fbpx

Սկանդալ Ֆորմուլա 1-ում

Իսպանական Marca պարբերականը հրապարակել է մի տեղեկություն, որն իրար է խառնել արքայական ավտոսպորտը: Ըստ աղբյուրի՝ մրցարշավորդներից մեկը, ում անունը չի հրապարակվում, լսել է, որ «Ռեդ Բուլ» թիմի պիլոտ Մաքս Ֆերստապենը բաց է թողնելու առաջիկա կիրակի կայանալիք Ավստրիայի Գրան Պրին, քանի որ պատրաստվում է տեղափոխվել «Ֆեռարի»:

Իսպանական պարբերականը պնդում է, որ նույն շշուկները պտտվում էին նաև մյուս թիմերի կուլիսերում: Չնայած տարածված տեղեկությունների, երիտասարդ պիլոտը ժամանել է Ավստրիա:

Վերջին շրջանում Մաքս Ֆերստապենին հետապնդում են անհաջողությունները, մասնավանդ տեխնիկական խնդիրը, թեպետ նա գրեթե միշտ որակավորման փուլում գերազանցում է իր թիմաիկից Դեն Ռիկյարդոյին:

 

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում: