Ռումենիգե. «Հալանդի համար աճուրդ է լինելու» - VNews
Բաժիններ

Ռումենիգե. «Հալանդի համար աճուրդ է լինելու»

Ռումենիգե. Հալանդի համար աճուրդ է լինելու - Ռումենիգե. «Հալանդի համար աճուրդ է լինելու»

«Բավարիայի» տնօրենների խորհրդի նախկին նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն խոսել է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդի մասին:

«Ես գիտեմ, որ Վացկեն իր խոսքի տեր մարդ է: Նա ասաց, որ այս ամառ Էրլինգը չի հեռանա, ու այդպես էլ եղավ: Չնայած դրան՝ հաջորդ ամառ չափազանց բարդ կլինի Հալանդին թիմում պահել:

Ըստ երևույթին՝ ամռանն ակտիվանալու է նրա հրաժարագնի կետը: Հալանդը չի դադարում գոլ խփել: Ակումբներն արդեն կապի միջոցներ են փնտրում նրա ու նրա գործակալի հետ:

Իսկական աճուրդ է լինելու: Հաշվի առնելով այն, որ նրա հրաժարագնի չափը հայտնի է, նրան ձեռք կբերի այն թիմը, որը կառաջարկի ամենաբարձր աշխատավարձը: Չեմ կարծում, թե դա ընդունելի կլինի «Բավարիայի» կամ Բունդեսլիգայի այլ ակումբի համար»,- AS-ը մեջբերում է Ռումենիգեի խոսքը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայտնի է, թե որքան աշխատավարձ է ակնկալում ստանալ Հալանդը նոր ակումբում

Նագելսմանը վարակվել է կորոնավիրուսով՝ չնայած կրկնակի պատվաստմանը

«Բավարիան» 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Բենֆիկայի» դարպասը՝ տոնելով հերթական հաղթանակը (տեսանյութ)

«Բավարիայի» մեկնարկային կազմը «Բենֆիկայի» դեմ խաղի համար

«Լիվերպուլը» գոլառատ խաղում հաղթեց «Ատլետիկոյին», «Այաքսը» ջախջախեց «Բորուսիային», մյուս արդյունքները (տեսանյութ)

«Բավարիայի» հայտացուցակը «Բենֆիկայի» դեմ խաղի համար

Դե Բրույնեն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակին»

Հայտնի է՝ ում թիմ կհրավիրի «Բարսելոնան», եթե Հալանդի տրանսֆերը ձախողվի

«Բավարիան» խոշոր հաշվով հաղթանակ տոնեց «Բայեր Լևերկուզենի» նկատմամբ (տեսանյութ)

«Բավարիայի» մեկնարկային կազմը Լևերկուզենի «Բայերի» դեմ խաղում

«Բորուսիան» հաղթեց «Մայնցին», «Ֆրայբուրգ» – «Լայպցիգ» խաղում արձանագրվեց ոչ-ոքի, մյուս արդյունքները (տեսանյութ)

ՊՍԺ-ն պատրաստ է աստղաբաշխական աշխատավարձ առաջարկել Հալանդին

Նագելսման. «Լևանդովսկին արժանի է «Ոսկե գնդակին»

Մադրիդի դատարանը «Բավարիայի» ֆուտբոլիստին ազատազրկելու որոշում է կայացրել

Նոյերը որոշել է՝ որտեղ է ավարտելու իր մարզական կարիերան

«Սիթիի» գլխավոր տրանսֆերային նպատակն ամռանը