Սամվել Գասպարյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Արսեն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն - VNews
Բաժիններ

Սամվել Գասպարյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Արսեն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն

Samvel Gasparyan rewarding european weightlifting championships 3 - Սամվել Գասպարյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Արսեն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն

Մոսկվայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 102 կգ քաշային կարգում փայլուն հանդես եկան Հայաստանի ներկայացուցիչներ Արսեն Մարտիրոսյանը և Սամվել Գասպարյանը:

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Սամվել Գասպարյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ Արսեն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն:

Սամվել Գասպարյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 176 կգ՝ դառնալով փոքր արծաթե մեդալակիր: Հրում վարժությունում Գասպարյանը բարձրացրեց 214 կգ՝ նվաճելով փոքր ոսկե մեդալ: Երկամարտում Սամվել Գասպարյանը գրանցեց 390 կգ արդյունք՝ նվաճելով ոսկե մեդալ:

Պոկում վարժությունում Արսեն Մարտիրոսյանը բարձրացրեց 171 կգ՝ գրանցելով 4-րդ արդյունքը: Հրում վարժությունում Մարտիրոսյանը բարձրացրեց 209 կգ: Այս վարժությունում նա դարձավ բրոնզե մեդալակիր: Երկամարտում Արսեն Մարտիրոսյանը գրանցեց 380 կգ արդյունք և դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:

Այսօր պայքարի մեջ կմտնեն նաև աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը(109 կգ) և Տաթև Հակոբյանը(87 կգ):

Հիշեցնենք, որ Եվրոպայի ընթացիկ առաջնությունում չեմպիոն է դարձել Կարեն Ավագյանը(89 կգ), Իզաբելա Յայլյանը նվաճել է արծաթե մեդալ, իսկ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ)Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Հակոբ Մկրտչյանը (96 կգ) և Լիանա Գյուրջյանը (81կգ) բրոնզե մեդալներ են նվաճել:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Եվրոպայի առաջնությունում ունեցած հաղթանակներից հետո մեր ծանրորդները ժամանեցին Հայաստան (տեսանյութ)

Եվրոպայի չեմպիոն Սամվել Գասպարյան. «Հպարտանում եմ, որ կարողացանք հաղթել ադրբեջանցի հակառակորդին»

Եվրոպայի նորընծա չեմպիոնների և մեդալակիրների դիմավորումը (լուսանկարներ)

Հայ ծանրորդների նվաճումները, Մխիթարյանի վերադարձը, «Ռեալի» հաղթական կլասիկոն․ Ինչ կատարվեց նախորդ շաբաթ

ԵԱ. Հայաստանի հավաքականը մեդալային հաշվարկում զբաղեցրեց 3-րդ տեղը

ԵԱ. Գոռ Մինասյանը նվաճեց արծաթե մեդալ, Վարազդատ Լալայանը՝ բրոնզե

ԵԱ. Գոռ Մինասյանը նվաճեց փոքր արծաթե, Վարազդատ Լալայանը՝ փոքր բրոնզե մեդալ

ԵԱ. Արփինե Դալալյանը գրանցեց 4-րդ արդյունքը

ԵԱ. Իզաբելա Յայլյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի առաջնության չեմպիոնները

Հայաստանը 3 ներկայացուցիչ ունի ծանրամարտի միջազգային հեռավար մրցաշարում

Հայ ծանրորդները միջազգային մրցաշարի կմասնակցեն

Սամվել Գասպարյանի չեմպիոնական մոտեցումներն ու պարգևատրումը (տեսանյութ)

Սամվել Գասպարյանը՝ ծանրամարտի Եվրոպայի Մ23 չեմպիոն

Ծանրամարտի ԵԱ. Հայաստանի Մ-20 և Մ-23 հավաքականների կազմերը

ԱԱ. Սամվել Գասպարյանը վնասվածք ստացավ և ստիպված եղավ բավարարվել փոքր բրոնզե մեդալով (տեսանյութ)