Սարգիս Ադամյանը փետրվարից ի վեր առաջին պաշտոնական խաղն անցկացրեց «Հոֆենհայմի» կազմում (տեսանյութ) - VNews
Բաժիններ

Սարգիս Ադամյանը փետրվարից ի վեր առաջին պաշտոնական խաղն անցկացրեց «Հոֆենհայմի» կազմում (տեսանյութ)

Խաղի մանրամասները

Գերմանիա, Բունդեսլիգա, Խմբային Փուլ 5 տուր

25 Հոկտեմբեր 2020 - 21:00

1

Վերդեր Բրեմեն

1

ՏՍԳ 1899 Հոֆենհայմ

1 - 0 Մաքսիմիլիան Էգեշտայն - 5`

1 - 1 Դենիս Գայգեր - 22`

Սարգիս Ադամյանը փոխարինման է մտել հանդիպման 77-րդ րոպեին: Սա վնասվածքից ապաքինված 27-ամյա ֆուտբոլիստի առաջին խաղն էր 2020/21թթ․ մրցաշրջանում: Հայ ֆուտբոլիստը «Հոֆենհայմի» առաջին թիմում վերջին անգամ պաշտոնական մրցավեճի էր մասնակցել փետրվարի 15-ին՝ խաղադաշտ դուրս գալով Բունդեսլիգայի շրջանակում «Վոլֆսբուրգի» դեմ կայացած հանդիպմանը:

Ադամյանը սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին 4 մրցավեճ է անցկացրել «Հոֆենհայմի» երկրորդ թիմի կազմում: Հայտավորված է եղել Բունդեսլիգայի ընթացիկ առաջնության «Մայնցի» հետ խաղին (սեպտեմբերի 19), ինչպես նաև Եվրոպա լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 1-ին տուրում «Ցրվենա Զվեզդայի» դեմ հանդիպմանը (հոկտեմբերի 22), սակայն ասպարեզ դուրս չի եկել:

«Հոֆենհայմը» Բունդեսլիգա 20/21-ում վաստակած միավորների թիվը հասցրել է 7-ի և 8-10-րդ հորիզոնականներն է բաժանում «Աուգսբուրգի» (նրանց համեմատ 1 խաղ պակաս է անցկացրել) ու «Վոլֆսբուրգի» հետ: «Վերդերը» վաստակած 8 միավորով 4-7-րդ տեղերն է կիսում «Շտուտգարտի», Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» և Ֆրանկֆուրտի «Այնթրախտի» հետ:

«Բավարիան» հաղթեց Լևանդովսկու հեթ-տրիկի շնորհիվ. այլ արդյունքներ (տեսանյութ)

Կատարե՛ք խաղադրույք Բունդեսլիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մխիթարյանն արտերկրի առաջնություններում 100-րդ գոլի հոբելյանը նշեց

Հալանդը՝ Ֆավրին. «Ես ընդամենը 4 գոլ խփեցի, քանի որ Դուք ինձ փոխարինեցիք»

Հալանդի պոկերը կամային հաղթանակ պարգևեց «Բորուսիային» (տեսանյութ)

«Բավարիան» սայթաքեց տնային խաղում (տեսանյութ)

Նոյերի կրկնակի սեյվը «Վերդերի» դեմ խաղում (տեսանյութ)

Էվոլյուցիայի նախաշեմին. Ինչքանով է կարևոր հաղթել Հյուսիսային Մակեդոնիային

Կապառոս. «Ամեն ինչ անելու ենք, որպեսզի հասնենք ցանկալի արդյունքի»

Խոակին Կապառոսը կրկնեց Արթուր Պետրոսյանի օրոք գրանցված անպարտելիության ռեկորդը

«Օդային տարածքը վրացիների համար փակ էր». Հայ ֆուտբոլիստների գնահատականները Վրաստանի հետ խաղում

«Հոֆենհայմը» շնորհավորել է Ադամյանին՝ հավաքականում հաղթական գոլ խփելու կապակցությամբ

Սարգիս Ադամյանը Հայաստանի հավաքականին հաշվի մեջ առաջ մղեց վրացիների դեմ մրցավեճում (տեսանյութ)

«Հոֆենհայմն» անժամկետ կարանտինի մեջ է

Ադամյան․ «Բարկացած ենք տուն վերադառնում»

Սարգիս Ադամյանի գոլը «Հոֆենհայմին» չփրկեց պարտությունից «Վոլֆսբուրգի» դեմ խաղում (տեսանյութ)

«Հոֆենհայմում» կորոնավիրուսի 2 դեպք է գրանցվել

«Բավարիան» արտագնա խաղում կամային հաղթանակի հասավ Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ (տեսանյութ)