Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Եգիպտոսի Մ23 հավաքականի գլխավոր մարզիչ Շոկի Գարիբը «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահին Տոկիոյի Օլիմպիական խաղերին հայտավորելու ցանկություն է հայտնել:
«Սալահն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից է, ու նորմալ է, որ մենք ուզում ենք նրան տեսնել օլիմպիական հավաքականում: «Լիվերպուլի» հետ բանակցություններ կսկսենք մարտի միջազգային դադարից հետո»,- Ahram Online-ը մեջբերում է Գարիբի խոսքը:
Եթե 28-ամյա եգիպտացին մասնակցի Օլիմպիական խաղերին, նա ստիպված կլինի բաց թողնել 2021-22 թվականների մինչմրցաշրջանային պատրաստությունը, որը մեկնարկելու է օգոստոսի 7-ին: Սալահը կարող է բաց թողնել նաև հաջորդ մրցաշրջանի մեկնարկային խաղերից մի քանիսը:
ՏՈԿԻՈ 2020-ը կանցկացվի 2021 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո