Սամուել Սևյանը կրկին ուժեղագույնն էր - VNews
Բաժիններ

Սամուել Սևյանը կրկին ուժեղագույնն էր

sevyan 1 - Սամուել Սևյանը կրկին ուժեղագույնն էր

Ամերիկահայ գրոսմայստեր Սամուել Սևյանը կրկին հաստատեց իր բարձր կարգը՝ հաղթող ճանաչվելով նաև Հայաստանի շախմատի ակադեմիայում անցկացված կայծակնային շախմատի մրցաշարում, որը նվիրված էր միջազգային գրոսմայստեր, Հայաստանի վաստակավոր մարզիչ Արսեն Եղիազարյանի հիշատակին:​ Հիշեցնենք, որ նախօրեին Սամուել Սևյանը դարձել էր շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 92-ամյակին նվիրված կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող:

Այս մրցաշարում էլ Սևյանը 9 հնարավորից վաստակեց 8 միավոր՝ մնալով անպարտելի: Նա մրցաշարը սկսեց 7 անընդմեջ հաղթանակով, իսկ ավարտական երկու տուրերում հաշտություն կնքեց  Շանթ Սարգսյանի և Հայկ Մարտիրոսյանի հետ:

Սևյանից ընդամենը կես միավորով հետ մնացին Տիգրան Հարությունյանն ու Շանթ Սարգսյանը: Տիգրանի համար ճակատագրական էր 4-րդ տուրում Սևյանից կրած միակ պարտությունը: Շանթն էլ միակ պարտությունը կրեց Տիգրան Հարությունյանի հետ կայացած 5-րդ տուրի մրցախաղում: Ընդհանուր առմամբ մրցաշարին մասնակցեցին 85 շախմատիստներ:

Արոնյանը զբաղեցրեց 2-րդ տեղն ու 45 հազար դոլար պարգևավճար ստացավ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայկ Մարտիրոսյանը դուրս մնաց աշխարհի գավաթի խաղարկությունից

Հայկ Մարտիրոսյանն անսպասելի պարտություն կրեց

Հայկ Մարտիրոսյանը հերթական հաղթանակը տոնեց

Հայկ Մարտիրոսյանը շարունակեց հաղթարշավը

Հայկ Մարտիրոսյանը հաղթեց Ադրբեջանի ուժեղագույն շախմատիստին (կատարված քայլեր)

Մարտիրոսյանն ուղեգիրը կվիճարկի լրացուցիչ մրցախաղում, իսկ Դանիելյանը դուրս մնաց մրցաշարից

Մարտիրոսյանը հաղթեց Մամեդյարովին, Դանիելյանը հաշտություն կնքեց

Շանթ Սարգսյանը դուրս մնաց աշխարհի գավաթի խաղարկությունից

Հայկ Մարտիրոսյանն ու Էլինա Դանիելյանը հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին

Միայն Հայկ Մարտիրոսյանն ու Էլինա Դանիելյանը հաղթանակ տոնեցին

Հայկ Մարտիրոսյանն ու Հովհաննես Գաբուզյանն էլ հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին

Շանթ Սարգսյանն ու Էլինա Դանիելյանը հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին

Հայ շախմատիստները հաղթանակով մեկնարկեցին աշխարհի գավաթի խաղարկությունում

Սամուել Սևյանը՝ կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող

Հայտնի են Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի մրցանակակիրները

Հայկ Մարտիրոսյանն առաջին անգամ՝ լավագույնների շարքում. մյուս հայերի վարկանիշը