«Ռոնալդուն «սիրահարված» էր Բենզեմային». Մոուրինյո - VNews
Բաժիններ

«Ռոնալդուն «սիրահարված» էր Բենզեմային». Մոուրինյո

2570746 53313630 2560 1440 - «Ռոնալդուն «սիրահարված» էր Բենզեմային». Մոուրինյո

«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հիշել է մադրիդյան ակումբում անցկացրած ժամանակահատվածում Կրիշտիանու Ռոնալդուի ու Կարիմ Բենզեմայի հետ աշխատանքը, և կարծիք հայտնել ֆրանսիացի հարձակվողի մասին:

«Լավագույն հաճոյախոսությունը, որ կարող եմ անել Բենզեմային այն է, որ Ռոնալդուն «սիրահարված» էր նրան «Ռեալում»: Իսկ դա նշանակում է, որ Կարիմը Ռոնալդուի համար շատ բան էր անում. նա բացարձակ եսասեր չէր ու ամեն ինչ անում էր, որ հաջողությունների փառքը վայելեր Կրիշտիանուն, և ոչ միայն Ռոնալդուն, այլ նաև հարձակման գծի մյուս ֆուտբոլիստները:

Բենզեման միակ կենտրոնական հարձակվողն է, որ եսասեր չէ: Նրա՝ խաղադաշտը տեսնելը ֆանտաստիկ է, նա վայելում է մեծ ազատությամբ խաղալը: Այս առումով նրա հետ կարող եմ համեմատել միայն Քեյնին: Կարիմի հետ Մբապեն իր լավագույն ֆուտբոլը կխաղա: Բենզեման կփայլի Ֆրանսիայի հավաքականում՝ Գրիզմանի ու Մբապեի կողքին», – պորտուգալացու խոսքերն է փոխանցում Daily Mail-ը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Բենզեմա. «Պատրաստ եմ 100 տոկոսով»

Աշխարհի 3 լավագույն հարձակվողները՝ ըստ Վերների

Մոուրինյո. «Ժամանակն է խոստովանել, որ նա լավագույնն է աշխարհում»

Մոուրինյոն՝ Ռոնալդուին․ «Հենց հիմա հեռացի՛ր Իտալիայից և ինձ հանգի՛ստ թող»

Պայմանագիրը համաձայնեցված է. «Ռոմայի» գլխավոր մարզիչը տեղափոխվում է անգլիական գրանդ

Ռոնալդու. «Պորտուգալիան գնում է հաղթելու»

Ֆրանսիայի հավաքականի 2 առանցքային ֆուտբոլիստ ընդհանուր խմբից առանձին է մարզվել

«Հերթական մրցաշրջանն անցկացնելով առանց տիտղոսի՝ նրանք դրականն են գտնում». Մոուրինյոն՝ «ՄՅու»-ի մասին

Բենզեմայի վնասվածքի լրջությունը

Դեշամը տեղեկություններ է հայտնել Բենզեմայի վնասվածքի վերաբերյալ

Մոուրինյոն ուզում է «Ռոմա» հրավիրել «Տոտենհեմի» գլխավոր աստղերից մեկին

Լավագույնները՝ իրենց ակումբներում. ով կնվաճեր «Ոսկե գնդակը», եթե այն հանձնեին այսօր

Խեդիրա. «Մոուրինյոն զանգահարեց, ու իմ կյանքը փոխվեց այդ պահից»

Մխիթարյանի նախկին թիմակիցն ընդունել է «Ռոմայի» առաջարկը

Դեշամը հեգնել է Մոուրինյոյին

Բենզեման չի համբերում. «Ցանկանում եմ, որ Մբապեն շատ արագ տեղափոխվի «Ռեալ»