Սեմեդուն՝ Մեսիի մասին․ «Երդվում եմ՝ նա երբեք տուգանայիններ չի փորձարկել մարզումների ժամանակ» - VNews
Բաժիններ

Սեմեդուն՝ Մեսիի մասին․ «Երդվում եմ՝ նա երբեք տուգանայիններ չի փորձարկել մարզումների ժամանակ»

1266343019.jpg.0 - Սեմեդուն՝ Մեսիի մասին․ «Երդվում եմ՝ նա երբեք տուգանայիններ չի փորձարկել մարզումների ժամանակ»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 07:57

-

-

«Վուլվերհեմփթոնի» պաշտպան Նելսոն Սեմեդուն, որը 2017-2020թթ․ հանդես է եկել «Բարսելոնայում», պատմել է կատալոնական թիմի հարձակվող Լիոնել Մեսիի կողքին անցկացրած ժամանակահատվածից իր հիշողությունների մասին:

«Վաու: Իսկապես չունեմ այնպիսի խոսքեր, որոնցով հնարավոր է նկարագրել՝ նա որքան լավն է: Գիտե՞ք՝ ինչն է նրան դարձնում էլ ավելի հիասքանչ: Ամբողջ ժամանակահատվածում, ինչ եղել եմ «Բարսելոնայում», ոչ մի անգամ չեմ տեսել՝ ինչպես է Լեոն տուգանայիններ փորձարկում մարզումների ժամանակ: Երդվում եմ՝ նա չի մարզում այդ հարվածները:

Մենք միշտ մարզում էինք հեռու տարածությունների հարվածները, բայց Մեսին դա երբեք չի արել: Լիոնելն առանց դրա էլ ուներ այդ որակը: Ասում են, որ աշխատանքը հասցնում է կատարելության: Նա չէր աշխատում, բայց այդ ամենը, միևնույնն է, իդեալական էր ստացվում:

Անհավանական խաղացող է, դա բացատրելն անհնար է: Երբ Լեոն իրացրեց «Լիվերպուլի» դեմ խաղում նշանակված տուգանայինը, ես կանգնած էի նրա հետևում:

Մեսին իմ՝ «Բարսելոնայում» առաջին հանդիպումներից մեկի ժամանակ վերցրեց գնդակն ու ազատվեց 3, 4, 5 ֆուտբոլիստների շրջափակումից: Գտնվելով խաղադաշտում՝ ինքս ինձ ասացի․ «Ինչպե՞ս է այս տղան անում այդ ամենը»: Նա լավ ֆուտբոլիստներին ստիպում է վատ խաղացողի տեսք ստանալ»,- Սեմեդուի խոսքերը մեջբերում է The Telegraph-ը:

«Թունելում նայում էի Մեսիին ու հասկանում. 20 րոպե չենք դիպչելու գնդակին». Ուիլշեր

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Մաքուր պենալ էր». մրցավարական սկանդալային որոշումները՝ Կլասիկոների ժամանակ

Forbes. Աշխարհի ամենաարժեքավոր ֆուտբոլային ակումբները

3 ֆուտբոլիստ և 150 մլն եվրո. ինչու չի կայացել Նեյմարի տրանսֆերը

«Այդ տրանսֆերը պատմության գլխավոր անոմալիաներից մեկն է». «Բարսելոնայի» նախկին սկաուտ

Առանց VAR-ի միջամտության «Բարսելոնան» մրցաշարային աղյուսակում «Ռեալից» առաջ կլիներ

Հայ ծանրորդների նվաճումները, Մխիթարյանի վերադարձը, «Ռեալի» հաղթական կլասիկոն․ Ինչ կատարվեց նախորդ շաբաթ

Ռոբերտո․ «Զարմանալի է, որ մրցավարը միանգամից ասաց՝ Բրեթվեյթի դրվագում ոչինչ չի եղել»

Մեսին գոլ կամ «ասիստ» չունի Էլ Կլասիկոներում այն պահից ի վեր, ինչ Ռոնալդուն հեռացել է «Ռեալից»

Զիդանը պատասխանել է մրցավարությունից դժգոհած Կումանին

«Սպասում ես, որ բողոքե՞ս մրցավարության համար»․ Մոդրիչի և Պիկեի խոսակցությունը խաղից հետո

Կուման. «11-մետրանոցն ակնհայտ էր»

«Ռեալը» հաղթեց ու շրջանցեց «Բարսելոնային» (տեսանյութ)

Պայքարը շարունակվում է. Մինգեսան կրճատում է հաշվի տարբերությունը (տեսանյութ)

Բենզեման ֆանտաստիկ գոլով բացում է հաշիվը (տեսանյութ)

Մեսին Կլասիկոներին ամենաշատ մասնակցած ֆուտբոլիստն է՝ Ռամոսի հետ միասին

«Ռեալ» – «Բարսելոնա». հայտնի են մեկնարկային կազմերը