Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ներկայացուցիչ «Ուրարտուի» պաշտոնական կայքը գրում է․ «Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտուն» նոր համալրում ունի։ Ակումբը պայմանագիր է ստորագրել ռուանդացի պաշտպան Սալոմոն Նիրիսարիկեի հետ։
27-ամյա պաշտպանը հանդես է եկել բելգիական «Անտվերպ», «Սեն-Տրույդեն» և «Տուբիզե» ակումբներում։ Այնուհետև խաղացել է Երևանի «Փյունիկում», որտեղ անցկացրել է 1,5 մրցաշրջան։ Երևանյան թիմի կազմում պաշտպանն անցկացրել է 21 պաշտոնական հանդիպում ու դարձել 1 գոլի հեղինակ։
«Ուրարտուի» կազմը համալրելուց հետո պաշտպանը կիսվել է տպավորություններով․
««Ուրարտուն» լավ թիմ է, մեծ ամբիցիաներ ունի։ Ակումբը Հայաստանի առաջնությունը հաղթելու նպատակ ունի։ Մարզչական անձնակազմը, ֆուտբոլիստները բավականին բարձր մակարդակ ունեն։ Մի խոսքով ամեն ինչ շատ լավ է այստեղ։ Նախորդ երկու տարիներին եղել եմ «Փյունիկում», խաղացել եմ «Ուրարտուի» դեմ ու միշտ լավ տպավորություններ եմ ունեցել այս թիմից։ Նպատակս այս թիմի համար հնարավորինս օգտակար լինելն է»։
Հավելենք, որ «Ուրարտուում» Սալոմոն Նիրիսարիկեն հանդես կգա 18 համարի մարզաշապիկով»,- նշված է հայտարարության մեջ:
Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմի կազմ էին ավելի վաղ տեղափոխվել նաև Վադիմ Պարամոնովը («Ռուխ Լվով», Ուկրաինա), Եվգենի Բուդնիկը («Պերսիտա», Ինդոնեզիա), Պյոտր Տենն («Մինսկ», Բելառուս) ու Իգոր Պադերինը (կարիերան ավարտելուց շուրջ 7 ամիս անց վերսկսել է ելույթները):
«Ուրարտուն» VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում 2021 թվականի իր առաջին խաղը կանցկացնի փետրվարի 21-ին՝ մրցակցի հարկի տակ ուժերը չափելով «Արարատի» հետ:
Տրանսֆերային ձմեռ-2021․ Հայկական ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո