-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Սելտայի» ղեկավարությունը թիմի հարձակվող Պիոնե Սիստոյին 60 հազար եվրոյով տուգանելու որոշում է կայացրել կորոնավիրուսի համաճարակի ընթացքում սահմանված կարանտինը խախտելու համար՝ հաղորդում է Mundo Deportivo-ն։
Նշենք, որ կարանտինի ընթացքում Սիստոն սեփական որոշմամբ հեռացել է Իսպանիայից, իսկ ավելի ուշ հայտարարել, որ չի կատարել ակումբի մարզչական շտաբի՝ մարզումների վերաբերյալ հրահանգները։
Սիստոն «Սելտայի» կազմը համալրել է «Միդտյուլանից» 2016 թվականին։ Տրանսֆերի համար իսպանական ակումբը վճարել է 6 միլիոն եվրո։ Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 19 հանդիպման՝ դառնալով 2 գոլի հեղինակ։
Կողմերի պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2021 թվականի ամառ։
Պաշտոնական․ Լա լիգան թույլատրել է թիմերին խմբերով մարզումներ անցկացնել
Կատարե՛ք խաղադրույք Լա Լիգայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո