Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի թոփ-6 ակումբների մասին և գնահատել նրանց շանսերն այս մրցաշրջանում։
«Անգլիայի Պրեմիեր լիգայում կա մեկ թիմ, որը մի քանի գլուխ բարձր է մյուսներից։ Դա «Մանչեսթեր Սիթին» է։ Մենք չենք կարող շրջանցել նրանց։ Պետք է պայքարել միայն միավորների տարբերությունը կրճատելու համար։
Նրանցից հետո ևս մեկ թիմ կա՝ «Լիվերպուլը»։
Այդ 2 թիմերից հետո կան մի քանի ակումբներ, որոնք պետք է պայքարեն Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու համար՝ «Չելսին», «Տոտենհեմը», «Արսենալը» և «Մանչեսթեր Յունայթեդը»,- իտալացի մասնագետի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո