-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Սանթոսը», որտեղ համարյա ամբողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել լեգենդար Պելեն, իր պաշտոնական կայքում հրապարակել է հայտարարություն, որում խնդրում է գոլերի քանակով ռեկորդի համար հաշվարկել բրազիլացու նաև ընկերական խաղերում խփած գնդակները՝ հերքելով այն փաստը, թե «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսին գերազանցել է աշխարհի եռակի չեմպիոնի ցուցանիշը:
33-ամյա արգենտինացին, Լա Լիգայի 15-րդ տուրում գրավելով «Վալյադոլիդի» դարպասը, շրջանցել էր Պելեին մեկ ակումբում խփած գոլերի քանակով: Մեսիի ակտիվում ներկա պահին գրանցված է 644 գոլ, լեգենդար բրազիլացու անվան դիմաց՝ 643 գոլ:
«Պելեն 1091 գոլ է խփել «Սանթոսի» կազմում: Ըստ մամուլի մասնագիտացված հաղորդագրությունների՝ նա 643 գոլի հեղինակ է դարձել պաշտոնական հանդիպումներում, իսկ ընկերական խաղերում խփած 448 գոլերը մերժվել են, իբր ունեն ավելի քիչ արժեք, քան մյուսները:
448 գոլերը, որոնք այսօր փորձում են հաշվի չառնել, խփվել են Հարավային Ամերիկայի հեղինակավոր թիմերի դեմ մրցավեճերում, այնպիսիների, ինչպիսիք են «Ամերիկան» (Մեքսիկա), «Կոլո Կոլոն» (Չիլի), «Ինտերնացիոնալեն» (Բրազիլիա) և այլն:
Վերլուծաբանները պնդում են, թե ընկերական խաղերում գրանցված այդ 448 գոլերի մյուս մասը խփվել է փոքր կամ տարածաշրջանային թիմերի դեմ հանդիպումներում: Չնայած դրան, այդ մրցավեճերն անցկացվել են պաշտոնական ձևաչափով:
Սուբյեկտիվ բնութագրերը, ինչպիսին մրցակիցների թույլ լինելն է, իդեալական չէ վիճակագրական տվյալների հավաքագրման համար: Թվերը բացարձակ են: «Էյբարին» խփած գոլը վիճակագրության առումով նույն արժեքն ունի, ինչ «Վալենսիայի» դարպասն ուղարկած գնդակը: Սուրինամի «Տրանսվալին» խփած գնդակն ունի նույն արժեքը, ինչ այն գոլը, որ գրանցվել է «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում Մադրիդի «Ռեալի» դեմ կայացած մրցավեճում»,- նշված է «Սանթոսի» հաղորդագրության մեջ:
Նվերներ ստացողները․ Ո՞ր դարպասապահներին է Մեսին ամենաշատ գոլերը խփել
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո