը՝ ոչ կարևոր ընկերական խաղերում: Այս գնդակները կարելի է համարել «ականջից ձգած», մինչդեռ «Ինտերի» կամ «Բարսելոնայի» հետ վերոնշյալ խաղերը էլի ընկերական են. այլ մակարդակ են:

Ինչո՞ւ Պելեն չի հաստատել կարգը եվրոպական ֆուտբոլում

Շատերին կթվա, որ միայն Բրազիլիայի առաջնությունում խաղալը բավանական չէ մեծագույն ֆուտբոլիստ լինելու համար: Սակայն դա իրականում այդքան էլ այդպես չէ: 50-60-ական թվականներին Բրազիլիայի հավաքականի ոչ մի ֆուտբոլիստ Եվրոպայում չէր խաղում: «Սան Պաոլոն», «Բոտաֆոգոն», «Պալմեյրասը» և մյուս թոփերի կազմում խաղում էին այդ տարիների լավագույն ֆուտբոլիստները՝ Գարինչան, Դիդին, Զագալոն, Նիլտոն Սանթոսը և այլոք: Ու միայն «Սանթոսը» չէր, որ պատռում էր «Բարսելոնային»: Վասկոն» ևս այդ թիմերի շարքին է դասվում:

Այո՛, Պելեն իր գոլերի մեծամասնությունը խփել է Պաուլիստայի առաջնությունում, սակայն դա ունի օբյեկտիվ պատճառ. այն ժամանակ Բրազիլիայի միասնական առաջնություն չկար: Այն ստեղծվել է միայն 1971 թվականին:

Պելեն լոկալ թոփ մրցաշարերում գրեթե հաղթանակ չի տարել: Մասնավորապես հավաքականի կազմում Պելեն ունի աշխարհի չեմպիոնի 3 տիտղոս, սակայն, օրինակ, Կոպա Ամրիկա չունի: Պելեն միայն 1 անգամ է մասնակցել այդ մրցաշարին ու պարտվել Արգենտինային եզրափակիչում: «Սանթոսի» հետ Պելեն ընդամենը 2 անգամ է հաղթել Լիբերտադորեսի գավաթը, որից հետո գրեթե չի մասնակցել այդ մրցաշարին. քանի որ գերադասում էր թիմի հետ մեկնել Եվրոպա՝ «խոպան»:

Այո՛, «այն ժամանակ ֆուտբոլն ուրիշ էր» արտահայտությունը միշտ տեղին է: Բայց 20 տարի հետո նույն բանն ասելու են նաև այսօրվա ֆուտբոլի մասին, որտեղ բոլորից մի գլուխ բարձր են Ռոնալդուն ու Մեսին: Ու այդ ժամանակ մենք ենք եկող սերունդներին բացատրելու, թե որքան թոփ էին մեր ժամանակների աստղերը, ճիշտ այնպես, ինչպես Պելեի խաղը տեսածներն են պնդում. «Նա ֆուտբոլի արքան է»:

10 փաստ Պելեի մասին. Ճ՞իշտ է, թե՞ սխալ. VNews-ի Quiz-ը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Սիմեոնեին կծելու վերջին շանսը». «Ատլետիկո Մադրիդ»-«Ռեալ Մադրիդ» խաղին ընդառաջ

«Բավարիան» առաջ է անցնում «Ռեալից», «Յուվենտուսից», «Լիվերպուլից» Նոյհաուսի համար պայքարում

«Չեմ կարող ասել՝ դա անհնարին է»․ Կումանը՝ ՊՍԺ-ի հետ դիմակայությունում հնարավոր «քամբեքի» մասին

«Բարդ հարց է»․ Անչելոտին ընտրություն է կատարել Մեսիի և Ռոնալդուի միջև

«Բարսելոնան» յուրահատուկ նվաճման է հասել

«Բարսելոնան» արտագնա խաղում վստահ հաղթանակի հասավ «Օսասունայի» նկատմամբ (տեսանյութ)

Կրոս. «Ուզում եմ կարիերաս ավարտել «Ռեալում»

«Բարսելոնայի» մեկնարկային կազմն «Օսասունայի» դեմ խաղում

Ռամոսը որոշում կայացնելու համար երկար ժամանակ չունի

«Ռեալի» հայտացուցակն «Ատլետիկոյի» դեմ խաղին

Նոր պաշտպանի հետքերով. «Բարսելոնայի» թիրախը Բունդեսլիգայից է

Զիդան. «Ատլետիկոյի» դեմ խաղը եզրափակիչ է»

Միակը տարածաշրջանում. Սենիկ Կարա-Պողոսյանը մասնակցում է «Բարսելոնայի» նախագահի ընտրություններին

Պելե. «Նա կարող է լինել իմ հետնորդը»

«Ռեալը» որոշում է կայացրել Ազարի ապագայի վերաբերյալ

Ազարի՝ խաղադաշտ վերադարձի նոր ժամկետ է նշվում