Սագա սիրո, ատելության, ռասիզմի և ֆանատիզմի մասին․«հակաարաբական թիմը» Իսրայելից - VNews
Բաժիններ

Սագա սիրո, ատելության, ռասիզմի և ֆանատիզմի մասին․«հակաարաբական թիմը» Իսրայելից

i - Սագա սիրո, ատելության, ռասիզմի և ֆանատիզմի մասին․«հակաարաբական թիմը» Իսրայելից

Արդեն մոտ մեկ տարի է անցել, ինչ Իսրայելը և ԱՄԷ-ն ստորագրեցին հարաբերությունների կարգավորման մասին պատմական պայմանագիր։ Թել Ավիվում վայրէջք կատարեց Etihad ընկերության առաջին ինքնաթիռը։ Երկրները ստորագրեցին ներդրումային համաձայնագրեր։ Հաջորդ քայլը ՝ սպորտում գործընկերությունն էր։

Աբու Դաբիի էմիրների դինաստիայից Շեյխ Համադ բեն Խալիֆա Ալ-Նահայանը գնեց Իսրայելի հակաարաբական ակումբի ՝ «Բեյթարի» բաժնետոմսերի 50 տոկոսը: Շուտով, սակայն, ամեն ինչ այլ ընթացք ունեցավ, իսկ պատճառը երուսաղեմյան ակումբի երկրպագուներն էին։

Երկրպագուներն ընդդեմ իշխանության

«Բեյթարի» երկրպագուները հրեա-սեֆարդներ և միզրահիներ են, այսինքն՝ աջ ազգայնականներ։ Ակումբին երկրպագելը նրանց համար բողոքը տեղ հասցնելու միջոց էր դարձել՝ սկզբում իշխանության դեմ, հետո՝ արաբների։

1949-ին, երբ Երուսաղեմի «Բեյթարի» ապագա երկրպագուները սկսեցին ակտիվորեն գաղթել մահմեդական և արաբական երկրներից Իսրայել, լրագրող Արիե Գելբլումը գրեց․

«Դա մի ռասսայի ներգաղթ է, որին դեռ չգիտենք։ Մենք գործ ունենք պարզունակ մարդկանց հետ, որոնց գիտելիքների և տաղանդի մակարդակը մի փոքր ավելի բարձր է, քան արաբներինը, սևամորթներինն ու բերբերներինը: Այդ ազգի մեջ գրեթե չեն մնացել հրեական արմատներ։ Նրանք, ինչպես և աֆրիկացիները, փողով քարտ են խաղում, խմում և կողմ են արտահայտվում մարմնավաճառությանը: Նրանք քրոնիկ ծուլություն և զզվանք են տածում աշխատանքի նկատմամբ»:

Ակումբը արագ ճանաչում գտավ քաղաքականության շնորհիվ։ Ձախ հայացքներով մարդիկ աջակցում էին «Հապոելին», հասարակության կենտրոնամետ ու բուրժուական մասը ՝ «Մաքաբիին», իսկ աջ ծայրահեղականները ՝ «Բեյթարին»․

de8b294f7b697f553f88effd3db79618 960x504 - Սագա սիրո, ատելության, ռասիզմի և ֆանատիզմի մասին․«հակաարաբական թիմը» Իսրայելից

«Գրեթե յուրաքանչյուր հանդիպում այս թիմերի միջև վերածվում էր քաղաքական պայքարի։ Այդ ժամանակ ֆուտբոլ էին հաճախում քաղաքամետ մարդիկ, որոնք ապրում էին Պաղեստինի տարածքում ՝ մինչև Իսրայելի կազմավորումը»,- գրել է Ամիր Բեն Պորատը ՝ Բեն Գուրիոնի անվան համալսարանից:

Իսրայելում 50-ականների քաղաքական սերուցքը բաղկացած էր ՄԱՊԱՅ աշխատանքային կուսակցությունից, որն աջակցում էր «Հապոելին»։ «Բեյթարի» երկրպագուների մեծ մասը Երուսաղեմի աղքատ շրջաններից էին ու Բեեր Շևայի թիմին էին մեղադրում բոլոր դժբախտությունների համար:

«Բեյթարի» երկրպագուները հիմնականում սեֆարդներն ու միզրահիներ են, որոնք աջակցում էին «Հերուտ» կուսակցությանը ու պնդում էին, որ իրենց վերաբերվում էին իբրև հասարակության ցածր խավի ներկայացուցիչներ: Նրանք ստեղծել էին բողոքի շարժում և իշխանության դեմ ակցիաներ էին կազմակերպում հենց մարզադաշտում»,-շարունակում է Բեն-Պորատը։

«Բեյթարը» ՝ Իսրայելի ամենահայտնի ակումբ

20 տարի անց նախկինում ճնշումների տակ ապրող և «Բեյթարի» խաղերի ժամանակ միավորված աջ ծայրահեղականները Իսրայելում եկան իշխանության։ «Հերուտի» իրավահաջորդ կուսակցությունը հաղթեց խորհրդարանական ընտրություններում, ակումբը պետական աջակցություն ստացավ և քննադատությունը սկսեց կենտրոնացնել ոչ թե իշխանության, այլ արաբների վրա: «Բեյթարը» դարձավ ժողովրդական աջակցություն վայելող թիմ։

Թիմի երկրպագուները դեմ են մուսուլմաններին

«Բեյթարի» երկրպագուների համար ակումբը ազգային արժեք է։ Ըստ նրանց՝ ակումբը սրբություն է, որը նրանց պաշտպանում է արաբական աշխարհից։ Ամեն շաբաթ երկրպագուները նախ գնում են սինագոգ՝ առավոտյան աղոթքի, իսկ հետո մարզադաշտ՝ խաղի։

Թիմի երկրպագուները նորմալ են վերաբերվում քրիստոնյա ֆուտբոլիստներին՝ Բրազիլիայից, Ֆրանսիայից կամ Սերբիայից, նույնիսկ եթե նրանք սևամորթ են. նրանք օտարերկրյա լեգիոներներ են, այլ ոչ թե պետության թշնամիներ։

Սակայն երկրպագուները կտրուկ են, երբ խոսքը գնում է մուսուլման ֆուտբոլիստների մասին։ Ամենամեծ հակակրանքը այդ խաղացողների հանդեպ տածում են «La Familia» խմբավորման ուլտրասները։ Այս տղաները ցույց չեն տալիս իրենց դեմքերը, մշտապես կրում են դիմակներ, նրանց վերնաշապիկների վրա պատկերված են ակումբի լոգոն ու L և F տառերը, իսկ միմյանց ողջունում են «մահ արաբներին» արտահայտությամբ։

F180509YS05 e1609775722147 960x640 - Սագա սիրո, ատելության, ռասիզմի և ֆանատիզմի մասին․«հակաարաբական թիմը» Իսրայելից

2013-ին վարձավճարով թիմ եկան «Թերեկի» (այժմ՝ «Ախմատ») երկու խաղացող ՝ Զաուր Սադաևն ու Ջաբրաիլ Կադիևը։ Չեչնիայում վարձակալությունը դիտարկում էին որպես միջազգային հարաբերությունները բարելավելու հնարավորություն։ Բայց «Բեյթարի» երկրպագուները տրանսֆերներում տեսան սադրանք ու դավաճանություն։ «La Familia»-ն սպառնաց,  որ թույլ չի տա չեչեն խաղացողներին դուրս գալ խաղադաշտ։

Առաջին մարզման ժամանակ Սադաևին և Կադիևին սուլում էին․«Հեռացի՛ր քո Ալ Աքսա մզկիթը (հայտնի մզկիթը Երուսաղեմի Տաճարի լեռան վրա, իսլամի երրորդ սրբավայրը-խմբ․)»: Ջաբրաիլի հասցեին նույնպես վիրավորական խոսքեր էին հնչեցնում: Ակումբը չարձագանքեց։ Մեկ շաբաթ անց ագրեսիվ երկրպագուները այրեցին թիմի գրասենյակը։

Այս տեղափոխությունը ոչ մի արդյունք չտվեց։ Երուսաղեմը ներկայացնող թիմը հազիվ փրկվեց առաջնությունից դուրս մնալուց, իսկ Գրոզնիից եկած ֆուտբոլիստները վատ տպավորություններով վերադարձան հայրենիք։

Նույնիսկ անապատում կարող է վարդ աճել

Չնայած Երուսաղեմի «Բեյթարում» ավելի շատ տեղ են տալիս քաղաքական բախումներին, ռասիստական միջավայրին ու հակաարաբական շարժումներին, այս թիմում նույնպես խոստումնալից ֆուտբոլիստներ են խաղում։

Ավիել Զարգարի

BJlufMZleO 0 0 780 521 0 large - Սագա սիրո, ատելության, ռասիզմի և ֆանատիզմի մասին․«հակաարաբական թիմը» Իսրայելից

Ծնվելով հրեա-սեֆարդների ընտանիքում, որտեղ իհարկե երկրպագում են «Բեյթարին»՝ Ավիելը մեծացել է երազանքով դառնալ ֆուտբոլիստ։ Անցնելով հարազատ թիմի բոլոր տարիքային թիմերը՝ Զարգարին 2019-ին նորամուտը նշեց «Բեյթարի» կազմում։ Երիտասարդ ֆուտբոլիստը դեռ արդյունավետությամբ աչքի չի ընկնում, բայց նրա սառնասիրտ խաղը դաշտի կենտրունում, համարձակ որոշումները ու կտրող փոխանցումները շուտով կարող են տալ իրենց արդյունքը։

Գլեոֆիլո Վլեյտեր

fc beitar gleofilo 1 608x371 1 - Սագա սիրո, ատելության, ռասիզմի և ֆանատիզմի մասին․«հակաարաբական թիմը» Իսրայելից

Համաձայնեք ոչ բոլոր ֆուտբոլիստներին է հաջողվում 15 տարեկանում նորամուտը նշել ազգային թիմի կազմում։ Դրա համար պետք են առանձնացող տվյալներ և բնածին տաղանդ։

Վլեյտերը կարիերան սկսել է Սուրինամը ներկայացնող «Ռոբինհուդ» ակումբում։ Նա խաղացել է Հունաստանում («Արիս») և Վրաստանում («Տորպեդո»)։ Հունաստանի առաջնությունում մասնակցած 18 խաղում 13 գոլ է խփել, գրավելով երուսաղեմցիների սկաուտների ուշադրությունը։ 2020-ից նա խաղում է «Բեյթարի» կազմում։ Սուրինամցի հարձակվողին մեծ ապագա են խոստանում։ Եթե հաշվի առնենք՝ ինչ արագ է նա ու ինչ արդյունավետություն է ցուցադրում, ապա զարմանալու ոչինչ չկա։

Մեր ընտրանին.

«Թույլ չենք տա ակումբը վաճառել արաբներին»

2013-ին ակումբի սեփականատեր Արկադի Գայդամակը երկրպագուների հետ կոնֆլիկտի ֆոնին հեռացավ ակումբից։ 8 տարվա ընթացքում նա ակումբում ներդրել էր մոտ 400 մլն շեկել (2 մլրդ ռուբլի), իսկ «Բեյթարը» երկու անգամ դարձել էր Իսրայելի չեմպիոն:

Բայց Գայդամակի հեռանալուց հետո ակումբում ոչինչ չփոխվեց։ «Բեյթարը» այդպես էլ մնաց Իսրայելի ամենաքաղաքականացված ակումբը։ Դա հաստատում է այն փաստը, որ թիմին բացահայտ կերպով երկրպագում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

2018-ին ղեկավարությունը հայտարարեց ակումբը Դոնալդ Թրամփի պատվին անվանափոխելու մասին ՝ «Բեյթար Թրամփ Երուսաղեմ»: Դա տեղի ունեցավ, երբ ԱՄՆ նախագահը Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք։ Բայց անունը շատ կարճ կյանք ունեցավ:

Ակումբի երկրպագուները կասեցրին նաև ԱՄԷ-ի ներդրնողների փորձերը գնել ակումբը:

Ակումբի արմատական երկրպագուները մեծ դերակատարում ունեն թիմի գործերում և այս պահին դժվար է պատկերացնել, որ Իսրայելի «հակաարաբական թիմում» կարող են բարեփոխումներ լինել։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ալաշկերտը» պարտությամբ մեկնարկեց Կոնֆերենցիաների լիգայում (տեսանյութ)

«Մաքաբին» հաղթում է «Ալաշկերտին» առաջին կեսից հետո (տեսանյութ)

Էմբալոն խփեց «Ալաշկերտի» առաջին գոլը Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում (տեսանյութ)

«Մաքաբին» բացում է «Ալաշկերտի» դեմ խաղի հաշիվը (տեսանյութ)

«Ալաշկերտի» մեկնարկային կազմը «Մաքաբի Թել-Ավիվի» դեմ խաղում

Գրիգորյան. «Թիմերի միջև խաղամակարդակի մեծ տարբերություն չկա»

«Ալաշկերտի» հայտացուցակը Կոնֆերենցիաների լիգայում

«Ալաշկերտը» մեկնեց Թել Ավիվ

«Մաքաբի Թել-Ավիվ» – «Ալաշկերտ» խաղի ժամանակացույցը փոխվել է

Ինչ տեղի ունեցավ «Փյունիկին» և «Ալաշկերտին» Եվրոպա լիգայից դուրս թողած թիմերի հետ

Նավից՝ պարահանդես․ Ամենահետաքրքիրը՝ «Փյունիկ» – «Արարատ-Արմենիա» խաղին ընդառաջ

12 խաղ, 0 հաղթանակ․ Հայկական թիմերի «դաժան» վիճակագրությունն իսրայելական ակումբների հետ

ՀՐԱՇԱԼԻ. «Փյունիկը» բացել է հաշիվը «Մաքաբի Թել-Ավիվի» դեմ խաղում (տեսանյութ)

«Փյունիկի» մեկնարկային կազմը «Մաքաբի Թել-Ավիվի» դեմ խաղում

«4 կերուխում ու 1 ֆուտբոլ». Վասիլի Ուտկինը ներկայացրել է ֆիլմ Հայաստանի մասին (տեսանյութ)

Անդրեյ Տալալաև․ «Եթե առաջ մտածում էինք պաշտպանության մասին, հիմա արդեն տղաներն առաջարկում են 3 հարձակվողով խաղալ» (տեսանյութ)