Սարգիս Ադամյանը պատմել է Գերմանիայում տիրող վիճակի մասին ու խոսել իր ապաքինումից - VNews
Բաժիններ

Սարգիս Ադամյանը պատմել է Գերմանիայում տիրող վիճակի մասին ու խոսել իր ապաքինումից

Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ գրեթե բոլոր եվրոպական առաջնությունները դադարեցվել են: Հաշվի առնելով, որ Հայաստանի ազգային հավաքականում շատ են արտերկրի թիմերում հանդես եկող ֆուտբոլիստները՝ ՀՖՖ պաշտոնական կայքը սկսել է շարք, որում հերթով անդրադառնալու է մեր ֆուտբոլիստներին՝ հետաքրքրվելով՝ ինչպես են կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումներն անդրադարձել նրանց բնականոն կյանքի վրա: Առաջինը  ՀՖՖ զրուցել է գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանի հետ.

«Գերմանիայում արտակարգ դրություն է, գրեթե ոչ ոք դուրս չի գալիս տնից. դա արգելված է: Մարզումները ևս դադարեցված են: Բացառություն է արվում միայն վնասվածք ունեցող ֆուտբոլիստների համար, որոնց թվում եմ նաև ևս:

Այժմ բնակվում եմ Հայդելբերգում, «Հոֆենհայմի» մարզաբազա գնում եմ ավտոմեքենայով: Վերականգնումս սպասվածից արագ է ընթանում: Եթե ամեն ինչ այսպես էլ շարունակվի, մոտ ժամանակներս կսկսեմ արդեն թեթև վազքեր անել: Բժիշկներն ասում են, որ, հնարավոր է, մայիսի վերջին արդեն կարողանամ խաղադաշտ վերադառնալ, եթե, իհարկե, այդ ժամանակ Բունդեսլիգայի առաջնությունը վերսկված լինի:

Հուսով եմ, որ հունիսին Հայաստանի հավաքականը ևս ընկերական հանդիպումներ կանցկացնի, որոնց կկարողանամ մասնակցել:

Շատ եմ լսել Խոակին Կապառոսի մասին: Վստահ եմ, որ նրա գխավորությամբ կառաջադիմենք և մեզ կդրսևորենք մեր լավագույն կողմերը»:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Շալկեի» «ազատ անկումը» շարունակվում է, «Հոֆենհայմը» հաղթեց առանց Ադամյանի, մյուս արդյունքները (տեսանյութ)

«Հոֆենհայմը» հաղթեց առանց Ադամյանի, «Շալկեն» կրկին չհաղթեց, մյուս արդյունքները (տեսանյութ)

«Քյոլնի» ֆուտբոլիստի կոպտագույն խախտումը, որ պատժվեց կարմիր քարտով (տեսանյութ)

Խոակին Կապառոս.«Կցանկանայի, որպեսզի մեր թիմերում ավելի շատ հայ ֆուտբոլիստներ խաղային»

Հավերցի տպավորիչ խաղը կրկին հաղթանակ բերեց «Բայերին», մյուս արդյունքները (տեսանյութ)

«Պադերբորնի» ֆուտբոլիստի հրաշալի հարվածը «Հոֆենհայմի» դեմ խաղում (տեսանյութ)

Սարգիս Ադամյան. «Ուզում ենք հաջորդ մրցաշրջանում հանդես գալ Եվրոպա լիգայում»

Սարգիս Ադամյանի մասնակցությունը «Հոֆենհայմի» առաջիկա խաղին հարցականի տակ է

Վարազդատ Հարոյանը շուտով խաղադաշտ վերադառնալու հույս է հայտնել

«Հերտայի» ֆուտբոլիստը խախտել է սոցիալական հեռավորության պահպանման կանոնը՝ համբուրելով խաղընկերոջը

«Լեյպցիգը» ոչ-ոքի խաղաց, «Հոֆենհայմը» պարտվեց, մյուս արդյունքները (տեսանյութ)

Կարապետյան․ «Յուրգեն Կլոպը Հայաստանի հավաքականի համար իդեալական մարզիչ կլիներ»

Սարգիս Ադամյանի մասնակցությունը «Հերտայի» դեմ խաղին հարցականի տակ է

Արմեն Շահգելդյանը՝ Հայաստան – Մակեդոնիա 1995թ․ կայացած խաղի մասին (տեսանյութ)

Մխիթարյան․ «Համաձայն չեմ, թե մենք թույլ ենք թիմային մարզաձևերից»

«Արշակ Կորյանը ընդունել է Հայաստանի հավաքականի հրավերը, Բայրամյանը մտածելու ժամանակ է խնդրել». Նոբել Առուստամյան