Սամվել Տեր-Սահակյանի չեմպիոնական առաջին բարձունքը - VNews
Բաժիններ

Սամվել Տեր-Սահակյանի չեմպիոնական առաջին բարձունքը

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հոբելյանական՝ 80-րդ առաջնությունն անվանեց երկրի նոր չեմպիոնին: Սամվել Տեր-Սահակյանը շախմատային իր հարուստ կենսագրությունում առաջին անգամ նվաճեց Հայաստանի չեմպիոնի տիտղոսը: Մինչ այդ նա ՀՀ առաջնություններում 3 անգամ մրցանակակիր էր դարձել՝ նվաճելով մեկ արծաթե (2011թ.) և 2 բրոնզե մեդալ (2008, 2012թթ.):

Ավարտական՝ 9-րդ տուրում Սամվել Տեր-Սահակյանը հաշտություն կնքեց Շանթ Սարգսյանի հետ և վաստակած 6 միավորով անհասանելի դարձավ մրցակիցների համար: Սամվելն առաջնությունում 4 հաղթանակ տոնեց, նույնքան պարտիա ավարտեց ոչ-ոքի, միակ պարտությունը կրեց 8-րդ տուրում՝ զիջելով Մամիկոն Ղարիբյանին: Սամվել Տեր-Սահակյանն ընդգրկվեց շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականում:

Չեմպիոնության համար պայքարում Տեր-Սահակյանի գլխավոր մրցակից Հայկ Մարտիրոսյանն էլ ոչ-ոքի ավարտեց մրցավեճը Զավեն Անդրիասյանի հետ: Հայկը 5,5 միավորով դարձավ արծաթե մրցանակակիր:

Բրոնզե մեդալի արժանացավ Ռոբերտ Հովհաննիսյանը, որը հաղթելով Արամ Հակոբյանին, ևս վաստակեց 5,5 միավոր: Հովհաննես Գաբուզյան-Արման Փաշիկյան, Մամիկոն Ղարիբյան-Արման Միքայելյան պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:

Հաջորդ տեղերը զբաղեցրին Արման Փաշիկյանը՝ 5 միավոր, Մամիկոն Ղարիբյանը, Արամ Հակոբյանը, Զավեն Անդրիասյանը՝ 4,5-ական, Շանթ Սարգսյանը՝ 4, Արման Միքայելյանը՝  3,5 և Հովհաննես Գաբուզյանը՝ 2:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայկ Մարտիրոսյանը 3 լավագույններից մեկն էր

Արամ Հակոբյանը եզրափակեց լավագույն եռյակը

Հայաստանի հավաքականը պայքարը կշարունակի 1/8 եզրափակչից

Հայ շախմատիստները ջախջախեցին նաև Մարոկկոյի հավաքականին

Հայտնի են Հայաստանի հավաքականի մրցակիցներն արագ շախմատի առցանց օլիմպիադայում

Չեմպիոնության համար պայքարը հասավ գագաթնակետին

Սամվել Տեր-Սահակյանը չեմպիոնության լուրջ հայտ ներկայացրեց

Սամվել Տեր-Սահակյանը գլխավորեց աղյուսակը

Մրցաշարում երկիշխանություն հաստատվեց

Միակ հաղթանակը տոնեց Ռոբերտ Հովհաննիսյանը

Սամվել Տեր-Սահակյանը հաղթեց չեմպիոնին ու գլխավորեց աղյուսակը

Սամվել Տեր-Սահակյանն արժանացավ գլխավոր մրցանակին

Սամվել Տեր-Սահակյանը՝ Հնդկաստանի մրցաշարի հաղթող

Հաղթողը որոշվեց լրացուցիչ գործակիցների հաշվարկով

Լրացուցիչ գործակիցներով Սամվել Տեր-Սահակյանը 3-րդն էր

Սամվել Տեր-Սահակյանը միայն լրացուցիչ գործակիցներով զիջեց հաղթողին