Սենսացիոն չեմպիոն, հիշարժան խաղեր, որ երբեք չեն մոռացվի․ Ինչ եղավ նախորդ 5 ԵՎՐՈ-ներում - VNews
Բաժիններ

Սենսացիոն չեմպիոն, հիշարժան խաղեր, որ երբեք չեն մոռացվի․ Ինչ եղավ նախորդ 5 ԵՎՐՈ-ներում

image asset - Սենսացիոն չեմպիոն, հիշարժան խաղեր, որ երբեք չեն մոռացվի․ Ինչ եղավ նախորդ 5 ԵՎՐՈ-ներում

21-րդ դարում կայացած ԵՎՐՈ-ները մշտապես ուղեկցվել են սենսացիաներով ու հիշարժան հանդիպումներով։ ԵՎՐՈ-2020-ը բացառություն չի լինելու։ Մրցաշարը նոր է սկսվել ու քանի դեռ ընթացքի մեջ է, ճիշտ ժամանակն է վերհիշել նախորդ ԵՎՐՈ-ների ամենահետաքրքիր դրվագները։

VNews-ը ներկայացնում է 21-րդ դարի ԵՎՐՈ-ների գլխավոր անակնկալները, հիշարժան հանդիպումները, հաղթողներին, լավագույն ֆուտբոլիստներին ու ռմբարկուներին։

ԵՎՐՈ-2000

Ֆրանսիայի հավաքականը ԵՎՐՈ-2000-ին մոտեցավ ճիշտ այն կարգավիճակով, ինչ հիմա։ «Եռագույնները» երկու տարի առաջ Էմե Ժակեի գլխավորությամբ դարձել էին աշխարհի չեմպիոն։ Երկու տարի անց թիմի ղեկին արդեն Ռոջե Լըմերն էր։

Եվրոպայի առաջնությանը Ֆրանսիան ներկայացավ ֆավորիտի կարգավիճակով։ Խմբային փուլում նրանք պարտվեցին միայն Նիդերլանդներին, հաղթեցին Չեխիային ու Դանիային։ Քառորդ եզրափակիչում հաղթեցին Իսպանիայի հավաքականին։ Զինեդին Զիդանի ու Յուրի Ջորկաեֆի գոլերը հաղթական էին։ Կիսաեզրափակիչում Ֆրանսիային հաղթանակ բերեց Զիդանի «ոսկե գոլը»։ Պորտուգալիայի դեմ խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 1-1 հաշվով։ Լրացուցիչ ժամանակում Զիդանի անվրեպ հարվածը 11-մետրանոցից հաղթանակ բերեց Ֆրանսիային։

Եզրափակիչում Ֆրանսիայի մրցակիցը Իտալիան էր։ Ամեն ինչ գնում էր նրան, որ «սկուադրա աձուրան» նվաճեր Եվրոպայի գավաթը։ Մինչև մրցավարի ավելացրած ժամանակի չորրորդ րոպեն Իտալիան Մարկո Դելվեչիոյի գոլի շնորհիվ հաղթում էր 1-0։ Սակայն Սիլվեն Վիլտորի՝ խաղավերջում խփած գոլը խաղը տեղափոխեց լրացուցիչ ժամանակ։ Ու դարձյալ Ֆրանսիային օգնության եկավ «ոսկե գոլը»։ Այս անգամ Զիդանի փոխարեն այդ գնդակը խփեց Դավիդ Տրեզեգեն։ Այն նույն Տրեզեգեն, որը վեց տարի անց այդ նույն իտալացիների դեմ աշխարհի առաջնության եզրափակիչում վրիպելու էր հետխաղյա հարվածաշարում։

Trezeguet recalls EURO 2000 golden goal | UEFA EURO 2020 | UEFA.com

Սենսացիա

ԵՎՐՈ-2000-ի գլխավոր սենսացիան Ռումինիայի հավաքականն էր։ Նրանք ընդգրկված էին մի խմբում Պորտուգալիայի, Անգլիայի ու Գերմանիայի հավաքականների հետ։ Ռումինիան այս խմբի անվիճելի «անդերդոգն» էր, սակայն նրանք պատմական նվաճման հասան՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ։ Առաջին տուրում ոչ-ոքի խաղացին Գերմանիայի հետ, հետո պարտվեցին Պորտուգալիային, իսկ վերջին տուրում հաղթեցին Անգլիային՝ ցուցադրելով գերկամային հատկանիշներ։ Առաջին կեսից հետո Ռումինիան պարտվում էր 1-2, մինչդեռ մրցավարի եզրափակիչ սուլիչի ժամանակ հաշիվը 3-2 էր։ 4 միավորով նրանք խմբի երկրորդ տեղով դուրս եկան փլեյ-օֆֆ։ Ավելին անել հնարավոր չէր։ Իտալիային նրանք պարտվեցին 0-2 հաշվով ու հրաժեշտ տվեցին ԵՎՐՈ-ին։

England-Romania | Late Romania penalty in Group A breaks England hearts at EURO 2000 | UEFA EURO 2020 | UEFA.com

Ամենահիշարժան խաղը

ԵՎՐՈ-2000-ում հիշարժան հանդիպումների պակաս չկար։ Եզրափակիչի մասին արդեն խոսեցինք։ Հետաքրքիր հանդիպումներ կայացան նաև խմբային փուլում։ C խմբում վերջին տուրից առաջ փլեյ-օֆֆ փուլ դուրս գալու շանսեր պահպանում էին բոլոր թիմերը։ Հարավսլավիայի ու Իսպանիայի հավաքականների հանդիպումը հիանալի նվեր էր երկրպագուներին։ Համառ պայքար, որի արդյունքում Իսպանիան գերարդյունավետ հաղթանակ տարավ՝ 4-3։ Սլովենիա – Նորվեգիա խաղի ոչ-ոքին թույլ տվեց երկու հավաքականներին էլ դուրս գալ քառորդ եզրափակիչ։

Zidane, Deschamps and France's functional Euro 2000 winners

Լավագույն ռմբարկու՝ Պատրիկ Կլյուվերտ (Նիդերլանդներ) – 5 գոլ, Սավո Միլոշևիչ (Հարավսլավիա) – 5 գոլ

Լավագույն խաղացող՝ Զինեդին Զիդան (Ֆրանսիա)

ԵՎՐՈ-2004

ԵՎՐՈ-2004-ը ոչ միայն Եվրոպայի առաջնությունների, այլև երևի թե ֆուտբոլի պատմության մեջ ամենասենսացիոն մրցաշարերից մեկն էր։ Բավական է ֆուտբոլասերի մոտ ասես այս տարեթիվը, ու նա կհիշի Օտո Ռեհագելի ֆանտաստիկ Հունաստանի հավաքականը։ Պորտուգալիայում անցկացվող մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկը հենց Պորտուգալիան էր։ Բացման խաղում նրանց մրցակիցը Հունաստանի հավաքականն էր։ Ինչպիսի՜ սենսացիա․ տանտերերը պարտվեցին բացման խաղում 1-2 հաշվով։ Հունաստանը երկրորդ տուրում ոչ-ոքի խաղաց Իսպանիայի հետ։ Այս երկու թիմերը վերջին տուրից առաջ նույնքան միավոր ունեին։ Վերջին տուրում պարտվեցին թե՛ իսպանացիները, թե՛ հույները։ Լրացուցիչ ցուցանիշներով Ռեհագելի թիմը երկրորդ տեղով դուրս եկավ քառորդ եզրափակիչ։

Greece and Portugal set for rematch on 15th anniversary of EURO 2004 Final — AGONAsport.com

Ավելի բարդ մրցակից հնարավոր չէր պատկերացնել։ Հունաստանին բաժին հասավ Ֆրանսիան։ Եվրոպայի գործող չեմպիոններն իրենց լավագույն մարզավիճակում չէին, մանավանդ աշխարհի 2002 թվականի առաջնության ձախողումից հետո։ Բայց նրանց դեմ խաղալը ամենահաճելի բանը չէր։ Հունաստանի պատնեշ հիշեցնող պաշտպանությունն ամուր կանգնեց այդ օրը։ Անգելոս Խարիստեասի միակ գոլն էլ հաղթանակ բերեց Հունաստանին։ Կիսաեզրափակիչում նրանք պայքարից դուրս թողեցին Չեխիայի հավաքականին։ Նորից 1-0, այս անգամ լրացուցիչ ժամանակում։ Ու հասան եզրափակիչ, որտեղ մրցակիցը Պորտուգալիան էր։

Սենսացիա/ամենահիշարժան խաղը

Այս առաջնության պարագայում սենսացիան ու ամենահիշարժան խաղը կարելի է մեկտեղել։ ԵՎՐՈ-2004-ը յուրահատուկ մրցաշար էր, քանի որ առաջնությունը բացեցին ու փակեցին նույն հավաքականները։ Առաջնության եզրափակիչում միմյանց նորից հանդիպեցին Պորտուգալիան ու Հունաստանը։ Թվում էր՝ Լուիշ Ֆելիպե Սկոլարիի թիմի համար եկել է ռևանշի հասնելու պահը։ Կհաղթեն եզրափակիչում ու կմոռանան այդ չարաբաստիկ առաջին խաղի մասին, որն այդքան ցավեցրել էր ամբողջ Պորտուգալիային։ Բայց արի ու տես, որ Պորտուգալիան սայթաքելու էր նաև ամենավճռորոշ պահին։ Եզրափակիչում խփվեց միայն մեկ գոլ։ Երկրորդ կեսի սկզբում Անգելոս Խարիստեասը խփեց հաղթական գնդակը։ Ո՛չ Լուիշ Ֆիգուն, ո՛չ էլ երիտասարդ Կրիշտիանու Ռոնալդուն չէին կարող բեկել այս հանդիպման ընթացքը։ Հունաստանը Եվրոպայի չեմպիոն դարձավ։

Stars recall Greece's EURO 2004 triumph against the odds | UEFA EURO 2020 | UEFA.com

Լավագույն ռմբարկու՝ Միլան Բարոշ (Չեխիա) – 5 գոլ

Լավագույն խաղացող՝ Թեոդորոս Զագորակիս (Հունաստան)

Մեր ընտրանին

ԵՎՐՈ-2008

Եվրոպայի 2008 թվականի առաջնությունից համաշխարհային ֆուտբոլում սկսվեց Իսպանիայի հավաքականի գերիշխանության շրջանը։ Լուիս Արագոնեսը հրաշալի թիմ էր ստեղծել, որը, կարելի է ասել, հեշտությամբ դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Խմբային փուլում Իսպանիան արագ լուծեց հարցերը Ռուսաստանի, Շվեդիայի ու Հունաստանի հետ։ Քառորդ եզրափակիչում պայքարից դուրս թողեց Իտալիային, կիսաեզրափակիչում՝ անակնկալ մատուցած Ռուսաստանին։ Եզրափակիչում էլ նրանք նվազագույն հաշվով հաղթեցին Գերմանիային։ Ֆերնանդո Տորեսը Ֆիլիպ Լամից ավելի արագ գտնվեց ու գնդակը Յենս Լեմանի վրայով ուղարկեց դարպասը։ Իսպանիան անհամամետ ուժեղ էր մրցակիցներից այս առաջնությունում։ Դաշտի միջին գծում փայլում էին Չավին ու Ինիեստան, նրանցից մի փոքր հետ՝ Սենան ու Ալոնսոն։ Հարձակման գծում խաղում էին Տորեսն ու Վիլյան։ Պաշտպանությունն ամուր էր Պույոլի, Մարչենայի, Ռամոսի ու Կապդևիլիայի շնորհիվ։ Դարպասին էլ Կասիլյասն էր։ Իսպանիան «հրեշավոր» թիմ էր։

Puyol announces he is to leave Barcelona | UEFA Champions League | UEFA.com

Սենսացիա

ԵՎՐՈ-2008-ում երկու մեծ սենսացիա գրանցվեց։ Գլխավորն իհարկե Ռուսաստանի հավաքականի պատմական մրցելույթներն էին։ Դիկ Ատվոկատի գլխավորությամբ նրանք հասան կիսաեզրափակիչ ու բրոնզե մեդալ նվաճեցին։ Խմբային փուլի առաջին տուրում ռուսները պարտվել էին Իսպանիային՝ զգալիորեն քչացնելով քառորդ եզրափակիչ դուրս գալու շանսերը։ Սակայն Եվրոպայի գործող չեմպիոն Հունաստանի ու ամուր Շվեդիայի դեմ խաղերում Ռուսաստանը վստահ հաղթանակներ տարավ ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ նրանց սպասում էր C խմբի առաջատար Նիդերլանդները։

Խմբային փուլում մեկ այլ սենսացիա էր գրանցվել։ Աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականը C խմբում զբաղեցրեց վերջին տեղը։ Հանուն արդարության պետք է նշել, որ սա առաջնության ամենաբարդ խումբն էր։ Այստեղ էին աշխարհի չեմպիոն Իտալիան, փոխչեմպիոն Ֆրանսիան, Նիդերլանդներն ու Ռումինիան։ Ֆրանսիան առաջին տուրում ոչ-ոքի խաղաց խմբի թվացյալ հետնապահ Ռումինիայի հետ։ Հետո խոշոր հաշվով պարտվեց Նիդերլանդներին, իսկ վերջին տուրում զիջեց Իտալիային։ Ընդամենը մեկ միավորով Ֆրանսիան եզրափակեց C խմբի մրցաշարային աղյուսակն ու հրաժեշտ տվեց ԵՎՐՈ-ին։

Euro 2008 Team Profile: France | Goal.com

Ամենահիշարժան խաղը

ԵՎՐՈ-2008-ի ամենահիշարժան խաղի վերաբերյալ երկրպագուների մոտ հաստատ կա կոնսենսուս։ Քառորդ եզրափակիչում միմյանց հանդիպեցին C խմբում բոլորին «ոչնչացրած» Նիդերլանդներն ու D խմբի երկրորդ տեղը պատվով զբաղեցրած Ռուսաստանը։ Նիդերլանդները աշխարհի գործող չեմպիոնին ու փոխչեմպիոնին հաղթել էր խոշոր հաշվով։ Խմբային փուլից հետո Մարկո վան Բաստենի թիմը առաջնության գլխավոր ֆավորիտն էր։ Ռուսաստանի դեմ խաղից առաջ որևէ մեկի մտքով չէր կարող անցնել, թե ինչ ավարտ է ունենալու այդ խելահեղ հանդիպումը։

Բազելի «Սենտ Յակոբ-Պարկ» ստադիոնում հավաքված երկրպագուներն առաջին կեսում գոլեր չտեսան։ Ռուսաստանը հիասքանչ ֆուտբոլ էր խաղում։ Երկրորդ կեսի սկզբում Ռոման Պավլյուչենկոն, որն այս առաջնությունում ռուսների գլխավոր հայտնությունն էր, առաջ մղեց նրանց։ Խաղավերջում Ռուդ վան Նիստելռոյը հավասարեցրեց հաշիվը։ Թվում էր՝ ռուսների հեքիաթն ավարտվեց։ Ավելի մեծ փորձ ունեցող Նիդերլանդները լրացուցիչ ժամանակում ավելի կարգապահ ֆուտբոլ կցուցադրի ու ցույց կտա, թե ով է դրության տերը։ Ռուսներն էլ կոտրված կլինեն վերջին րոպեներին բաց թողած գոլից հետո։

Holanda-Rusia | Arshavin guía a una gran Rusia en la EURO 2008 | UEFA EURO | UEFA.com

Ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ ժամանակի առաջին կեսում գոլեր չեղան։ Իսկ երկրորդում աչքի ընկան միայն ռուսները։ Անդրեյ Արշավինը անցկացրեց իր կարիերայի լավագույն հանդիպումը, կամ էլ հանդիպումներից մեկը։ Դմիտրի Տորբինսկիին կատարեց ֆանտաստիկ գոլային փոխանցում, իսկ հետո անձամբ աչքի ընկավ։ Բոլորովին վերջերս Արշավինը հիշեց այս հանդիպման մասին։ Նա ասաց, որ լրացուցիչ ժամանակի մեկնարկից առաջ նա մտածում էր ոչ թե այն մասին, թե ինչպես է վազելու, այլ այն մասին, թե ինչպես է առհասարակ քայլելու։ Ռուսաստանն ամեն ինչ թողեց այդ խաղում, ու կիսաեզրափակիչում Իսպանիայի դեմ հրաշք գործել չկարողացավ։

Spain: Where are Spain's Euro 2008 winners now? | MARCA in English

Լավագույն ռմբարկու՝ Դավիդ Վիլյա (Իսպանիա) – 4 գոլ

Լավագույն խաղացող՝ Չավի (Իսպանիա)

ԵՎՐՈ-2012

Եվրոպայի 2012 թվականի առաջնությունում հավաքականների առջև մեկ պարզ խնդիր կար․ կանգնեցնել Իսպանիայի հավաքականին։ «Ֆուրիա ռոխան» միակ ֆավորիտը չէր։ Փորձագետները վստահ էին, որ հաղթելու լավ շանսեր է պահպանում նաև Գերմանիայի հավաքականը։

Սակայն չեմպիոնը չփոխվեց նաև այս անգամ։ Իսպանիայի հավաքականը վստահ խաղով նորից մեկ գլուխ բարձր էր բոլորից։ Փլեյ-օֆֆում նրանք հաղթեցին Ֆրանսիային, Պորտուգալիային, իսկ եզրափակիչում ջախջախեցին Իտալիային։

Սենսացիա

Աշխարհի փոխչեմպիոնների ԵՎՐՈ-ներում ձախողման օրինաչափությունը շարունակվեց նաև այս անգամ։ Նիդերլանդների հավաքականը հրաժեշտ տվեց առաջնությանը խմբային փուլում։ Գերմանիայի, Պորտուգալիայի ու Դանիայի հետ խաղերում նրանք ոչ մի միավոր չվաստակեցին։ Սա իսկական սենսացիա էր։

Cristiano Ronaldo, Robin Van Persie - Cristiano Ronaldo and Robin Van Persie Photos - Zimbio

Ամենահիշարժան խաղը

ԵՎՐՈ-2012-ի ամենահիշարժան խաղը եզրափակիչն էր Իտալիայի ու Իսպանիայի միջև։ Կիսաեզրափակիչում Իտալիան տպավորիչ խաղով հաղթել էր Գերմանիային ու թվում էր գոնե հիմա եկել է ժամանակը Իսպանիային դիմակայելու։ Սակայն «ֆուրիա ռոխան» դասագրքային ֆուտբոլ ցուցադրեց ու ջախջախեց Իտալիային 4-0 հաշվով։ Խաղակեսերից յուրաքանչյուրում Իսպանիան երկուական գոլ խփեց։ Խորհրդանշական է, որ այս խաղում գոլի հեղինակ դարձավ նաև 2008-ի եզրափակիչի հաղթական գոլը խփած Ֆերնանդո Տորեսը։ Նա Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ միակ խաղացողն է, որն աչքի է ընկել երկու եզրափակիչներում։

UEFA EURO 2016 qualifying Group C team guides | European Qualifiers | UEFA.com

Լավագույն ռմբարկուներ՝ Ֆերնանդո Տորես (Իսպանիա), Մարիո Գոմես (Գերմանիա), Մարիո Բալոտելի (Իտալիա), Ալան Ձագոև (Ռուսաստան), Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա), Մարիո Մանջուկիչ (Խորվաթիա) – 3 գոլ

Լավագույն խաղացող՝ Անդրես Ինիեստա (Իսպանիա)

ԵՎՐՈ-2016

Պորտուգալիայի հավաքականը 2004 թվականին Եվրոպայի չեմպիոն չդարձավ, որ գուցե դա անի 2016-ին մի մրցաշարում, որում քչերն էին սպասում այդ հաղթանակին։ ԵՎՐՈ-2016-ում առաջին անգամ մասնակցում էին ոչ թե 16, այլ 24 հավաքականներ։ Այնպես որ, չեմպիոն դառնալը «մեկ խաղով» բարդացել էր։

Պորտուգալիան խմբից դուրս եկավ երրորդ տեղով։ Փլեյ-օֆֆում նրանք լրացուցիչ ժամանակում հաղթեցին Խորվաթիային, հետո հետխաղյա հարվածաշարով՝ Լեհաստանին։ Կիսաեզրափակիչում պայքարից դուրս թողեցին Ուելսին ու հասան եզրափակիչ, որտեղ մրցակիցը ընդունող երկրի հավաքականն էր՝ Ֆրանսիան։

Նույնիսկ Կրիշտիանու Ռոնալդուի վնասվածքն ու փոխարինումը չխանգարեց Ֆերնանդու Սանտուշի թիմին նվաճել Եվրոպայի գավաթը։ Լրացուցիչ ժամանակում Էդերի հեռահար հարվածը պատմական էր դառնալու Պորտուգալիայի համար։

Injured Cristiano Ronaldo in tears after being forced off in Euro 2016 final | Goal.com

Սենսացիա

Առաջնության ընթացքում երկու մեծ սենսացիա գրանցվեց։ Առաջինը Իսլանդիայի հավաքականի քառորդ եզրափակիչ դուրս գալն էր։ 1/8-ում նրանք պայքարից դուրս թողեցին Անգլիային։ Կիսաեզրափակիչի ուղեգրի համար պայքարում նրանց ճանապարհին կանգնեց Ֆրանսիան։

Մյուս մեծ սենսացիան Ուելսի հավաքականի՝ մինչև կիսաեզրափակիչ հասնելն էր։ Խմբից նրանք դուրս եկան առաջին տեղով՝ առաջ անցնելով Անգլիայից։ 1/8-ում Հյուսիսային Իռլանդիային հաղթելն ամենևին էլ անակնկալ չէր, բայց քառորդ եզրափակիչի արդյունքը իսկապես զարմանալի էր բոլորի համար։ Ուելսը վստահ հաղթանակ տարավ Բելգիայի նկատմամբ։ Առաջնության գլխավոր ֆավորիտներից մեկին պայքարից դուրս թողնելուց հետո Ուելսից ավելին էին սպասում։ Սակայն Պորտուգալիային նրանք պարտվեցին։ Ամեն դեպքում ԵՎՐՈ-ի կիսաեզրափակիչ հասնելը պատմական նվաճում էր նրանց համար։

Wales vs Belgium as it happened: Wales win 3-1 to reach Euro 2016 semi-finals; updates and breaking news | London Evening Standard | Evening Standard

Ամենահիշարժան խաղը

ԵՎՐՈ-2016-ի ամենահիշարժան խաղն անկասկած եզրափակիչն է։ Ռոնալդուի վնասվածքը, նրա արցունքները, Ժինյակի վրիպումն ու Էդերի հիասքանչ գոլը․ այս ամենին էլ գումարում ենք «մարզիչ» Ռոնալդուին, որն ամբողջ խաղի ընթացքում տեխնիկական գոտում Սանտուշի հետ հավասար օգնեց իր թիմին։ Ավելի հիշարժան ուղղակի չկա։

Sporting's links to Portugal's EURO success | UEFA Champions League | UEFA.com

Լավագույն ռմբարկու – Անտուան Գրիզման (Ֆրանսիա) – 6 գոլ

Լավագույն խաղացող՝ Անտուան Գրիզման (Ֆրանսիա) 

Լավագույն երիտասարդ խաղացող՝ Ռենատու Սանշեշ (Պորտուգալիա)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


ՏՈԿԻՈ 2020. Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականը կիսաեզրափակիչում է (տեսանյութ)

Տոկիո-2020․ Իսպանիայի մեկնարկային կազմը Արգենտինայի դեմ խաղում

15 տարեկանում լքեց ընտանիքը, ապրեց վանականների հետ․ Ժորժինյոյի տառապանքները՝ նախքան Եվրոպան նվաճելը

Բուֆոնը՝ Դոնարումայի, ԱԱ 2022-ին մասնակցելու հնարավորության մասին

Ինչի մասին է երազում 43-ամյա Ջանլուիջի Բուֆոնը

«Տաղանդների բացահայտման նոր հարթակ». 5 ֆուտբոլիստ որոնց պետք է հետևել Օլիմպիական խաղերի ժամանակ

«Մեքենա». Պեդրին խաղ է անցկացնում ամեն 5 օրը մեկ

Տոկիո-2020․ Ֆրանսիան խոշոր հաշվով պարտվեց Մեքսիկային (տեսանյութ)

Իսպանիայի հավաքականը չկարողացավ հաղթել Եգիպտոսին Օլիմպիական խաղերի առաջին խաղում

«Ռեալից» ու «Բարսելոնայից» մեկական խաղացող վնասվածք են ստացել ՕԽ առաջին խաղում ու փոխարինվել

«Բարսելոնայում» միայն մեկ ֆուտբոլիստ արձակուրդի չի գնա

Կարո՞ղ է Դոնարուման «Ոսկե գնդակ» նվաճել․ Բուֆոնի տեսակետը

Իտալիան կարող է ԱԱ-2030-ն անցկացնելու անսպասելի առաջարկ ստանալ

Իտալիայի «գաղտնի զենքը»․ Խաղաց մեկ րոպե, առաջին ու վերջին խաղերից առաջ հուզեց թիմակիցներին

Եվրոպայի չեմպիոնն ընդդեմ Ամերիկայի գավաթի հաղթողի. նոր խաղարկություն կստեղծվի

Կիելինին Սակայի հարվածի պահին բղավել է հայտնի արտահայտությունը․ ինչ է նշանակում այն