Սամուել Էտո՛օն մոտ է իսպանական ակումբում կարիերան վերսկսելուն - VNews
Բաժիններ

Սամուել Էտո՛օն մոտ է իսպանական ակումբում կարիերան վերսկսելուն

Իսպանական «Ռասինգ Մուրսիա» ակումբի նախագահ Մորիս Պանյելոն հայտարարել է, որ «Բարսելոնայի» նախկին հարձակվող Սամուել Էտո՛օն կարող է վերսկսել կարիերան՝ հանդես գալով իր թիմում:

«Կասեի, որ մեր՝ Էտո՛օյի հետ պայմանագիր ստորագրելու շանսերը մոտ 50-50 են: Հաջորդ շաբաթ հստակություն կլինի այդ կապակցությամբ: Եթե Էտո՛օն դառնա մեր ակումբի ֆուտբոլիստ, ապա կկարողանա խաղալ: Մարզչի խնդիրը կլինի նրան թիմում ինտեգրելը: Մենք ներդրողներ ունենք Մեքսիկայից և Արաբական Միացյալ Էմիրություններից, որոնք կարող են ֆինանսապես օժանդակել ակումբին»,- Պանյելոյի խոսքերը մեջբերում է Marca-ն:

1913 թվականին հիմնադրված «Ռասինգ Մուրսիան» հանդես է գալիս Իսպանիայի՝ հեղինակությամբ 4-րդ առաջնությունում՝ Տերսերայում:

Կամերունցի ֆուտբոլիստը պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 2019 թվականին: Նա հանդես է եկել Մադրիդի «Ռեալում», «Մալյորկայում», «Բարսելոնայում», «Ինտերում», «Անժիում», «Չելսիում», «Էվերտոնում», «Սամպդորիայում», «Անթալյասփորում», «Կոնյասփորում», «Քաթարում»: Էտո՛օն Չեմպիոնների լիգայի եռակի գավաթակիր է, 3 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 1 անգամ էլ հաղթել Իտալիայի Ա սերիայում: Հարձակվողը Կամերունի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է, ընտրանու գույները պաշտպանել է 1996-2014թթ․:

Էտո՛օն՝ «Ռեալի» ֆուտբոլիստի մասին. «Նա Մեսիի մակարդակի խաղացող է»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արման Հովհաննիսյանը՝ «Փյունիկի» ֆուտբոլիստ

Գվարդիոլան լավ նորություն է հայտնել «Բարսելոնայի» համար

VNews.am-ի ընթերցողները ճիշտ էին գուշակել՝ որ թոփ թիմի մարզիչը պաշտոնանկ կարվի

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը 1,5 տարում ավելի շատ գոլ է խփել, քան նախորդ 5-ում

«Ռոման» որոշել է վաճառել իր առաջատար ֆուտբոլիստին

«Ուրարտուի» նախկին լեգեոները փորձաշրջան է անցնում թիմում

Էդեգորը ժամանել է Լոնդոն

Ռամոսը մտադիր է ընդունել գրանդ ակումբի առաջարկը

«Բարսելոնան» արտագնա հաղթանակ տոնեց, Դե Յոնգը՝ գոլի ու արդյունավետ փոխանցման հեղինակ (տեսանյութ)

«Արսենալը» և Մադրիդի «Ռեալը» վերջնական համաձայնության են հասել ֆուտբոլիստի տեղափոխության շուրջ

«Բարսելոնայի» մեկնարկային կազմն «Էլչեի» դեմ խաղում

Կուման. «Եթե այդպես չանեմ, ավելի լավ է՝ նոր մարզիչ գտնեք»

4 թոփ-ակումբներ հավակնում են Դեմբելեի տրանսֆերի ձեռքբերմանը

«Բարսելոնայի» նախկին նախագահը հայտարարել է, որ Արագոնեսի փոխհատուցման մի մասն ինքն է վճարել

Կումանին դուր չի գալիս Լուիս Սուարեսի վերաբերյալ հարցերին պատասխանելը

Էլ Շարավին ժամանել է Իտալիա՝ պայմանագիր ստորագրելու Ա սերիայի ակումբի հետ