fbpx
Բաժիններ

Սա արդեն լուրջ է. «Ինտերը» մտածում է ամռանը Իկարդիին վաճառելու մասին

«Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին կարող է լքել ակումբը մրցաշրջանի ավարտից հետո:

Ինչպես տեղեկացնում է Corriero della sera-ն, «ներաձուրիների» ղեկավարությունը ֆուտբոլիստի կնոջ ու միևնույն ժամանակ գործակալ Վանդա Նարայի հետ արգենտինացու պայմանագրի երկրարաձգման հարցում համաձայնության չհասնելուց հետո որոշում է կայացրել վաճառել նրան: Ըստ գործող պայմանագրի, ֆուտբոլիստի հրաժարագինը կազմում է 110 միլիոն եվրո, սակայն միայն արտասահմանյան ակումբների համար ու հուլիսի 1-ից մինչև 15-ն ընկած ժամանակահատվածում: «Ինտերը» պատրաստ է նաև նվազեցնել խաղացողի տրանսֆերային արժեքն ու դիտարկել 80-90 միլիոն եվրոյի առաջարկները:

Փետրվարի 13-ին հայտնի դարձավ, որ Իկարդին զրկվել է թիմի ավագի թևկապից, որը փոխանցվեց դարպասապահ Սամիր Հանդանովիչին: Դրանից հետո արգենտինացին հրաժարվեց թիմի հետ մեկնել Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի «Ռապիդի» դեմ խաղին: Այդուհանդերձ, ինչպես նշում են իտալական լրատվամիջոցները, միլանյան ակումբը չի պարտաստվում տուգանել հարձակվողին:

Եվ ուրեմն պատերազմ. Իկարդիի պատասխան խայթոցը «Ինտերին»

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Ռոբերտո Մանչինին խոսել է Ա Սերիայի առաջիկա մրցաշրջանի հավակնորդների մասին

«Ինտերը» մոտ է Ալեքսիս Սանչեսի տրանսֆերը գնելուն

Կյելինի. «Նրա տրանսֆերը նման կլինի ֆենթըզի-ֆուտբոլի»

Իկարդին համաձայնության հասավ նոր ակումբի հետ

Bild. Պերիշիչը տեղափոխվում է «Բավարիա»

Տրանսֆերային եռանկյունի, որ կարող է լինել Իտալիայում

Լուկակուն «Ինտերի» կազմում իր նորամուտի խաղում պոկեր է ձևակերպել

«Ինտերը» հետաքրքրված է «Բարսելոնայի» կիսապաշտպանի ծառայություններով. կատալոնացիները 50 միլիոն եվրո են պահանջում

Իկարդիի կինը «Նապոլիին» համոզում է պաշտոնական առաջարկ կատարել

Աշխարհի փոխչեմպիոնը հանդես կգա «Բավարիայում»

Իկարդին կլքի «Ինտերը»

Պաուլո Դիբալայի կարիերան կարող է ուշագրավ զարգացում ստանալ

Հայտնի է Լուկակուի խաղահամարն «Ինտերում»

Մոուրինյո. «2010 թվականի ՉԼ եզրափակիչում «Ինտերը» դեռ խաղից առաջ էր հաղթել «Բավարիային»

«Ինտերը» «կատաղել» է և մտադիր է գնել Ա սերիայի մյուս աստղերին

Պաշտոնական. Լուկակուն՝ «Ինտերի» ֆուտբոլիստ