-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին United podcast-ի եթերում խոստովանել է, որ տարիներ առաջ ցանկացել է խաղալ «Բարսելոնայում», բայց մոտ է եղել «Ռեալ» տեղափոխությանը:
«10 տարի առաջ, երբ 25 տարեկան էի, մտածում էի «Յունայթեդից» հեռանալու մասին: Այդ ժամանակ երազում էի «Բարսելոնայում» խաղալու մասին, պատկերացնում էի՝ ինչպես են կողքովս վազում Մեսին, Չավին, Ինիեստան, Բուսկետսը: Այն ժամանակ Մեսին խաղում էր ավելի խորքից, ու կարծում էի, որ հիանալի կարող էի ընդգրկվել «Բարսայի» սխեմայում:
Այնուամենայնիվ՝ «Ռեալ» տեղափոխվելուն ավելի մոտ էի: Մոուրինյոն ինձ ցանկանում էր գնել դեռ «Չելսին» գլխավորելու տարիներին, իսկ 2010-ին նա «Ռեալն» էր մարզում», – նշել է անգլիացին:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո