fbpx
Բաժիններ

Սամվել Տեր-Սահակյանը՝ Հնդկաստանի մրցաշարի հաղթող

Սամվել Տեր-Սահակյանն ու Մանուել Պետրոսյանը գերազանց հանդես եկան Հնդկաստանի Տալեյգաո քաղաքում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում: Նրանք իրանցի Պոույա Իդանիի հետ 10 հնարավորից վաստակած 8 միավորով ցույց տվեցին լավագույն արդյունքը:

Լրացուցիչ գործակիցների հաշվարկով հաղթող ճանաչվեց Սամվել Տեր-Սահակյանը, իսկ Մանուել Պետրոսյանը զբաղեցրեց 2-րդ տեղը: Սամվելը կարող էր նաև միավորներով գերազանցել մրցակիցներին, եթե 8-րդ տուրում Վենեսուելայի ներկայացուցիչ Էդուարդո Իտուրիզագայի հետ մրցախաղում միակ պարտությունը չկրեր:

Իսկ Մանուելը մնաց անպարտելի: Նա մեկնարկում 5 անընդմեջ հաղթանակ էր տոնել, իսկ 7-րդ տուրում հաշտություն էր կնքել իր հայրենակցի հետ պարտիայում:

Սա հունիսին Սամվել Տեր-Սահակյանի ու Մանուել Պետրոսյանի երկրորդ հաջող ելույթն էր Հնդկաստանում: Մինչ այդ Մումբայում կայացած մրցաշարում Մանուել Պետրոսյանը միայն լրացուցիչ գործակիցներով էր գլխավոր մրցանակը զիջել տաջիկ գրոսմայստեր Ֆարուխ Ամոնատովին՝ նրա հետ 10 հնարավորից վաստակելով 8 միավոր: Իսկ Սամվել Տեր-Սահակյանը հաղթողից հետ էր մնացել ընդամենը կես միավորով:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Հաղթողը որոշվեց լրացուցիչ գործակիցների հաշվարկով

Լրացուցիչ գործակիցներով Սամվել Տեր-Սահակյանը 3-րդն էր

Սամվել Տեր-Սահակյանը միայն լրացուցիչ գործակիցներով զիջեց հաղթողին

Միակ պարտությունը ճակատագրական էր Սամվել Տեր-Սահակյանի համար

Եվրոպայի առաջնություն. Մովսեսյանն ու Տեր-Սահակյանը պայքարում են ուղեգրերի համար

Եվրոպայի առաջնություն. Սամվել Տեր-Սահակյանը շարունակում է առաջատարների հետապնդումը

Եվրոպայի առաջնություն. Սամվել Տեր-Սահակյանը մոտեցավ առաջատարներին

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստների հաղթական օրը

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստների քառյակն առաջատարներին հետապնդողների շարքում է

Եվրոպայի առաջնություն. Հրանտ Մելքումյանն ու Սամվել Տեր-Սահակյանը հետապնդում են առաջատարներին

Եվրոպայի առաջնություն. Հրանտ Մելքումյանն ու Սամվել Տեր-Սահակյանը շարունակեցին հաղթարշավը

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստները հաջող են մեկնարկել

10 տարի անց Արման Փաշիկյանը կրկին չեմպիոն հռչակվեց

Սամվել Տեր-Սահակյանը նվաճեց գլխավոր մրցանակը

Հայ շախմատիստներից լավագույնը Սամվել Տեր-Սահակյանի արդյունքն էր

Արամ Հակոբյանն ու Սիրանուշ Ղուկասյանը բարելավել են ցուցանիշները ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում