fbpx
Բաժիններ

Ռուդ Գուլիտը բացահայտել է 90-ականների «Միլանի» ուժեղ պաշտպանության գաղտնիքը

Իտալական La Gazzetta Dello Sport-ին տված հարցազրույցում Հոլանդիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռուդ Գուլիտը պատմել է «Միլանում» հայտնի մասնագետ Արիգո Սակիի կիրառած հետաքրքիր մեթոդների մասին, որի հաշվին թիմի պաշտպանությունը գրեթե անխոցելի էր:

«Արիգո Սակին իր ժամանակից առաջ էր, նա կազմակերպման վարպետ էր: Գաղտնիքը մարզումների ժամանակ վարժությունների կրկնությունն էր: Մենք 11 ֆուտբոլիստով հարձակվում էինք 6-հոգանոց պաշտպանության վրա` 2 կիսապաշտպան և 4 պաշտպան, ու միևնույն է` չէինք կարողանում գրավել դարպասը:

Սակին կարող էր խաղից հանել նաև 2 կիսապաշտպաններին, ու նույնիսկ այդ ժամանակ մենք չէինք կարողանում գրավել դարպասը: Պաշտպանությունն այնքան լավ էր կազմակերպված, որ միակ բանը, որ կարող էինք անել` հեռվից հարվածելն էր»,-ասել է Գուլիտը:

Նշենք, որ Գուլիտը «Միլանի» կազմում երկու անգամ հաղթել է Չեմպիոնների գավաթը, երեք անգամ հռչակվել Իտալիայի չեմպիոն ու նվաճել բազմաթիվ այլ տիտղոսներ:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


    • Ընթերցեք նաև

Պյոնտեկի գոլը հաղթական էր «Միլանի» համար (տեսանյութ)

Շևչենկոն կարծում է՝ «Միլանից» «Չելսի» տեղափոխությունը սխալ որոշում չի եղել

«Միլանը» ներկայացրեց Անտե Ռեբիչին

«Հենրիխ Մխիթարյանը՝ «Ռոմայի» նոր Ակելա՞ն». Մայրաքաղաքային թիմում տիրող այսօրվա պատկերը՝ 3 կետով

Պաշտոնական. «Միլանի» կիսապաշտպանը հանդես կգա Հոլանդիայում

Պաշտոնական. Անտե Ռեբիչը կխաղա «Միլանում», Անդրե Սիլվան՝ «Այնտրախտում»

«Ռոման» ու «Միլանը» հետաքրքրված են «Շախտյորի» կիսապաշտպանի ծառայություններով

«Միլանն» առաջին հաղթանակը տոնեց Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում (տեսանյութ)

«Միլանի» հերթական առաջարկը մադրիդյան ակումբին

«Միլանը» պատրաստ է «Յուվենտուսի» 21-ամյա պաշտպանի համար 35 միլիոն եվրո հատկացնել

Պաշտոնական. «Միլանի» պաշտպանը հեռացավ թիմից

#Ոսկե_թիմ_9. «Միլանի» չեմպիոնական կազմը 2002/2003 մրցաշրջանում. «Պապա Կառլոյի ոսկե որդիները»

«Միլանը» պարտությամբ մեկնարկեց Ա Սերիայում (տեսանյութ)

«Ատլետիկոյի» առանցքային ֆուտբոլիստներից մեկը կարող է տեղափոխվել «Միլան»

«Միլանի» նախագահ. «Մենք համաշխարհային գրանդ ենք, իսկ «Յուվենտուսը»՝ իտալական»

«Ռեալի»՝ Նավասին փոխարինողի անսպասելի թեկնածուն