-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
MisterChip թվիթերյան վիճակագրական էջը ներկայացրել է` Լա Լիգայի պատմության ընթացքում որ ֆուտբոլիստների խփած գոլերն են ամենաշատ միավորները բերել իրենց թիմերին:
Բացարձակ առաջատարը Լիոնել Մեսին է, ում գոլերը «Բարսելոնային» 212 միավոր են բերել:
Երկրորդ տեղում Մադրիդի «Ռեալի» լեգենդ Ռաուլն է, ում խփած գոլերը թիմին 142 միավոր են բերել: Կրիշտիանու Ռոնալդուն «սերուցքայինների» կազմում ռեկորդային` 450 գոլ է խփել, սակայն դրանց շնորհիվ թիմը 132 միավոր է վաստակել:
Լավագույնների թվում են նաև Արից Ադուրիսը (117 միավոր իր թիմի համար), Դավիդ Վիլյան (115), Ռաուլ Տամուդոն (113), Իսմաիլ Ուրսաիսը (102), Ուգո Սանչեսը (99) և Քուինին (93): Վերջին երկուսի խաղալու ժամանակ հաղթանակի համար տրվում էր 2 միավոր:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո