-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Հայաստանի բասկետբոլի Ա լիգայի 17-րդ տուրում «Էրեբունի Սեդարսը» 84։95 հաշվով զիջեց «Արցախին»։
Խաղից հետո VNews-ի հետ զրուցեց «Էրեբունի Սեդարսի» ավագ Հարի Սավայան։
«Մրցակիցն այսօր նոր խաղացողներով հանդես եկավ։ Եվ պահեստայինների երկար նստարանը թույլ տվեց ամբողջ թիմին ավելի շատ հանգստանալ։ Նոր խաղացողները շատ օգնեցին մրցակցին։
Մենք դեռ խնդիրներ ունեինք պաշտպանությունում և շարունակում ենք աշխատել դրա վրա։
Խաղը շատ լավ սկսեցինք, բայց անհաջող 2-րդ քառորդը ստիպեց խաղի ամբողջ երկրորդ կեսը վազել մրցակցի ետևից և փորձել հավասարեցնել հաշիվը։
Մեզ հաջողվեց հասնել նրանց, բայց կարծես ուժերը վերջացան և վերջին րոպեներին նորից մրցակիցն առաջ անցավ հաշվի մեջ»,- ասաց Սավայան։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո