-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի տրանսֆերը «Մանչեսթեր Յունայթեդ» գտնվում է ձախողման եզրին, տեղեկացնում է The Telegraph-ը։
Աղբյուրի փոխանցմամբ, դորտմունդյան ակումբը չի պատրաստվում գնալ զիջումների ու նվազեցնել 120 մլն. եվրո կազմող տրանսֆերային արժեքը։ Մինչդեռ «կարմիր սատանաները» այս գինը համարում են անընդունելի կորոնավիրուսի համաճարակի հետևանքով առաջացած ֆինանսական ճգնաժամի պայմաններում։
Այնուամեյանիվ, «Յունայթեդը» շարունակում է բանակցությունները «Բորուսիայի» հետ ու դեռ հույս է պահպանում գնել 20-ամյա անգլիացի խաղացողին այս ամռանը։
Սանչոն նույնպես ցանկանում է համալրել ՄՅՈւ-ի շարքերը ու սպասում է բանակցությունների հանգուցալուծմանը։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո