fbpx
Բաժիններ

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը «Շիրակի» շուրջ ստեղծված սկանդալի վերաբերյալ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանդես է եկել հայտարարությամբ:

«Վերջին օրերի ընթացքում լրատվական միջոցներում, հատկապես սոցիալական ցանցերում լուրջ քննարկումների, տարակարծությունների, դժգոհությունների, քննադատությունների և աջակցությունների ալիք է բարձրացել ՀՖՖ կարգապահական կոմիտեի որոշման շուրջ: Արվում են տարաբնույթ անհավանական մեկնաբանություններ և հնչում տարբեր, երբեմն՝ ծայրահեղ կոչեր: Ինչն է ամենատարօրինակն ու ցավալին՝ շատ դեպքերում նախաձեռնողը, հրահրողն ու տարածողը «Շիրակ» ֆուտբոլային ակումբի տարբեր պաշտոնյաներ ու աշխատակիցներն են: Սա է պատճառը, որ ես անհրաժեշտ եմ համարում տալ լրացուցիչ պարզաբանումներ:

Իրականում՝ ուղղակի կան փաստեր և ապացույցներ, նման դեպքերի քննարկման համար առկա միջազգային և ազգային համապատասխան իրավական դաշտ, քննող և որոշումներ կայացնող ազգային և միջազգային կարգապահական մարմիններ, վերջիններիս որոշումների բողոքարկման համար հստակ ընթացակարգ:

Որո՞նք են փաստերը.

– «Բանանց» ֆուտբոլային ակումբի կողմից ՀՖՖ-ին հասցեագրված նամակը և դրան կից ներկայացված ֆուտբոլիստ Էդվարդ Կպոդոյի դիմումը, համաձայն որոնց «Շիրակ» ակումբի սպորտային տնօրեն Արարատ Հարությունյանը հանդիպել է ֆուտբոլիստին, տվել 1000 ԱՄՆ դոլար կանխավճար և խոստացել ևս 4000-ը՝ իրենց օգտին սխալվելու, այդպիսով օգնելու իրենց խաղը հաղթելու համար;

– «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նամակը ՀՖՖ-ին, որտեղ պարզաբանվում է, որ «…Արարատ Հարությունյանն առանց նախապես տեղյակ պահելու ակումբի ղեկավարությանը քննարկել է Կպոդոյի կողմից իր խաղով խաղի արդյունքի վրա ազդելու հարցը:» և հավելվում է, որ «….Արարատ Հարությունյանը նման կոպիտ խախտման համար որպես պատիժ արդեն հեռացվել է ակումբից:»

– Էդուարդ Կպոդոյի և Արարատ Հարությունյանի SMS հաղորդագրությունների և հեռախոսային խոսակցությունների վերծանումներն ու սղագրությունները, թե ինչպես են կողմերը քննարկում «գործարքը», «լուծում» անելիքների, վճարվածի և դեռևս վճարվելիքի, ինչպես նաև այլ հարցեր, որն աներկբա փաստում է առաջարկի իմաստը՝ խաղի ընթացքում ֆուտբոլիստի միտումնավոր սխալն ի օգուտ «Շիրակի»;

– իմ և «Շիրակ» ակումբի նախագահ Արման Սահակյանի հանդիպման ժամանակ քննարկման արդյունքները:

Ինչպե՞ս պետք է նման դեպքերում վարվի ՀՖՖ-ն.

Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան նման դեպքերում համաձայն ՀՖՖ, ՈւԵՖԱ և ՖԻՖԱ կանոնակարգերի՝ ուղղակի պարտավոր է սկսել կարգապահական գործընթաց, ինչն էլ և արվել է:

ՀՖՖ կարգապահական կոմիտեն շատ մանրամասն և առարկայական քննարկել է բոլոր փաստերն ու ապացույցները, այդ թվում` «Շիրակ» ակումբի գրավոր և Արարատ Հարությունյանի հեռախոսային մեկնաբանությունները, ով սկզբից հրաժարվել էր մասնակցել նիստին, ապա՝ համաձայնվել հեռախոսակապի միջոցով տալ պարզաբանումներ և պատասխանել կոմիտեի անդամների հարցերին: Ակնհայտ է, որ թե «Շիրակ» ակումբը և թե նրա մարզիչը/մարզական տնօրենը հնարավորություն ունեցել են հայտնելու կարծիք և տալու մեկնաբանություններ: Ի դեպ, Արարատ Հարությունյանի գիտությամբ և համաձայնությամբ ամբողջ խոսակցությունը ձայնագրվել է և ինչպես այս, այնպես էլ գործին վերաբերվող բոլոր մյուս փաստերն ու ապացույցներն արդեն տրամադրվել են «Շիրակ» ակումբին:

Արդյունքում ՀՖՖ կարգապահական կոմիտեն կայացրել է որոշում, որը ՀՖՖ կարգապահական կանոնակարգով նախատեսված և միջազգային նախադեպի պատժամիջոցների հետ համեմատած բավական մեղմ որոշում է:

Արդյո՞ք մեկ մասնավոր անձի արարքի համար պետք է պատժվի ակումբը: Այստեղ ևս Կարգապահական կոմիտեն ուրիշ ոչինչ անել չէր կարող, քան առաջնորդվել կանոնակարգով և կիրառել հոդվածը, համաձայն որի յուրաքանչյուր ակումբ պատասխանատու է իր անդամների, աշխատակիցների և պաշտոնատար անձանց վարքի համար:

Որո՞նք են հետագա քայլերը. հարցն ունի միայն մեկ օրինական լուծում՝ որոշումը կարող է բողոքարկվել ՀՖՖ բողոքարկման կոմիտեում, ապա սպորտային հարցերով Լոզանի միջազգային արբիտրաժային դատարանում: Կարծում եմ` այդ դեպքում դժվար կլինի կասկածի տակ դնել որոշում կայացնող մարմնի անկողմնակալությունը, ինչը հիմա «Շիրակ» ակումբի պաշտոնյաների կողմից ակտիվորեն փորձ է արվում ներկայացնել ՀՖՖ կարգապահական մարմինների վերաբերյալ: Ճիշտ այնպես, ինչպես ակտիվորեն փորձ է արվում իմ ցանկությամբ և նախաձեռնությամբ «Շիրակ» ակումբին, Շիրակի մարզի ֆուտբոլային ընտանիքին ծառայեցնելու նպատակով օգտագործման իրավունքով հանձնված գույքի նկատմամբ հոգատար վերաբերմունքի իմ՝ օրինաչափ, բնական և նորմալ պահանջը ներկայացնել իբրև հաշվեհարդարի կամ գույք խլելու փորձ:

Շատ լավ հասկանում և կիսում եմ «Շիրակ» ֆուտբոլային ակումբի երկրպագուների և հայկական ֆուտբոլային ընտանիքի բոլոր մյուս անդամների զայրույթն ու ցասումը տեղի ունեցածի կապակցությամբ: Հավատացնում եմ ձեզ, որ չկա և չի կարող լինել աշխարհում գեթ մեկ ֆեդերացիայի նախագահ, ով կցանկանա իր երկրի ֆուտբոլում ունենալ այս կարգի երևույթներ: Կատարվածն անդառնալի հարված է ոչ միայն «Շիրակ» ակումբին, այլ վարկաբեկում է ողջ հայկական ֆուտբոլը: Կատարվածի արդյունքում տուժում են «Շիրակի» և ոչ միայն, բազմաթիվ ազնիվ ու անմեղ ֆուտբոլիստներ, պաշտոնյաներ, հովանավորներ և ուղղակի՝ երկրպագուներ:

Հետևաբար, կասկած անգամ չի կարող լինել, որ մեղավորներն անպայման պետք է պատժվեն՝ անկախ նրանց հասարակությանը մոլորեցնելու ունակությունից, անկախ նրանց բղավելու ձայնի բարձրությունից, միմիայն փաստերի և ապացույցների հիման վրա և հանուն հայկական ֆուտբոլի ապագայի, որտեղ նման երևույթներն ուղղակի տեղի ունենալ չեն կարող»,- գրված է ՀՖՖ-ի պաշտոնական կայքում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Փյունիկ» – «Շիրակ» ընկերական հանդիպման գոլերը (տեսանյութ)

Տրանսֆերային ձմեռ-2020․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Պաշտոնական. Դավիթ Մանոյանը տեղափոխվեց «Շիրակ»

Նախորդ տասնամյակի Հայաստանի ամենատիտղոսակիր 5 մարզիչները

«Շիրակն» առաջիկա օրերին երկու ընկերական խաղ կանցկացնի

Հայ պաշտպանը համալրել է «Շիրակը», առանցքային ֆուտբոլիստներից մեկը հեռացել է թիմից

Ամենակայուն կազմով աչքի ընկած գյումրեցիներն ամենաերկար անպարտելի խաղերի շարքը գրանցեցին

«Շիրակը» շուրջ 15 հազար ամանորյա տոպրակ է բաժանել շիրակցի երեխաներին

115 հայ, 129 լեգեոներ․ Ուշագրավ 10 փաստ՝ Բարձրագույն խմբի աշնանային հատվածից

Արմեն Մելիքբեկյան․ «Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը կարող եմ միայն հերյուրանք որակել»

Podcast #8. Բարձրագույն խմբի աշնանային հատվածի ամփոփում (տեսանյութ)

«Գանձասար-Կապանից» շուրջ 2,5 տարի պահանջվեց «Շիրակին» ԲԽ-ում հաղթելու համար

Արմեն Պետրոսյան․ «Շատ գոհ եմ մեր ֆուտբոլիստներից, բայց կան օղակներ, որոնք պետք է համալրենք» (տեսանյութ)

Աշոտ Բարսեղյանը ՀՖՖ-ին հորդորում է վերադարձնել առաջնության նախկին ձևաչափը (տեսանյութ)

Վարդան Բիչախչյան․ «Փորձելու ենք պահել թիմի կազմի 90%-ը, նաև հաստատ ունենալու ենք 1-2 նորեկ» (տեսանյութ)

«Գանձասար-Կապանը» կրկին հաղթեց «Շիրակին», «Նոան» էլ հերթական անգամ ուժեղ գտնվեց «Արարատից» (տեսանյութ)