fbpx
Բաժիններ

Սարին մեկնաբանել է Ռոնալդուի պահվածքը փոխարինումից հետո

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Իտալիայի առաջնության 12-րդ տուրի «Միլանի» դեմ խաղի 2-րդ խաղակեսի սկզբնամասում իր տեղը խաղադաշտում զիջեց Պաուլո Դիբալային, որը ի վերջո խփեց հանդիպման հաղթական գնդակը: Սարիի որոշումը այս անգամ նույնպես արժանացավ պորտուգալացու զայրույթին, որը, ըստ իտալական մամուլի, մարզադաշտը լքել է խաղի ավարտից առաջ:

«Ծեր սինյորայի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին խաղից հետո բացատրել է, որ «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը խաղում էր վնասվածքով, որը սահմանափակում էր նրա հնարավորությունները:

«Դեռ նախորդ ամսվանից Ռոնալդուն ծնկի հետ կապված խնդիր ունի, նա հարված է ստացել մարզմանը, որը վնասել է կապանները: Երբ նա խաղում է կամ մարզվում, դա հավասարակշռությունից դուրս է բերում նրան, այնպես որ, դա ինչ-որ կերպ պետք է փոխհատուցվի ու դա վնասում է նրա սրունքը ու ազդրի մկանները՝ ազդելով նրա ելույթների վրա:

Նա ամեն հնարավորը արել էր, որպեսզի խաղադաշտ դուրս գա: Ես նկատեցի, որ նա իրեն վատ է զգում ու մտածեցի, որ ավելի լավ կլինի փոխարինել:

Ռոնալդուն զայրացա՞վ այդ պատճառով, դա նորմալ է: Ցանկացած ֆուտբոլիստի էլ դա կզայրացնի, քանի որ նա տքնաջան աշխատում էր, որպեսզի մասնակցեր այս խաղին: Եթե նա չտխրեր, դա ինձ ավելի շատ կանհանգստացներ»,-ասել է իտալացի մարզիչը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Բարսելոնան» պատրաստ է իր պաշտպանից հրաժարվել մի պայմանով

Չեմպիոնների լիգայի ֆավորիտը՝ ըստ Մաուրիցիո Սարիի

Forbes. Ովքեր են ամենամեծ եկամուտ ունեցող մարզիկները 2019-ին

Ռոնալդուն նշել է՝ որ մրցակցից է խուսափում ՉԼ 1/8 եզրափակիչում

Ռոնալդուն զայրանում է երկրպագուի վրա, որը փորձում էր նրա հետ լուսանկարվել (տեսանյութ)

«Ատլետիկոն» ՉԼ-ի 1/8 եզրափակիչում է, «Բայերը» կխաղա Եվրոպա լիգայում (տեսանյութ)

#FergieTime7. 3 պատճառ՝ ինչու է «Ոսկե գնդակը» վերածվել կլոունադայի (տեսանյութ)

Սարի. «Եթե «Յուվենտուսը» չհաղթի «Բայերին», կսպանեմ ֆուտբոլիստներին»

Ասպիլիկուետան ՉԼ-ում Ռոնալդուից ավելի շատ գոլ է խփել՝ անհամեմատ քիչ հարվածելով դարպասին

Ովքե՞ր են ամենաքննարկված մարզիկները թվիթերում. Առաջին տեղում Մեսին չէ

«Փոշմանողները». Թոփ 5 ֆուտբոլիստ, որոնք վերսկսել են ավարտած կարիերան

Հալանդն արդեն ունի առաջին պաշտոնական առաջարկը

«Միլանը» երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Ա Սերիայում (տեսանյութ)

«Միլանի» մեկնարկային կազմը «Բոլոնիայի» դեմ մրցավեճում

«Յուվենտուսի» ֆուտբոլիստը ծնկի խաչաձև կապանների վնասվածք է ստացել

Ռոնալդուն փոշմանել է, որ հեռացել է «Ռեալից»