-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում առավոտվանից մրցահարթակը տրամադրվեց 102 կգ քաշային ծանրորդներին:
Հայաստանի ներկայացուցիչներ Արսեն Մարտիրոսյանը և Սամվել Գասպարյանը պոկում վարժությունը ավարտեցին 168 կգ արդյունքում՝ զբաղեցնելով համապատասխանաբար 4-րդ ու 5-րդ տեղերը: Հրուժ վարժությունը Արսենը հաջողությամբ կատարեց միայն մեկ մոտեցումը (200 կգ) ու երկամարտի 368 կգ արդյունքով զբաղեցրեց 5-րդ տեղը:
Սամվել Գասպարյանն էլ առաջին մոտեցմամբ հրեց 209 կգ ու փոքր արծաթե մեդալ նվաճեց հրում վարժությունում: Մյուս մոտեցումները մեր ծանրորդը ձախողեց, սակայն դա չխանագարեց Սամվելին նվաճել արծաթե մեդալ երկամարտի 377 կգ արդյունքով: Չեմպիոն դարձավ ուկրաինացի Դմիտրո Չոմակը:
12:00-ից իրենց պայքարը կսկսեն 109 կգ քաշայինները, որտեղ հանդես կգա Սիմոն Մարտիրոսյանը:
VNews.am-ը լուսաբանում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը Բաթումիից: Հետևե՛ք Vivaro News – Armenian Sport էջին՝ բոլոր թարմացումներին ծանոթանալու համար:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո