Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ռուբեն Հայրապետյան. «ՀՖՖ-ն առավելագույնս մեղմ պատիժ է կիրառել «Շիրակի» նկատմամբ»

sasa - Ռուբեն Հայրապետյան. «ՀՖՖ-ն առավելագույնս մեղմ պատիժ է կիրառել «Շիրակի» նկատմամբ»

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսում խոսել է ՀՖՖ կարգապահական կոմիտեի՝ «Շիրակի» հետ կապված կայացրած որոշման մասին:

««Ֆիքսել է «Բանանց» ֆուտբոլային ակումբը, ձայնագրել է նրանց ֆուտբոլիստը: Ակումբը դիմել է ֆեդերացիա: Կարգապահական կոմիտեն քննել է և որոշում կայացրել:

Շատ ցավում եմ, քանի որ «Շիրակը» միշտ էլ ինձ համար եղել է շատ կարևոր ֆուտբոլային ակումբ: Որպես ՀՖՖ նախագահ՝ առաջին ֆուտբոլային ակադեմիան մարզերում կառուցել եմ հենց Գյումրիում: Այսօր բոլորն ինձ մեղադրում են նաև մեր ֆուտբոլի ճգնաժամի համար, բայց հենց որ ֆեդերացիան որոշում է որոշ քայլեր անել հօգուտ ֆուտբոլի, չգիտես ինչու, հայտնվում են մարդիկ, ովքեր սկսում են մեղադրել:

Ինչ վերաբերում է «Շիրակին», ապա ես ակումբի բոլոր երկրպագուներին վստահեցնում եմ, որ ես կամ ՀՖՖ-ն որևէ բան չունենք նրանց դեմ: Մենք ֆեդերացիայի ղեկավարությունով առավելագույնս փորձել ենք աջակցել «Շիրակ» ակումբին: Հիմա էլ այն կարծիքին եմ, որ գալու է ժամանակը՝ Գյումրին դառնալու է մեր ֆուտբոլային դարբնոցը:

Բացի «Շիրակի» ակումբի նախագահից, մյուս բոլոր ակումբների ղեկավարները քաղաքական նկատառումներով չեն ֆուտբոլային ակումբ պահում: Թող ուշադրություն դարձնեն, թե ինչի համար է այդ մարդն աղմուկ բարձրացրել: «Բանանց» ակումբը ներկայացրել է բողոք, ի՞նչ է, մենք պետք է ընթացք չտայի՞նք: Ինչո՞ւ պետք է դիմեինք իրավապահ մարմիններին: Եթե նրանք ցանկություն ունեն, թող քննեն և եթե հայտնաբերեն հանցագործության տարրեր, դա իրենց գործն է: Ֆեդերացիան ոստիկանության կամ իրավապահ մարմինների հետ համագործակցող կառույց չէ:

ՀՖՖ կարգապահական կոմիտեն առավելագույնս մեղմ պատիժ է կիրառել: Շատ կուզեի, որ այդ մեղադրանքներ հնչեցնողները, պատվերով հոդվածներ գրողները շանտաժի չենթարկեն:

Եթե, օրինակ, «Շիրակ» ֆուտբոլային ակումբի երկրպագուն կամ խաղացողը հակաֆուտբոլային քայլ է կատարում, ո՞վ է տուգանվում: Բնականաբար, ակումբը, ուստի այլ հարցերն անիմաստ են:

Ի՞նչ է, կարծում եք, թե Արարատ Հարությունյանն իր գրպանից պետք է 4000 դոլա՞ր տար այդ ֆուտբոլիստին:

«Շիրակ» ակումբի ամենածանր ժամանակներին ես եմ կանգնել ակումբի կողքին: Միայն ցավում եմ, որ տուժում է «Շիրակի» երկրպագուն: Ցավում եմ դրա համար: Եթե սա անպատիժ թողենք, ապա կդառնա սովորական երևույթ: Բոլորս գիտենք, որ միակ մեղավորն Արարատ Հարությունյանը չէ: Նրան չի կարելի քավության նոխազ դարձնել: Գիտեմ նրա բնավորությունը, նա կարող է ասել, որ ամեն ինչ ինքն է արել: Բայց խնդիրը նա չէ, այլ երևույթը, որը պետք է թողնենք արատավորվի:

«Շիրակի» նախագահն ինձ բառացի ասել է, որ ամեն ինչ անելու են՝ չեմպիոն դառնալու համար: Նա փողից բաժանվելուց էլ է դժվար բաժանվում: Եթե շահ ունենա, կծախսի, չի ունենա, չի ծախսի»,- ասել  Ռուբեն Հայրապետյանը:

Ռուբեն Հայրապետյանը խոսել է Յուրա Մովսիսյանի՝ հավաքական վերադառնալու մասին


ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի այցը Արմավիր և Էջմիածին (տեսանյութ)

Ռուբեն Հայրապետյան. «Ես Վարդան Մինասյանի քավորն եմ և մեր միջև որևէ խնդիր չի կարող լինել»

Ռուբեն Հայրապետյանը խոսել է Յուրա Մովսիսյանի՝ հավաքական վերադառնալու մասին

Ռուբեն Հայրապետյանը մամուլի ասուլիս է հրավիրել

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը «Շիրակի» շուրջ ստեղծված սկանդալի վերաբերյալ

Արթուր Պետրոսյանը հրաժարական է ներկայացրել

«Էրեբունին» շուտով կարող է վերանվանվել

Ռուբեն Հայրապետյանը բացատրել է, թե ինչ պարագայում Բարձրագույն խումբը կունենա 10 թիմ (տեսանյութ)

Ռուբեն Հայրապետյանի պարզաբանումը Հովիկ Ներսեսյանի հայտարարության վերաբերյալ

Ռուբեն Հայրապետյանի ասուլիսն ամբողջությամբ (տեսանյութ)

Ռուբեն Հայրապետյանի մեկնաբանությունը՝ ՀՖՖ պաշտոնը լքելու մասին խոսակցություններին

Ռուբեն Հայրապետյանը խոսել է «Բանանց» ակումբի նոր խաղադաշտի և Հենրիխ Մխիթարյանի մասին (տեսանյութ)

Ռուբեն Հայրապետյանն այցելել է Վանաձոր՝ քաղաքային մարզադաշտի վերակառուցման հարցերով

Մրցաշրջանն անցավ պատմության գիրկը, Ռուբեն Հայրապետյանի ասուլիսը և ընտրանու նոր դարպասապահը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Դավիդ Յուրչենկոն շարունակում է պնդել, որ Հայաստանի հավաքականից իր հետ կապ չեն հաստատել

Հայրապետյան. «Մենք կարող ենք ընդունել Չեմպիոնների և Եվրոպա լիգայի եզրափակիչներ, երբ ունենանք համապատասխան մարզադաշտ» (տեսանյութ)