Ռուսլան Կորյանն ու Արտակ Եդիգարյանն իրենց առաջին գոլերն են խփել Հայաստանի հավաքականում - VNews
Բաժիններ

Ռուսլան Կորյանն ու Արտակ Եդիգարյանն իրենց առաջին գոլերն են խփել Հայաստանի հավաքականում

Սենթ Քիթս և Նևիսի հետ կայացած ընկերական խաղում Հայաստանի ազգային հավաքականում իրենց գոլերի հաշիվը բացեցին Ռուսլան Կորյանն ու Արտակ Եդիգարյանը:

Կորյանն ընդամենը 7-րդ հանդիպումն էր անցկացնում ազգային հավաքականում, որում նորամուտը նշել էր 2015թ. մարտի 29-ին Ալբանիայի հավաքականի հետ  կայացած Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղում՝ 84-րդ րոպեին փոխարինելով Արթուր Եդիգարյանին:

Իսկ ահա Արտակ Եդիգարյանը հավաքականի հնաբնակներից է: Նրան 22 խաղ պահանջվեց հավաքականում գոլերի հաշիվը բացելու համար: Արտակը հավաքականի կազմում գոլի հեղինակ դարձած 58-րդ ֆուտբոլիստն է:

Ընդհանուր առմամբ ՀՀ հավաքականն անցկացրած 184 հանդիպումներում 174 գոլ է խփել, որից 75-ը՝ ընկերական 69 հանդիպումներում: 22 գնդակով հավաքականի լավագույն ռմբարկուների ցանկը գլխավորում է Հենրիխ Մխիթարյանը, ով ընկերական մրցախաղերում խփած գոլերի թիվը հասցրեց 10-ի: Իսկ Արթուր Սարկիսովն ազգային հավաքականում 6-րդ գնդակը խփեց: Այդ ցուցանիշով նա հավաքականի ռմբարկուների ցանկում 8-9-րդ տեղերն է բաժանում Արմեն Շահգելդյանի հետ:

Սենթ Քիթս և Նևիսի հետ խաղում ազգային հավաքականում նորամուտը նշեցին փյունիկցիներ Նարեկ Ասլանյանն ու Արմեն Մանուչարյանը՝ փոխարինման մտնելով 69-րդ րոպեին: Ընդհանուր առմամբ մինչ օրս Հայաստանի հավաքականի մարզաշապիկն են կրել 183 ֆուտբոլիստներ: Անցկացրած խաղերի քանակով ռեկորդակիրը Սարգիս Հովսեփյանն է՝ 132: Իսկ գործող ֆուտբոլիստներից առավել հաճախ՝ 63 անգամ ազգային հավաքականում հանդես է եկել մեր ընտրանու ավագ և լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը:

Աշոտ Հայրապետյան

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Պեդրոն կարող է դառնալ Մխիթարյանի թիմակիցը

Աղբյուր․ Հովհաննես Համբարձումյանը կհամալրի կիպրական ուժեղագույն թիմերից մեկի կազմը

Մխիթարյանը և թիմակիցները ծնկի են եկել՝ հարգանքի տուրք մատուցելով Ջորջ Ֆլոյդի հիշատակին (լուսանկար)

«Ռոմայի» խաղերի ժամանակացույցն Ա Սերիայի մնացած տուրերում

Հայտնի է «Ռոմայի» առաջիկա հանդիպման ժամանակացույցը

Հենրիխ Մխիթարյանը լուսանկար է հրապարակել որդու հետ ու շնորհավորել հունիսի 1-ը

«Փյունիկից» հեռացել է 3 ֆուտբոլիստ

Վենգերը նախապես ցանկացել է Սանչեսի փոխարեն ստանալ ոչ թե Մխիթարյանին, այլ Մարսիալին

Մխիթարյանը ֆուտբոլի վերադարձի առիթով նոր խաղակոշիկներ է ներկայացրել

Խոակին Կապառոս.«Կցանկանայի, որպեսզի մեր թիմերում ավելի շատ հայ ֆուտբոլիստներ խաղային»

«Ռոման» Մխիթարյանին ձեռք բերելու նոր տարբերակ է մտածել

Հենրիխ Մխիթարյանը համեմատել է իր և հոր՝ Համլետ Մխիթարյանի գոլերը (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանի գրառումը մեծ ոգևորություն է առաջացրել «Յունայթեդի» երկրպագուների շրջանում (տեսանյութ)

3 տարի առաջ՝ այս օրը, Մխիթարյանը նվաճեց իր առաջին և դեռևս միակ եվրագավաթը (տեսանյութ)

Ռայոլան ծրագրում է իրականացնել Մխիթարյան-Կլյուվերտ փոխանակում

Մխիթարյանը՝ Ջորդանի խոսքերի մասին. «Ես նույնպես ակտիվիստ չեմ»