-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հոբելյանական՝ 80-րդ առաջնության 7-րդ տուրից հետո Սամվել Տեր-Սահակյանն էլ ավելի ամրապնդեց մրցաշարի միանձնյա առաջատարի դիրքը՝ լուրջ հայտ ներկայացնելով չեմպիոնի տիտղոսի համար մղվող պայքարում: Սամվելը պարտության մատնեց Ռոբերտ Հովհաննիսյանին՝ տոնելով 2-րդ անընդմեջ հաղթանակը:
Մրցաշարի ավարտից երկու տուր առաջ Սամվել Տեր-Սահակյանը 5,5 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նա 1,5 միավորով առաջ է անցել Հայկ Մարտիրոսյանից և Արման Փաշիկյանից, որոնք հաշտություն կնքեցին համապատասխանաբար Մամիկոն Ղարիբյանի ու Շանթ Սարգսյանի հետ:
Մյուս երկու պարտիաներն արդյունավետ ելք ունեցան: Զավեն Անդրիասյանը հաղթեց Հովհաննես Գաբուզյանին, Արման Միքայելյանը պարտության մատնեց Արամ Հակոբյանին:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո